Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ
Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 5, 1926 |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 22, 2011[1] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Al Oud cemetery |
Դինաստիա | սաուդցիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ |
Մայր | Հասա բինթ Ահմեդ աս-Սուդայրի |
Զավակներ | Salman ibn Sultan?, Fahd bin Sultan?, Բանդար իբն Սուլթան Ալ Սաուդ[2], Turki bin Sultan?, Khalid bin Sultan? և Ahmed bin Sultan bin Abdul Aziz Al Saud? |
Կայք՝ | psipw.org |
Պարգևներ | |
Արքայազն Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ (արաբ․՝ سلطان بن عبد العزيز آل سعود,հունվարի 5, 1926, Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա - հոկտեմբերի 22, 2011[1], Նյու Յորք, ԱՄՆ), թագավոր Աբդուլ-Ազիզի 15-րդ որդին, Սաուդյան արքայական ընտանիքի նախահայր։ Գահաժառանգ 2005-2011 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տվյալներով ծնվել է 1928 թվականին, 1930 թվականին կամ 1931։ Աբդուլի որդիններն են Ազիզ իբն Սաուդը և Հասսի Բինթ Ահմեդ աս-Սուդայրին։ Ըստ ավագության Սուդայրիի յոթնյակի երկրորդ անդամն է։
Նա ուներ 6 հարազատ եղբայրներ և 4 քույրեր։ Նրա եղբայրներն էին թագավոր Ֆահդը (1921-2005), արքայազն Աբդուրրահման (1931-2017), արքայազն Նաիֆը (1933-2012), արքայազն Թուրքը (1934-2016), թագավոր Սալմանը (1935) և արքայազն Ահմեդը (ծ1942), իսկ քույրերը՝ արքայադուստր Լուլուվախը (2008), արքայադուստր Լաթիֆան, արքայադուստր Ալ-Ջավհարան (2019) և արքայադուստր Ջավահիրը (2015)։
1947-1952 թվականներին եղել է Էր Ռիյադի Էմիրը՝ փոխարինելով եղբորը՝ Նասսերին։
1953-1955 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարար, իսկ 1955-1962 թվականներին՝ տրանսպորտի նախարար։
1962-2011 թվականներին եղել է պաշտպանության և ավիացիայի նախարար, միաժամանակ 1982-2005 թվականներին եղել է վարչապետի երկրորդ տեղակալը, իսկ 2005 թվականից՝ առաջին փոխվարչապետը։ Եղել է թագավորության գլխավոր տեսուչ։
Լինելով Պաշտպանության և ավիացիայի նախարար՝ զարգացրել է Սաուդյան Արաբիայի զինված ուժերը՝ գնելով ամերիկյան ռազմական տեխնիկա և զենք և 1965 թվականին արտոնել Է British Aircraft Corporation-ի հետ գործարք՝ արդիականացնելով ավիացիան[4]։
1999 թվականի մայիսին այցելել է Իրան։
2005-2011 թվականներին եղել Է գահաժառանգ։
ՄՄՀՊԻ-ի պատվավոր դոկտոր (2007)։
Տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ և քաղցկեղով։
Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 22-ին[5], թաղվել Է Էր Ռիյադում հոկտեմբերի 25-ին Էլ Ուդ գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ուներ ավելի քան 30 երեխա[6] տարբեր կանանցից, և որոշ որդիներից պաշտոններ են զբաղեցրել և զբաղեցնում պետությունում։ Նրա որդիներիներից․
Արքայադուստր Մունիրա Բինթ Աբդուլազիզ Ալ Ջիլուվից․
- Արքայազն Խալիդ (1949), բանակի ֆելդմարշալ և երկրի ռազմական գործիչ, պաշտպանության և ավիացիայի նախարարի օգնական և ռազմական հարցերով գլխավոր տեսուչ (2001-2011), պաշտպանության նախարարի տեղակալ (2011-2013)[7],
- Արքայազն Ֆահդ (1950), Տաբուկ նահանգի նահանգապետ (1987 թվականից մինչև այսօր)[8],
- Արքայազն Ֆեյսալ (1951), Սուլթան բին Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հիմնադրամի գլխավոր քարտուղար[9],
- Արքայազն Թուրք (1959-2012), մշակույթի և տեղեկատվության փոխնախարար (2011-2012), մահացել է սրտի կաթվածից[10],
Հիզիրանից․
- Արքայազն Բանդար (1949), ԱՄՆ-ում երկրի դեսպան (1983-2005), ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար (2005-2015) և ընդհանուր հետախուզության ծառայության գլխավոր տնօրեն (2012-2014)[11], Աբդալլահ թագավորի հատուկ դեսպանորդ (2014-2015)։
Արքայադուստր Սիտա բինտ Ջուադ Ալ Դամերից․
- Արքայազն Սալման (1976), ԱԱԽ գլխավոր քարտուղարի օգնական (2008-2013), Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ (2013-2014)[12]։
Արքայադուստր Հոտի բինտ Աբդալլահ Ալ Շեյխից․
- Արքայազն Բադր (1980), Էլ Ջաուֆայի էմիր (փետրվար-դեկտեմբեր 2018), Մեքքայի փոխնահանգապետ (2018 թվականի դեկտեմբերից մինչև այսօր)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սաուդյան Արաբիայի պարգևներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | Լիտերներ | |
---|---|---|---|---|
![]() |
1973 | Աբդել Ազիզ իբն Սաուդի թագավորի առաջին դասի շքանշան |
- Օտարերկրյա պետությունների պարգևներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | Լիտերներ | |
---|---|---|---|---|
![]() |
— | Նեղոսի շղթայի ասպետ | ||
![]() |
— | Քուվեյթի առաջին դասի շքանշանի ասպետ | ||
![]() |
— | Մուհամադի երկրորդ դասի շքանշանի ասպետ | ||
![]() |
— | Նիգերի ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
— | Օմեյադների առաջին դասի շքանշանի ասպետ | ||
![]() |
— | Պատվո շքանշանակիր | ||
![]() |
— | Բարեգործական ամպերի շքանշանի հատուկ դասի մեծ ժապավենի ասպետ | ||
![]() |
— | Մոնո շքանշանի գրանդ սպա | ||
![]() |
հունիսի 15 1966 | Քաղաքացիական արժանիքների շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
1972 | Չադի ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
1972 | Առյուծ շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
1973 | «Վաստակի համար» Ազգային շքանշանի գրանդ սպա | ||
![]() |
1975 | Առաջին դասի Ազատարար շքանշանի ասպետ | ||
![]() |
հունիսի 15 1981 | Կաթոլիկ Իզաբելլա շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
հուլիսի 19 1997 | «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ խաչի ասպետ | ||
![]() |
հունիս 6 2008 | Կարլոս III շքանշանի Մեծ խաչի ասպետ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ «Crown Prince Sultan Ibn Abdul-Aziz al Saud». The Daily Telegraph. London. 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Prince Sultan bin Abdel Aziz of Saudi Arabia Dies». The New York Times. New York. ISSN 0362-4331. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Sultan bin Abdulaziz Al Saud». Datarabia. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Saudi deputy defence minister Prince Khalid Bin Sultan replaced». Gulf News. Reuters. 2013 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Sultan opens Prince Fahd bin Sultan University in Tabuk». Saudi Gazette. 2008 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Sultan bin Abdulaziz al Saud Foundation sponsors Arab Creativity Award Ceremony». AMEINFO. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Prince Turki bin Sultan dead». Saudi Gazette. Riyadh. 2012 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «His Royal Highness Prince Bandar bin Sultan». Royal Embassy of Saudi Arabia, Washington DC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Son of former Saudi crown prince named deputy defence minister». Reuters. 2013 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.