Յուվալ Նեեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուվալ Նեեման
Yuval neeman (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Tehiya?
Կրթություն՝ Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ, Լոնդոնի կայսերական քոլեջ[1] և Հերցլիյա հրեական գիմնազիա
Մասնագիտություն՝ ֆիզիկոս, քաղաքական գործիչ, մանկավարժ, համալսարանի դասախոս, միջուկային ֆիզիկոս և սպա
Ծննդյան օր մայիսի 14, 1925(1925-05-14)[2][3][4][…]
Ծննդավայր Թել Ավիվ, Իսրայել[2]
Վախճանի օր ապրիլի 26, 2006(2006-04-26)[5][3][4][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Թել Ավիվ, Իսրայել
Թաղված Տրումպելդոր
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
 
Պարգևներ

Յուվալ Նեեման (եբրայերեն՝ יובל נאמן‎‎, մայիսի 14, 1925(1925-05-14)[2][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել[2] - ապրիլի 26, 2006(2006-04-26)[5][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի տեսական ֆիզիկոս, ռազմական գիտնական և քաղաքական գործիչ։ 1980-ականների և 1990-ականների սկզբին եղել է Իսրայելի գիտության և զարգացման նախարար[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվալ Նեեմանը ծնվել է Թել Ավիվում[7] Մանդատային Պաղեստինի ժամանակաշրջանում։ 15 տարեկանում ավարտել է ավագ դպրոցն ու ընդունվել Տեխնիոնի մեքենաշինություն բաժինը։ 15 տարեկանում անդամակցել է Հագանային։ 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ Նեեմանը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, այնուհետև` որպես Թել Ավիվի գործառնական սպա և Գիվատի բրիգադի հրամանատար։

Հետագայում 1952-1954 թվականներին ծառայել է որպես Գլխավոր շտաբի գործառնական բաժնի հրամանատարի տեղակալ, Իսրայելի պաշտպանության բանակի պլանավորման վարչության հրամանատար։ Պաշտոնավարման ընթացքում օգնել է պաշտպանության բանակին կազմավորվել որպես պահեստազորային բանակ, մշակել է զորահավաքային համակարգը և գրել Իսրայելի պաշտպանական դոկտրինի առաջին նախագիծը։

1958 և 1960 թվականներին Նեեմանը Մեծ Բրիտանիայում եղել է Իսրայելի պաշտպանության բանակի կցորդ, Լոնդոնի կայսերական քոլեջից ստացել ֆիզիկոսի որակավորում՝ սովորելով 1979 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր Աբդուս Սալամի հսկողության ներքո։ 1961 թվականին զորացրվել է Իսրայելի պաշտպանության բանակից գնդապետի աստիճանով։

1981 թվականին Նեեմանը դարձավ Համաշխարհային մշակութային խորհրդի հիմնադիր անդամ[8]։

1998-2002 թվականներին Նեեմանը ղեկավարել է Իսրայելի ինժեներների ընկերակցությունը[9][10]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկայի բնագավառում Նեեմանի ամենամեծ նվաճումներից մեկը Մարի Գել-Մանից անկախ 1961 թվականին SU (3) համային սիմետրիայի միջոցով հադրոնի դասակարգման հայտնաբերումն էր, այժմ էլ կոչվում է «Ութապատիկ ուղի»։ Այս SU (3) սիմետրիան դրել է 1964 թվականին Գել Մաննի ու Ջորջ Ցվեյգի (անկախ միմյանցից) առաջարկած քվարկային մոդելի հիմքը։

Քննարկում Լեզ Ուշեի, ֆիզիկայի դպրոցի դասախոսությունների գլխավոր սրահում, 1972 թ.: Ձախից` Յուվալ Նեեման, Բրայս ԴեՎիտ, Քիփ Թորն

Նեեմանը 1965-1972 թվականներին Թել Ավիվի համալսարանում հիմնադրել է Ֆիզիկայի և աստղագիտության դպրոց և 1971-1975 թվականներին ղեկավարել այն, 1971-1975 թվականներին եղել է Թել Ավիվի համալսարանի նախագահ, 1979-1997 թվականներին՝ Առաջատարա հետազոտությունների Սաքլեր ինստիտուտի տնօրեն։ 1968-1990 թվականներին եղել է Օսթինի Տեխասի համալսարանի Մասնիկների տեսության կենտրոնի (Սուդարշանի հետ միասին) համանախագահ։ Իսրայելի տնտեսական ապագայի և անվտանգության համար խիստ կարևորել է տիեզերական հետազոտություններն ու արբանյակները և 1983 թվականին հիմնադրել է Իսրայելի տիեզերական գործակալությունը, որը ղեկավարել է մինչև մահ։ 1965-1984 թվականներին ընդգրկված է եղել Իսրայելի ատոմային էներգիայի հանձնաժողովում և զբաղեցրել է Սորեք միջուկային հետազոտությունների կենտրոնի գիտական տնօրենի պաշտոնը։ 1974-1976 թվականներին եղել է Պաշտպանության նախարարության գիտական աշխատակից։

Նեեմանը նկարագրվել է որպես «ժամանակակից գիտության ամենապայծառ գործիչներից մեկը»[11]։ Համահեղինակ է The Particle Hunters աշխատության, որը լույս է տեսել 1986 թվականին անգլերենով։ The Times-ի գրական հավելվածը բարձր է գնահատել այս գիրքը որպես «ներկայումս հասանելի քվանտային ֆիզիկայի լավագույն ուղեցույց»[12]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսրայել մրցանակ ճշգրիտ գիտությունների բնագավառում, 1969 թ. [13] in the field of exact sciences (որը վերադարձել է 1992 թվականին ի նշան Էմիլ Հաբիբիի Իսրայելի մրցանակի արժանանալու դեմ բողոքի)
  • Ալբերտ Այնշտայն մրցանակ, 1970 թ.[13]
  • ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ, 1972 թ.
  • Վինգեր մեդալ, 1984 թ.
  • Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ, 2003 թ.

Պարգևատրվել է նաև Ֆրանսիական քոլեջի մեդալով և Ֆրանսիայի Պատվո շքանշանով (Փարիզ, 1972 թ.), Վինգեր մեդալով (Ստամբուլ-Օսթին, 1982 թ.), Բիրլայի գիտական մրցանակով (Հայդերաբադ, 1998 թ.) և այլ մրցանակներ ու պատվավոր կոչումներ Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններից[14]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվալ Նեեմանը մահացել է 80 տարեկանում[12]՝ 2006 թվականի ապրիլի 26-ին Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոնում, կաթվածից[15]։ Նեեմանը ամուսնացած է եղել Դվորայի հետ։ Ունեցել են որդի և դուստր։ Քույրը՝ Ռութ Բեն Իսրայելն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 חה"כ יובל נאמןKnesset.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 http://fr.jpost.com/servlet/Satellite?cid=1145961232001&pagename=JPost/JPArticle/ShowFull
  6. "In Remembrance of Yuval Ne'eman" Archived October 7, 2007, at the Wayback Machine., Teddy Ne'eman (son of Yuval Ne'eman), PhysicaPlus (פיזיקהפלוס), online magazine of the Israel Physical Society, Issue No. 7
  7. Watson Andrew։ «Yuval Ne'eman Dies at 80 - ScienceNOW»։ sciencemag.org։ Արխիվացված է օրիգինալից 14 March 2012-ին։ Վերցված է 27 August 2011 
  8. «About Us»։ World Cultural Council։ Վերցված է November 8, 2016 
  9. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից November 8, 2014-ին։ Վերցված է November 8, 2014 
  10. [1]
  11. Yuval Ne'eman Dies at 80 – Watson 2006 (426): 1. ScienceNOW
  12. 12,0 12,1 Lawrence Joffe (14 May 2006)։ «Obituary: Yuval Ne'eman | Science»։ The Guardian (London)։ Վերցված է 27 August 2011 
  13. 13,0 13,1 «Yuval Ne'eman»։ Utexas.edu։ Վերցված է 27 August 2011 
  14. Yuval Neeman Israel Science and Technology
  15. Nadav Shragai (26 April 2006)։ «Professor, veteran politician Yuval Ne'eman dies at 81»։ Haaretz։ Վերցված է 27 August 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]