Իսրայելի տիեզերական գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսրայելի տիեզերական գործակալություն
Տեսակտիեզերական գործակալություն
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Հիմնադրված1983
Գլխադասային գրասենյակPalmachim Airbase, Կենտրոնական մարզ, Իսրայել
Պաշտ. լեզու(ներ)եբրայերեն
Կայքspace.gov.il

Իսրայելի տիեզերական գործակալություն (եբր.՝ סוכנות החלל הישראלית‎), Տիեզերքի օգտագործման Իսրայելի գործակալություն (եբր.՝ הסוכנות הישראלית לניצול החלל‎, կրճ. եբր.՝ סל"ה‎, - «սելա»), օգտագործվում է նաև ISA տարբերակը (անգլ.՝ Israeli Space Agency), Իսրայելի պետական հաստատություն, որը համակարգում է տիեզերական հետազոտությունների գիտական և առևտրային ծրագրերը: Հիմնադրվել է 1983 թվականին, այն ղեկավարում է պահեստազորի գեներալ մայոր, պրոֆեսոր Իցհակ Բեն Իսրայելը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի տիեզերական գործակալության շենքը

20-րդ դարի 70-80- ական թվականներին Իսրայելը ձեռնամուխ եղավ տիեզերական տարածության նվաճման և ուսումնասիրության, արբանյակների և դրանց արձակման միջոցների ու ինֆրակառուցվածքի ստեղծման գործընթացին: Հռչակվեց գլխավոր նպատակը, դառնալ տիեզերական տերությունների «ակումբի» անդամ: 1983 թվականի ապրիլին Գիտության և տեխնիկայի նախարար, պրոֆեսոր Յուվալ Նեեմանը հայտարարեց մի կառույցի ստեղծման մասին, որի խնդիրը ազգային տիեզերական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների կառավարումն ու համակարգումն է: 1984 թվականին Ավիացիոն արդյունաբերության կոնցեռնի հետ համատեղ հիմնադրվեց Ազգային տիեզերագիտության կենտրոնը և կնքվեց պայմանագիր առաջին հետախուզական արբանյակի կառուցման և գործարկման նպատակով: Նախագիծը հաջողությամբ իրագործվեց 1988 թվականին, երբ տիեզերք արձակվեց «Օֆեկ» շարքի առաջին արբանյակը:

«Ամոս-1»-ը Իսրայելի առաջին հեռահաղորդակցության արբանյակն էր: Դրա մշակումը հիմնված է «Օֆեկ» հետախուզական արբանյակի ստեղծման փորձի վրա, 996 կիլոգրամ քաշով և 10 մետրանոց արևային մարտկոցներով ապարատը ստեղծվել է «Տաասիյա ավիրիտ» կոնցեռնի «ՄԱԲԱՏ» ձեռնարկությունում: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 210 միլիոն դոլար, որից 40 միլիոնը վճարվել է ֆրանսիական տանող հրթիռի արձակման համար: Արբանյակը ուղեծիր արձակվեց 1996 թվականի մայիսի 16-ին ֆրանսիական Գվիանում գտնվող Կուրու Եվրոպական տիեզերական կենտրոնից, որը նախատեսված էր 10 տարվա ծառայության համար, բայց ուղեծրում մնաց 12 տարի: Այն առաջինն էր շարքից, որի մշակումը շարունակվում է մինչև մեր օրերը:

Իարայելի տիեզերական գործակալության ղեկավար Իցհակ Բեն Իսրայելը 2011 թվականի սեպտեմբերի 20-ին հայտարարեց առաջիկա 5 տարում քաղաքացիական տիեզերական ճյուղի զարգացման նպատակով 300 միլիոն շեքել հատկացնելու վերաբերյալ ֆինանսների նախարարության հետ ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածության մասին:

Ինչպես հաղորդում է «The Marker» թերթը, աշխատանքների հնգամյա պլանի մեջ ընդգրկված էր կապի երեք նոր արբանյակների և երկրի մակերևույթի նկարահանման մեկ արբանյակի մշակման և ստեղծման նախագիծը, ինչպես նաև համալսարաններից մեկին կից տիեզերական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումը:

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան գործակալությունների հետ համագործակցությունը զգալի հետևանքներ ունեցավ Իսրայելի համար: Տեղական և միջազգային տիեզերական արդյունաբերության ճյուղերի հետ համագործակցության շնորհիվ, նվազում է այդ բնագավառում գիտահետազոտական աշխատանքների և մշակումների վրա կատարվող ծախսերը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում ներգրավվելու հետազոտությունների նոր մեթոդների և միջազգային գիտական ստանդարտների մշակման գործընթացում: Իսրայելի համագործակցությունը նպատակաուղղված է տիեզերական հետազոտությունների բնագավառում ձեռք բերված առավելությունների զարգացմանը, առաջին հերթին փոքրածավալ արբանյակների ստեղծման ոլորտում: Իսրայելը բաց է գիտական մտահղացումների փոխանակման հարցում, շահագրգռված է տիեզերական համակարգերի և կայանների մշակման և տիեզերական հետազոտությունների բնագավառում կրթության ու գիտության զարգացման գործում: Իսրայելը համագործակցում է այնպիսի տիեզերական գործակալությունների հետ, ինչպիսիք են`

Միջազգային համագործակցության հիման վրա իրականացվում կամ նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը`

  • THE Shalom Mission` Իտալական տիեզերական գործակալության հետ համատեղ իրականացվող շրջակա միջավայրի պահպանության բնագավառում երկրի հեռակառավարման արբանյակի ստեղծման նախագիծ[1], որն ունի հիպերլուսապատկերային պանքրոմատիկ խցիկ 2,5 մետր տարածական թույլատրելիությամբ, որը հնարավորություն ունի զանազանել տարբեր օգտակար հանածոները, բուսական աշխարհի վեգետացիոն փոփոխությունները, երկրի մակերևույթի, ջրային ավազանի և մթնոլորտի աղտոտման նշանները: Նախագիծը սկսվել է 2009 թվական Լե Բուրժեի միջազգային ցուցահանդեսի ժամանակ[2]:
  • ULTRASAT (An Ultraviolet Transient Astronomy Satellite)` Վայցմանի ինստիտուտի, IAI, JPL, Space Systems Loral, Կալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտի և Կարնեգիի ինստիտուտի համատեղ նախագիծ: Սա գիտական մինի արբանյակ է, որը ունի ուլտրամանուշակագույն սպեկտրի աստղադիտակ ընդգրկման լայն գոտիով (210 քառակուսի աստիճան): Սարքի հիմնական նպատակն է ուսումնասիրել գալակտիկայի կենտրոնում գտնվող գերնոր և գերծանր սև անցքերի միջավայրը: Բացի այդ սարքն ապահովում է իրական ժամանակում ուլտրամանուշակագույն ճառագայթման նոր աղբյուրների դիտարկումը, ներառյալ սև անցքերի միջոցով աստղերի կլանումը, գրավիտացիոն ալիքների աղբյուրների և բարձրէներգետիկ նեյտրոնների նույնականացումը, փոփոխականների դիտարկումը և գաճաճ աստղերի շրջակայքում մոլորակների որոնումը: Ծրագրով նախատեսվում է գեոհաստատուն ուղեծիրը գործարկել 2020—2021 թվականներին[3]:
  • The MEPS System (Micro-Satellite Electric Propulsion System)` էլեկտրական հրթիռային շարժիչների պարամետրերի բարելավմանն ուղղված նախագիծ Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ, որը գործարկվել է 2013 թվականին: Նախագծին մասնակցում են նաև Rafael և Alta Company ընկերությունները[4]:
  • VENμS (Earth observation Satellite)` իսրայելա-ֆրանսիական մուլտիսպեկտրալ հեռազննման արբանյակ: 12-ալիքանի տեսախցիկների միջոցով նախատեսվում է ուսումնասիրել երկրի մակերևույթի բուսականությունը: Ծրագրի մասնակիցներն են ISA-ն (Elbit Systems, մուլտիսպեկտրալ տեսախցիկ) և CNES-ը (արբանյակ և վերերկրյա կայան):
  • JUICE (Jupiter Icy Moons Explorer)` Յուպիտերի և նրա բնական արբանյակների ուսումնասիրության նախագիծ, որն իրականացվում է ISA-ի, НАСА-ի, ЕКА –ի և JAXA-ի համագործակցությամբ: Մեկնարկը նախատեսված է 2022 թվականին, այն Յուպիտեր կհասնի 2030 թ-ին, հաշվարկված է ուղեծրում երեք տարվա աշխատանքի համար: Նախատեսված է Յուպիտերի մթնոլորտի, մագնիտոսֆերայի և նրա 3 արբանյակների գրավիտացիոն դաշտի ուսումնասիրության համար: Նախատեսվում է ուսումնասիրել նաև Գանիմեդի մակերևույթի սառցային կառուցվածքը[5]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Игорь Афанасьев, Дмитрий Воронцов, Леон Розенблюм. Взлёт против правил (рус.) // Вокруг света : журнал. — 2008. — Май (№ 5 (2812)). — С. 72-80. — ISSN 0321-0669.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «THE Shalom Mission» (անգլերեն)։ ISA։ Վերցված է 2015-02-19 
  2. «Gelmini: Italy is a leading player in space» (անգլերեն)։ ASI News։ Վերցված է 2015-02-19 
  3. «ULTRASAT — An Ultraviolet Transient Astronomy Satellite» (անգլերեն)։ ISA։ Վերցված է 2015-11-16 
  4. «The MEPS System - Micro-Satellite Electric Propulsion System» (անգլերեն)։ ISA։ Վերցված է 2015-11-25 
  5. «JUICE Project for the study of Jupiter and its moons» (անգլերեն)։ ISA։ Վերցված է 2015-11-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]