Ռոտշիլդի մրցանակ
Ռոտշիլդի մրցանակ | |
---|---|
Տեսակ | գիտական մրցանակ |
Երկիր | Իսրայել |
Հիմնադրվել է | 1959[1] |
Պարգևադրող | Yad Hanadiv? |
Անվանված է | Էդմոն դե Ռոտշիլդ |
Ռոտշիլդի մրցանակ (եբրայերեն՝ פרס רוטשילד իսրայելական մրցանակ է, որը շնորհում է Ռոտշիլդների ընտանիքի Յադ հա Նադիվ բարեգործական հիմնադրամը Իսրայելում։ Մրցանակները հանձնվում են 1959 թվականից ինը` ճարտարագիտության, գյուղատնտեսության, հասարակական գիտությունների, կենսագիտության, հումանիտար գիտությունների, հրեական գիտության և քիմիայի, ֆիզիկայի մաթեմատիկայի ոլորտներում։ Մրցանակները տրվում են երկու տարին մեկ, բայց ոլորտները բաժանվում են երկու խմբի, այնպես որ յուրաքանչյուր ոլորտ կրկնվում է չորս տարին մեկ և շնորհվում է յուրօրինակ և առանձնահատուկ հետազոտական աշխատանքի համար[2][3]։
Մրցանակի խորհրդատվական խորհուրդը նշանակվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է նախագահից և ութ անդամից։ Խորհուրդի նախագահը պրոֆեսոր Շաֆի Գոլդվասերն է որ այս պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։ 2019 թվականից խորհրդի մյուս անդամներն են Լորդ Ռոտշիլդի ներկայացուցիչ պրոֆեսոր Մենահեմ Յաարին, Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ Լեա Նեսսսը, Երուսաղեմի Եբրայական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ, պրոֆեսոր Մարգալիտ Ֆինկելբերֆը, Իսրայելի կրթության նախարարության ներկայացուցիչ պրոֆեսոր Խաիմ Թեյթելբաումը, Երուսաղեմի Հրեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ, պրոֆեսոր Դաֆնա Լևինսոն-Զամիրը,, Տեխնիոնի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ պրոֆեսոր Շիմոն Բրանդոնը և Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների խորհուրդի պրոֆեսոր Նոգա Ալոն։ Նախկին նախագահներն էին Շնեոր Զալման Աբրամովը (1984-1992) և պրոֆեսորներ Դոն Պատինկինը (1993-1994), Մայքլ Բրունոն (1996-1995), Իլան Խաթը (2002-1997), Յեհուդիտ Բիրակը (2004-2010) և Էիտանը (2011 -2015)[2]։
Մրցանակի թեկնածուներ կարող են առաջադրվել՝ Իսրայելի համալսարանների ղեկավարները, Իսրայելի համալսարանների ֆակուլտետների դեկանները, համապատասխան բաժինների ղեկավարները և Իսրայելի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամները, ինչպես նաև ցանկացած անձ, որ ստացել է Ռոտշիլդի մրցանակը նախկինում, պայմանով, որ նա թեկնածու առաջադրի այն ոլորտում, որտեղ նա ստացել է մրցանակը։ 2012 թվականին մրցանակը յուրաքանչյուր հաղթողի համար կազմում էր 50,000 ԱՄՆ դոլար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.yadhanadiv.org.il/fellowship-prize/rothschild-prize
- ↑ 2,0 2,1 2,2 «The Rothschild Prize | Yad Hanadiv». www.yadhanadiv.org.il. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Site». Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.(չաշխատող հղում)