Jump to content

Յունիթի Միթֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունիթի Միթֆորդ
անգլ.՝ Unity Mitford
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1914(1914-08-08)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 28, 1948(1948-05-28)[1] (33 տարեկան)
Մահվան վայրOban, Արրգայլ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանChurch of St Mary, Swinbrook
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունSt Margaret's School?
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն
Ծնողներհայր՝ Դևիդ Ֆրիման-Միթֆորդ (Ռեդեսդեյլի 2-րդ բարոն )[1][2], մայր՝ Սիդնի Բոուլզ[1][2]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
 Unity Mitford Վիքիպահեստում

Յունիթի Վալկիրիա Միթֆորդ (անգլ.՝ Unity Valkyrie Mitford, օգոստոսի 8, 1914(1914-08-08)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 28, 1948(1948-05-28)[1], Oban, Արրգայլ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի արիստոկրատ Միթֆորդի դուստրը, որը եղել է Նացիոնալ-Սոցիալիզմի գաղափարախոսության հետևորդ։ Համարվում է Ադոլֆ Հիտլերի երկրպագուհին և հնարավոր սիրուհին[3]։

Յունիթի Վալկիրիա Միթֆորդը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 8-ին Լոնդոնում։ Եղել է Ռեդեսդեյլի 2-րդ բարոն Դևիդ Բերթրամ Օգիլվի Ֆրիմեն- Միթֆորդի վեց դուստրերից մեկը։ Նրա մայրը՝ Սիդնի Բոուլզը եղել է Ուինսթոն Չերչիլի կնոջ Կլեմենտինա Չերչիլի բարեկամուհին։ Դիանան ունեցել է հինգ քույրեր՝ Նենսին (1904-1973), Պամելան (1907-1994), Դիանան (1910-2003), Ջեսիկան (1917-1996) և Դեբորան (1920-2014), ինչպես նաև եղբայրը՝ Թոմասը (1909-1945)։ Նրանք բոլորը ստացել են տնային կրթություն։

Ինչպես լորդ Ռեդեսդեյլը և նրա ամբողջ ընտանիքը, Յունիթին նույնպես չի ստացել բրիտանական սովորական դաստիարակություն։ Երեխաները չեն սովորել դպրոցում, այլ ստացել են տնային կրթություն՝ Օքսֆորդշիրի Ասթհոլ կոմսության իրենց կալվածքում։

Այդուհանդերձ, Դևիդ Միթֆորդի զավակաների դաստիարակությունը տարբեր ընթացք է ունեցել։ Յունիթին և նրա ավագ քույրը՝ Դիանան եղել են նացիստական գաղափարների հետևորդ։ Դիանան ամուսնացել է բրիտանացի ֆաշիստ առաջնորդ սըր Օսվալդ Մոսլիի հետ։ Նրա կրտսեր քույրը՝ Ջեսիկան, որի հետ Յունիթին կիսում էր ննջասենյակը, եղել է կոմունիստական հայացքների կրող։ Վերջինս Իսպանիայի քաղաքացիական պատերազմին մասնակցել է իսպանացի հանրապետականների կազմում։ Քույրերը կավիճով կիսել էին ննջասենյակի հատակը։ Սենյակի մի հատվածը զարդարված էր մուրճող և մանգաղով ու Վլադիմիր Լենինի նկարներով, իսկ մյուսը՝ սվաստիկայով և Ադոլֆ Հիտլերի պատկերներով։ Ավագ քույրը՝ Նենսի Միթֆորդը Անգլիայում դարձել է հայտնի գրող։ Կրտսեր քույրը՝ Դեբորան ամուսնության արդյունքում դարձել էր դքսուհի Դևոնշիր։ Նա ունեցել է նաև եղբայր՝ Թոմասը, որը մասնագիտությամբ փաստաբան էր։ Վերջինս այդպես էլ չի ամուսնացել։

Նացիոնալ-սոցիալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միթֆորդները նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության ակտիվ կողմնակիցներ դարձել են 1932 թվականին։ Նույն տարում նրա ավագ քույրը՝ Դիանան թողել է ամուսնուն և հարաբերությունների մեջ մտել ապագա ամուսին Օսվալդ Մոսլիի հետ։ Վերջինս այդ ժամանակ արդեն իսկ հիմնադրել էր Բրիտանական ֆաշիստական միությունը։ Քույրերը հայրը կատաղության մեջ էր և արգելեց ընտանիքին հանդիպել ինչպես Դիանայի, այնես էլ Մոսլիի հետ։ Սակայն Յունիթին չլսեց նրանց և շարունակեց պահպանել կապը։

Գերմանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի հոկտեմբերի 20-ին Յունիթին ժամանել է Մյունխեն՝ գերմաներեն սովորելու նպատակով, սակայն, ամենից առաջ, նա ցանկանում էր հանդիպել ՆՍԳԲԿ-ի առաջնորդ և Գերմանիայի ռեյխսկանցլեր Ադոլֆ Հիտլերի հետ։ Էրնստ Հանֆշտենգլն իր հուշերում նշում է, որ Միթֆորդ քույրերին և Ադոլֆ Հիտլերին ծանոթացման առաջին փորձը տեղի է ունեցել 1933 թվականին Նյուրնբերգում՝ նացիստական համագումարի ժամանակ, սակայն փորձը ձախողվել է։ Հիտլերի շրջապատի կարծիքով քույրերը չէին համապատասխանում կանացիության գերմանական չափանիշներին։ Հանֆշտենգլը հիշում է, որ, արդյունքում, Գյորինգը և Գեբելսը սարսափած էին, որ Հիտլերին պետք է ներկայացվեն երկու «լկտի փողոցայիններ»[4]։ Եվա Բրաունն իր օրագրում խանդով նշում է, որ իշխանական կոչում ունեցող Յունիթի Միթֆորդը ավելի շատ, քան ինքը, համապատասխանում է ֆյուրերի ճաշակին։ Վերջապես, 1935 թվականի փետրվարի 9-ին Մյունխենի «Օսթերիա Բավարիա» ռեստորանում (գերմ.՝ Osteria Bavaria) Յունիթիին հաջողվում է հանդիպել Հիտլերին, որը հաճախ էր հայտնվում այդ ռեստորանում։ Արդյունքում նրանք շատ մտերմացան։ Գերմանիայում եղած ժամանակ նրանք հանդիպել են առնվազն 100 անգամ։ Որոշ հետազոտողներ պնդում են այն հանգամանքը, որ Միթֆորդը ֆյուրերի հետ ունեցել է սեռական կապ։

1939 թվականի սեպտեմբերի 3-ին, անգլիացիների կողմից Գերմանիային պատերազմ հայտարարելուց հետո, Յունիթին եկել է Մյունխենի անգլիական այգի և ատրճանակի երկու գնդակ կրակել գլխին։ Այդուհանդերձ ողջ է մնացել։ Ատրճանակը նրան նվիրլ էր ֆյուրերը։ Նրա քույրը՝ Դիանան 1999 թվականին տված հարցազրույցում նշում է, որ Յունիթին խորապես ցնցված էր այն փաստից, որ պատերազմելու էին երկու պետություններ, որոնց ինքը մեծապես սիրում էր։ Հիտլերը հաճախ այցելել է նրան հիվանդանոցում և վճարել հիվանդանոցային բոլոր ծախսերը։ Հիտլերի հետ նրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 1939 թվականի նոյեմբերի 8-ին։ Նա ֆյուրերին խնդրել է իրեն ուղարկել հայրենիք։ Ֆյուրերը տվել է իր համաձայնությունը։

1940 թվականին Յունիթին ծանր հիվանդ վիճակում տեղափոխվել է Անգլիա։ Բժիշկները նշել են, որ շատ վտանգավոր է գնդակը հեռացնել գլխից։ Մի5-ը առաջարկել է Յունիթին վերցնել հսկողության ներքո, սակայն հայրը կարողացել է ձեռքբերել թույլտվություն, որ աղջիկը բնակվի Ռագբի քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Հիլմորթոն բնակավայրում, որտեղ բնակվում էին նրանց հարազատները։ Մինչև 1943 թվականը փաստացի բնակվել է տնային կալանքի տակ՝ տեղի երեցի տանը։ Ավելի ուշ տեղափոխվել է մոր մոտ, որը բնակվում էր Շոտլանդիայի Օբան քաղաքում։ 1948 թվականի մայիսի 28-ին մահացել է մենինգիտից, որն առաջացել էր գնդակի շուրջը՝ գլխուղեղի հյուսվածքում առաջացած այտուցի արդյունքում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. 3,0 3,1 «When Adolf Hitler confidante Unity Mitford came to stay», BBC, 29.04.2017
  4. Эрнст Ганфштенгль Глава 11 // Гитлер. Утраченные годы. Воспоминания сподвижника фюрера. 1927—1944 = Hitler: The Missing Years. — М.: Центрполиграф, 2007. — ISBN 978-5-9254-2945-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедия мировых сенсаций XX века. — Т. 1—2. — С. 58. — 79 с. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  • Озеров, Михаил. (2010 թ․ հոկտեմբերի 28). «Признания английской герцогини». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.