Դիանա Միթֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիանա Միթֆորդ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1910(1910-06-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 11, 2003(2003-08-11)[1][4][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՕքսֆորդշիր
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, խմբագիր, կենսագիր, գրող և քննադատ
ԱմուսինՕսվալդ Մոսլի[5][6][7] և Bryan Guinness, 2nd Baron Moyne?[5]
Ծնողներհայր՝ David Freeman-Mitford, 2nd Baron Redesdale?[5], մայր՝ Sydney Bowles?[5]
ԿուսակցությունԲրիտանիայի ֆաշիստների միություն
ԵրեխաներJonathan Guinness, 3rd Baron Moyne?[8][5], Desmond Guinness?[8], Max Mosley?[5] և Oswald Alexander Mosley?[8]
Diana Mitford Վիքիպահեստում

Դիանա Ֆրիմեն Միթֆորդ, լեդի Մոսլի (անգլ.՝ Diana Freeman-Mitford, Lady Mosley, հունիսի 17, 1910(1910-06-17)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 11, 2003(2003-08-11)[1][4][2][…], Փարիզ, Ֆրանսիա), բրիտանացի արիստոկրատ և գրաքննադատ։ 

Հայտնի Միթֆորդ քույրերից մեկը։ 1929-1932 թվականներին եղել է Մոյնի 2-րդ բարոն Բրայան Գինեսի կինը, 1936-1980 թվականներին՝ սըր Օսվալդ Մոսլիի, որը հիմնադրել էր Ֆաշիստների բրիտանական միությունը։ Երեք ինքնակենսագրական աշխատությունների հեղինակ է, որոնցից առաջինը՝ «Հակադրություններով լի կյանքը» (անգլ.՝ A Life of Contrasts), դարձել է բեսթսելեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Միթֆորդը ծնվել է 1910 թվականի հունիսի 17-ին Բելգրավիայում (Վեստմինստեր, Լոնդոն)։ Եղել է Ռեդսդեյլի 2-րդ բարոն Դեյվիդ Բերտրամ Օգիլվի Ֆրիմեն-Միթֆորդի և նրա կնոջ Սիդնի Միթֆորդի չորրորդ երեխան։ Դիանան ունեցել է հինգ քույրեր՝ Նենսին (1904-1973), Պամելան (1907-1994), Յունիթին (1914-1948), Ջեսիկան (1917-1996) և Դեբորան (1920-2014), ինչպես նաև եղբայրը՝ Թոմասը (1909-1945)։ Նրանք բոլորը ստացել են տնային կրթություն։

18 տարեկանում Միթֆորդը սկսել է հանդիպել Բրայան Գինեսի հետ, որը իռլանդացի արիստոկրատ էր և պետք է դառնար Մոյնի բարոն։ Չնայած Սիդնի Միթֆորդի սկզբնական դիմադրությանը՝ 1929 թվականի հունվարի 30-ին Գինեսը և Դիանան ամուսնացել են[9]։ Հարսանիքից հետո նրանք ապրել են Լոնդոնում և Դուբլինում։ Զույգը տարեկան ունեցել է 20 000 ֆունտ եկամուտ, ինչպես նաև ունեցվածք Հեմփշիրում։ 1930 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ջոնաթան Գինեսին, որը հետագայում ժառանգել է Մոյնի բարոնի տիտղոսը։ 1931 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Դեսմոնդ Գինեսը։

1932 թվականի փետրվարին Միթֆորդը հանդիպել է Ֆաշիստների բրիտանական միության հիմնադիր Օսվալդ Մոսլիին և դարձել նրա սիրուհին[10]։ Մոսլին այդ ժամանակ ամուսնացած էր Սինտիա Մոսլիի հետ, որը լորդ Ջորջ Քյորզոնի դուստրն էր։ Քյորզոնի մահից հետո՝ 1933 թվականին, Միթֆորդը բաժանվել է Գինեսից՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսլին, սգալով կնոջ մահը, երեք տարի հրաժարվում էր օրինականացնել հարաբերությունները Դիանայի հետ[11]։

Երրորդ Ռայխ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին իր քրոջ Յունիթիի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա, քանի որ քույրերը նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հետևորդներ էին։ Յունիթին նաև սիրահարված էր Ադոլֆ Հիտլերին։ 1935 թվականին Յունիթին Դիանային ներկայացրել է Ադոլֆ Հիտլերին։ Բացի այդ, Դիանան սկսել է ընկերություն անել Զիգրիդ Վագների կնոջ Վինիֆրեդի և Մագդա Գեբելսի հետ։ 1936 թվականի հոկտեմբերի 6-ին նա և Մոսլին գաղտնի ամուսնացել են Յոզեֆ Գեբելսի հյուրասենյակում։ Մոսլիի հարսանիքին ներկա է եղել Հիտլերը, որը նորապսակներին նվիրել է իր նկարը՝ արծաթե շրջանակի մեջ[12]։ Ամուսնության արդյունքում ծնվել են երկու որդիներ՝ Ալեքսանդրը (ծնված 1938 թվականին) և Մաքսը (ծնված 1940 թվականին)։ Մինչ Ալեքսանդրի ծնունդը, հարսանիքի փաստը գաղտնի է պահվել։

1940 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայում Ուինսթոն Չերչիլ իշխանության գալուց հետո՝ բրիտանական կառավարությունը որոշել է վերջ դնել Ֆաշիստների բրիտանական միության գործունեությանը։ 1940 թվականի հունիսի 29-ին, Մաքսի ծնունդից 11 շաբաթ անց, լեդի Մոսլին ձերբակալվել և տեղափոխվել է Հոլլոուեյ բանտ։ Բանտարկության ժամանակ ամուսնու հետ պահվել է միևնույն բանտախցում՝ բանտի փոստային բաժանմունքի ծանրոցների համար նախատեսված սենյակում։ Ընդորում, նրանց տրամադրության տակ եղել են երկու ծառաներ[13]։ 1943 թվականի նոյեմբերի 6-ին Մոսլին և նրա ամուսինը ազատ են արձակվել՝ Օսվալդի թույլ առողջության պատճառով, որը հանրային մեծ բողոքների պատճառ հանդիսացավ[14]։

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջից առաջինը Դիանայի գերեզմանն է, որը գտնվում է քույրերի՝ Յունիթիի և Նենսիի շիրմաքարերի կողքը։

Պատերազմի ավարտից հետո Մոսլի ընտանիքը բնակարաններ է ձեռք բերել Իռլանդիայում և Ֆրանսիայում։ Օսվալդ Մոսլին մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին։ 1958 թվականին Միթֆորդը տեղափոխվել է Փարիզ և աշխատանքի անցել «The European» ամսագրի աշխատակազմում։ 1977 թվականին հրապարակել է «Հակադրություններով լի կյանքը» աշխատությունը[15]։ Եվս երկու ինքնակենսագրականներ հրատարակվել են 1980-ական թվականներին[16]։ 1990-ական թվականներին էլ աշխատել է «Books & Bookmen» և «Evening Standard» ամսագրերում՝ որպես գրաքննադատ[17]։ 1989 թվականին Միթֆորդը հրավիրվել է BBC Radio 4-ի «Desert Island Discs» հաղորդաշարին։ Նրա ելույթը խիստ քննադատության է արժանացել, քանի որ նա Հիտլերին անվանել է «գրավիչ», իսկ այն հարցին, թե «Ի՞նչ եք կարծում այն մասին, թե պատերազմի տարիների սպանվելեն ավելի քան 6 միլիոն հրեաներ», պատասխանել է․ «Օ ոչ, ես չեմ կարծում, որ սպանվածների թիվն այդքան շատ է»[18]։

Պատերազմից հետո նրա մոտ կրկնվել են միգրենի պարբերական նոպաներ։ 1981 թվականին տարած գլխուղեղի վիրահատությունից հետո, նա խլացել է։ 1990-ական թվականների վերջին նրա մոտ զարգացել է մաշկի քաղցկեղ, որի հետագայում ամբողջությամբ բուժվել է։ Մահացել է 2003 թվականի օգոստոսի 11-ին Փարիզում՝ ինսուլտից[19]։ Թաղված է Օքսֆորդշիրի գերեզմանատներից մեկում՝ քույրերի՝ Յունիթիի և Նենսիի կողքը[20]։

Աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահեղինակությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսլի հեռուստասերիալում Դիանա Միթֆորդի դերը մարմնավորել է դերասանուհի Էմմա Դեյվիսը[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Kindred Britain
  6. https://spartacus-educational.com/SSmitford.htm
  7. https://listverse.com/2015/02/05/10-strange-stories-about-the-fascinating-guinness-family/
  8. 8,0 8,1 8,2 Lundy D. R. The Peerage
  9. Lyall S. (14 августа 2003)։ «Lady Diana Mosley, Fascist Who Dazzled, Is Dead at 93» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  10. «Obituary: Lady Diana Mosley» (անգլերեն)։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  11. Courcy A.։ «Hand in hand with Hitler» (անգլերեն)։ theage.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  12. Mosley, 2003, էջ 142
  13. «"Осторожно, люди!": эксцентричность аристократии»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-07 
  14. Horwell V. (14 августа 2003)։ «Diana Mosley» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-08 
  15. Dalley J.։ «Diana Mosley» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  16. «Diana Mosley» (անգլերեն)։ The Independent։ 13 августа 2003։ Վերցված է 2012-04-09 
  17. Hastings S. (20 декабря 2008)։ «Friends and enemies» (անգլերեն)։ The Spectator։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  18. Roberts L. (02 марта 2011)։ «Desert Island Discs' most controversial castaways» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  19. «Mitford sister who befriended Hitler dies, aged 93» (անգլերեն)։ theage.com.au։ 14 августа 2003։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  20. «Oswald Mosley's widow dies» (անգլերեն)։ BBC News։ 2003-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-09 
  21. «Мосли»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Courcy A. Diana Mosley: Mitford Beauty, British Fascist, Hitler’s Angel. — William Morrow, 2003. — 384 p. — ISBN 0060565322
  • Dalley J. Diana Mosley: A Life. — Faber and Faber, 1999. — 512 p. — ISBN 0571144489
  • Guinness J. The House of Mitford. — Hutchinson, 1984. — 604 p. — ISBN 0091555604
  • Mosley D. Life of Contrasts. — Gibson Square, 2003. — 280 p. — ISBN 978-1903933206
  • Mosley C. Mitfords. — Harpercollins, 2007. — 624 p. — ISBN 1841157902