Յուլիուս Մարժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլիուս Մարժակ
չեխ․՝ Julius Mařák
Julius Mařák.JPG
Ծնվել էմարտի 29, 1832(1832-03-29)[1][2][3][…]
ԾննդավայրԼիտոմիշլ, Սվիտավիի շրջան[3][4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1899(1899-10-08)[1][6][7][…] (67 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][5]
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա (1853)
Մասնագիտություննկարիչ, գրաֆիկական դիզայներ, համալսարանի դասախոս, ուսուցիչ, գծանկարիչ և նկարիչ
ԱշակերտներԱլոիս Կալվոդա
ԶավակներPepa Mařáková?
Julius Mařák Վիքիպահեստում

Յուլիուս Մարժակ (չեխ․՝ Julius Mařák,մարտի 29, 1832(1832-03-29)[1][2][3][…], Լիտոմիշլ, Սվիտավիի շրջան[3][4][5] - հոկտեմբերի 8, 1899(1899-10-08)[1][6][7][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][5][8][9]), 19-րդ դարի երկրորդ կեսի չեխ բնանկարիչ, գրաֆիկ, ռոմանտիկական և ռեալիստական ուղղությունների ներկայացուցիչ։ Ինչպես նշել է արվեստաբան Յարոսլավա Գրեգորովան, «նրա աշխատանքները խորհրդանշում են անցումը ռոմանտիզմից ռեալիզմին»[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հաշվապահի ընտանիքում։ Լավ կրթություն է ստացել։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին հաճախել է նաև նկարչության դասերի։ 1852 թվականին ընդունվել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի Մաքս Հաուսհոֆերի դասարանը, հաջորդ տարվանից ուսումնառությունը շարունակել Մյունխենի ակադեմիայում՝ աշակերտելով Լեոպոլդ Ռոտմանին ու Էդուարդ Շլայխ Ավագին[11]։ 1855 թվականից ճամփորդել է հայրենի Չեխիայում, բնանկարներ արել։

Որոշ ժամանակ ապրել է Վիեննայում, խորամուխ եղել գրաֆիկական արվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ։ 1860 թվականին նկարչություն է դասավանդել, միաժամանակ աշխատակցել Ավստրիայի մայրաքաղաքում հրատարակվող մի շարք հանդեսների՝ որպես նկարազարդող։ 1869-ին ճամփորդել է Բալկաններում, 1872-ից 1875 թվականներին ապրել է Տիրոլում։ 1882-ին, չեխ մի քանի այլ նկարիչների հետ, ներգրավվել է Պրահայի Ազգային թատրոնի պատկերազարդման աշխատանքներում։ 1887 թվականից Մարժակը դասավանդել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, ղեկավարել բնանկարչության դասարանը, արժանացել պրոֆեսորի կոչման։ Նրա սաներից հետագայում ճանաչված նկարիչներ են դարձել Անտոնին Սլավիչեկը, Անտոնին Հուդեչեկը, Ֆրանտիշեկ Կավանը, Ալոիզ Կալվոդան, Բոգուսլավ Դվորժակը, Ֆերդինանդ Էնգելմյուլլերը և այլք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Naděžda Blažíčková-Horová: Julius Mařák a jeho žáci (Julius Mařák and His Pupils), Národní galerie (exhibition catalog), Prague, 1999
  • Blažíčková-Horová Naděžda, Sekyrka Tomáš (eds.), Odkaz Josefa Hlávky Národní galerii v Praze, Národní galerie v Praze 2008, ISBN 978-80-7035-391-2
  • BLAŽÍČKOVÁ-HOROVÁ, Naděžda: Julius Mařák a jeho žáci, Národní galerie (katalog výstavy), Praha 1999
  • Boučková J., Julius Mařák, VČG Pardubice 1981
  • Šuman V., Julius Mařák a jeho škola, Praha 1929

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]