Պրահայի գեղարվեստի ակադեմիա
Պրահայի գեղարվեստի ակադեմիա չեխ․՝ Akademie výtvarných umění v Praze | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա, համալսարանական կառույց և research institution? |
Հիմնադրված է | 1799 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պրահա |
Կայք | avu.cz/en/ |
![]() ![]() Պրահայի գեղարվեստի ակադեմիա, Չեխիա | |
![]() |
Պրահայի գեղարվեստի ակադեմիա (չեխ․՝ Akademie výtvarných umění v Praze, AVU), Չեխիայի ամենահին արվեստի դպրոցն է։ Հիմնադրվել է 1799 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարի սկզբում Պրահայում ձևավորում են մի շարք կազմակերպություններ՝ խթանելու արվեստն ու կրթությունը։ 1799 թվականի սեպտեմբերի 10-ի թագավորական հրամանով հիմնադրվում է Գեղարվեստի ակադեմիան, որն իր գործունեությունն սկսում է գծանկարի բաժնից, այնուհետև ընդլայնվելով՝ ներառում է ճարտարապետական, գեղանկարչության, փորագրության, քանդակագործության դասընթացներ։ 1896 թվականին Ակադեմիան դարձել է պետության սեփականությունը։ 1926 թվականին Չեխոսլովակիայում ակադեմիան առաջինն է ստացել «բարձրագույն արվեստի դպրոց» կարգավիճակը։ 1947 թվականին Բոգուսլավ Սլանսկին Ակադեմիային կից ստեղծում է եվրոպական նշանակության վերականգնման դպրոցը։ 1990 թվականին ակադեմիայի ռեկտոր Միլան Կնիզակը ձեռնարկում է արմատական բարեփոխումներ՝ վերակազմավորելու ակադեմիայի հայեցակարգը և ներքին կառուցվածքը։ 1991 թվականին ուսումնական ծրագրերում ներառվում են նաև նոր մեդիա դասընթացները, այդ թվում՝ կինո և համակարգչային անիմացիա[1]։
Ակադեմիան այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան հավատարմագրված ԲՈՒՀ է, որը տալիս է ժամանակակից և պատմական արվեստի կրթություն։ Որպես բացառապես բարձրագույն դպրոց այստեղ չկան ուսանողական բնակարաններ կամ կամպուսներ։ Միջազգային ծրագրերը կազմակերպվում են չեխերեն, որոշ դասընթացներ՝ նաև անգլերեն[2]։
Ակադեմիան ունի 12 մագիստրական ծրագրեր և մեկ դոկտորական ծրագիր[2]։
Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարչություն
- Գծանկար, փորագրություն
- Քանդակագործություն
- Ինտերմեդիա դասընթացներ
- Նոր մեդիա
- Արվեստի գործերի վերականգնում
- Ճարտարապետություն[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Academy of Fine Arts, Prague»։ Academy of Fine Arts, Prague։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-04-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2008
- ↑ 2,0 2,1 «Academy of Fine Arts in Prague»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|