Անտոնին Հուդեչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնին Հուդեչեկ
Antonín Hudeček (1872-1941).jpg
Ծնվել էհունվարի 14, 1872(1872-01-14)[1][2][3][…]
ԾննդավայրԼիստոմեժիցե, Լիտոմերժիցեի շրջան
Վախճանվել էօգոստոսի 11, 1941(1941-08-11)[1][2][3] (69 տարեկան)
Մահվան վայրČastolovice, Ռիխնով-նադ-Կնեժնոուի շրջան, Արևելաչեխական երկրամաս[4]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և բնանկարիչ
Ժանրբնանկար
ԶավակներJiří Hudeček?
ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Antonín Hudeček Վիքիպահեստում

Անտոնին Հուդեչեկ (չեխ․՝ Antonín Hudeček, հունվարի 14, 1872(1872-01-14)[1][2][3][…], Լիստոմեժիցե, Լիտոմերժիցեի շրջան - օգոստոսի 11, 1941(1941-08-11)[1][2][3], Častolovice, Ռիխնով-նադ-Կնեժնոուի շրջան, Արևելաչեխական երկրամաս[4]), 20-րդ դարի առաջին կեսի չեխ անվանի նկարիչ, Չեխիայի գիտությունների, գրականության և արվեստների ակադեմիայի իսկական անդամ (1930 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Ռուդնիցեի գիմնազիան ավարտելուց հետո Անտոնին Հուդեչեկն ուսումնառությունը շարունակել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայում, 1891-ից 1893 թվականներին սովորել Մյունխենի ակադեմիայում։ Աշակերտել է նաև չեխ անվանի բնանկարիչ Յուլիուս Մարժակին։ 1895 թվականին իր արվեստանոցն է բացել Պրահայում[5]։ 1998 թվականին Spolek výtvarných umělců Mánes-ում կազմակերպվել է նրա նկարչական աշխատանքների առաջին մեծ ցուցահանդեսը, երկու տարի անց էլ նրա բնանկարները ներկայացվել են Վիեննայում։

Հուդեչեկը հաճախակի ճամփորդել է, մեծ եռանդով ու ոգևորությամբ աշխատել, վերադարձել բազմաթիվ նկարներով։ 1920 թվականից կանոնավոր կերպով եղել է Տատրաներում, Բանսկա Բիստրիցայում1927 թվականից՝ Կարպատներում[6]։ 1930 թվականին ընտրվել է Չեխիայի գիտությունների, գրականության և արվեստների ակադեմիայի իսկական անդամ։ 1940 թվականին արժանացել է Չեխիայի պետական մրցանակին[7]։

1927 թվականից ապրել է Չաստոլովիցիում, այդտեղ էլ մահացել է 1941 թվականին։ Ստեղծագործական իր կյանքի ընթացքում բազմաթիվ բարձարվեստ գործեր է ստեղծել, որոնք այսօր էլ բարձր են գնահատվում։ Նկարչական նրա ոճի ձևավորման վրա որոշակի ազդեցություն են գործել ֆրանսիացի իմպրեսիոնիստները, իր ուսուցիչներից՝ Յուլիուս Մարժակը, արվեստակից ընկերներից՝ Անտոնին Սլավիչեկը։

Անտոնին Հուդեչեկը, Անտոնին Սլավիչեկի ու Անտոնին Կալվոդայի հետ մեկտեղ, դասվում է 20-րդ դարասկզբի չեխ առաջատար բնանկարիչների թվին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L. Karlíková, Antonín Hudeček. Praha: Odeon 1983
  • Ottův slovník naučný nové doby, heslo Hudeček Antonín. Sv. 4, str. 1269.
  • Prokop Toman, Slovník československých výtvarných umělců, heslo Hudeček Antonín. Praha: B Kočí 1927
  • Ludmila Karlíková, Antonín Hudeček, Malá Galerie, Odeon 1983
  • Olaf Hanel: Krajinou duše Antonína Hudečka / Through Antonín Hudeček's Landscape of the Soul. České Muzeum Výtvarných Umění, 2003, 80-7056-112-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Brief biography @ the Austrian Academy of Sciences.
  6. P. Toman, Slovník československých výtvarných umělců, str. 100 n.
  7. Časopis Pestrý týden, č. 40, ročník 15, vyd. 5. 10. 1940, str. 4, vyd. Grafické umělecké závody V. Neubert a synové, Praha, 1940

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]