Անտոնին Սլավիչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնին Սլավիչեկ
Antonin Slavicek.jpg
Ծնվել էմայիսի 16, 1870(1870-05-16)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էփետրվարի 1, 1910(1910-02-01)[1][2][3][…] (39 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
ԱմուսինMíla Slavíčková?[6]
ԶավակներJan Slavíček?, Jiří Slavíček? և Eva Medková?
ԱզգականներIvan Medek?, Mikuláš Medek? և Rudolf Medek?
ստորագրություն
Antonín Slavíček - signatura.jpg
Antonín Slavíček Վիքիպահեստում

Անտոնին Սլավիչեկ (чеш. Antonín Slavíček, մայիսի 16, 1870(1870-05-16)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - փետրվարի 1, 1910(1910-02-01)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]), չեխ նկարիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Անտոնին Սլավիչեկն ընդունվել է Պրահայի գեղարվեստի ակադեմիան, որտեղ աշակերտել է անվանի բնանկարիչ Յուլիուս Մարժակին[7]։ Ուսումնառությունը հարթ չի ընթացել. սանը հաճախ արտահայտել է իր անհամաձայնությունը վարպետին, վիճել է նրա հետ։ 1899 թվականի հոկտեմբերին պրոֆեսոր Մարեկը մահացել է, գեղարվեստի ակադեմիայի բնանկարչության բաժանմունքի ղեկավարի պաշտոնը առաջարկել են Սլավիչեկին, բայց մերժել են պրոֆեսորի կոչում շնորհել, որոշ ժամանակ անց էլ բնանկարչության բաժանմունքը փակել են[7]։

Սլավիչեկի կյանքում կարևոր դեր է խաղացել նրա ընկերը՝ արվեստի գործերի հավաքորդ Ավգուստ Շվագրովսկին. դժվարին պահերին պատրաստակամորեն ձեռք է մեկնել նկարչին, իսկ տարիներ անց էլ Ռուդնիցեի թանգարանին է հանձնել Սլավիչեկի աշխատանքների իր հարուստ հավաքածուն։

1908 թվականին Սլավիչեկի կինը ծանր հիվանդացել է, և նրա ապաքինման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մեկնելու Դուբրովնիկ։ Այդտեղ պատահարի պատճառով նկարչի ձեռքը կոտրվել է [7]։ 1909-ի օգոստոսին ամուսինները մեկնել են Արծվասար (Orlické hory)՝ արձակուրդն այնտեղ անցկացնելու։ Լեռնային Զդոբնիցե գետում լողալիս Սլավիչեկը սրտի տագնապ է ունեցել, նրա մարմնի աջ կողմը կաթվածահարվել է։ Երկար ժամանակ բուժվել է, այդ ընթացքում փորձել է նկարել ձախ ձեռքով, բայց արդյունքը հիասթափեցնող է եղել։ Որոշ ժամանակ անց նկարիչն ինքնասպանություն է գործել (ինչպես ձևակերպվել է մահվան վկայականում՝ «խելահեղության վիճակում»)[8]։ Նրա այրին՝ Բոհումիլան ամուսնացել է ընտանիքի բարեկամի՝ նկարիչ Հերբերտ Մասարիկի հետ, որ Չեխիայի հանրապետության համահիմնադիր և առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի որդին է։

Սլավիչեկի տղան՝ Յանը, նույնպես նկարիչ է դարձել, իսկ Յանի որդին՝ Իրժին, դարձել է հայտնի կինոսցենարիստ ու ռեժիսոր[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vítězslav Nezval: Antonín Slavíček, A Great Czech Painter. Artia, Prague (1955)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. http://m.rozhlas.cz/toulky/vysila_praha/_zprava/1048-schuzka-bezohledne-charakterni-kumstyr--1514027
  7. 7,0 7,1 7,2 «GalleryJK: Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-07-ին։ Վերցված է 2006-03-03 
  8. "Sebevražedné mánii podlehl i malíř Slavíček" (The Painter Slavíček Succumbed to Suicidal Mania) by Ivan Motýl 31 January 2010, Týden
  9. Josef Tomeš, Český biografický slovník (Czech Biographical Dictionary), Vol.K-P, Petr Meissner, Prague (1999) 80-7185-246-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]