Յուլիանա Բանզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիանա Բանզե
Բնօրինակ անունգերմ.՝ Juliane Banse
Ծնվել էհուլիսի 10, 1969(1969-07-10)[1][2][3][…] (54 տարեկան)
Տետնանգ[4]
Երկիր Գերմանիա
Մասնագիտությունօպերային երգչուհի և համալսարանի դասախոս
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
ԼեյբլECM Records
Պարգևներ
Կայքjulianebanse.de
 Juliane Banse Վիքիպահեստում

Յուլիանա Բանզե (գերմ.՝ Juliane Banse, հուլիսի 10, 1969(1969-07-10)[1][2][3][…], Տետնանգ[4]), գերմանացի երգչուհի (սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն անցել է Ցյուրիխում, հինգ տարեկանում սկսել է ջութակ նվագել։ Բալետ սովորել է Ցյուրիխի օպերայում, որտեղ էլ սկսել է սովորել երգել։ Ուսումը շարունակել է Մյունխենում Բրիգիտտ Ֆասսբենդերի մոտ։ Մյունխենում (1989 թ.) վոկալիստների մրցույթում ստացել է առաջին մրցանակ։ Նույն տարում առաջնելույթ է ունեցել Բեռլինի կոմիկական օպերայում, Մոցարտի «Կախարդական սրինգում» Պամինի դերակատարմամբ։ 1993 թվականին ստանում է Ֆրանց Շուբերտի Մեծ մրցանակը (ժյուրիի կազմում էին Էլիզաբեթ Շվարցկոպֆը և Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն)։ 1995 թվականին առաջելույթ է ունենում ԱՄՆ-ում Գուստավ Մալերի № 2 սիմֆոնիայի կատարմամբ Սենտ Լուիսի սիմֆոնիկ նվագախմբի հետ Լեոնարդ Սլատկինի գլխավորությամբ։ 2003 թվականին արժանացել է Ռոբերտ Շումանի մրցանակին[6]։

Ամուսինը Կրիստոֆ Պոպպենը ջութակահար է և դիրիժոր։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարում է Բրամսի և Բերգի երգերը, Մալերի, Գիորգի Կուրթագի, Յորգ Վիդմանի վոկալ ստեղծագործությունները, դերեր Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Չայկովսկու, Պֆիցների, Խումպերդինկի, Յանչեկի օպերաներում։ Բանզեն առաջինն է կատարել Սպիտակաձյունիկի դերը Խ. Խոլիգերի համանուն օպերայում։ 2005-2006 թվականներին Անդրաշ Շիֆֆի և ֆրանկոավստրիական Mosaïques կվարտետի հետ համատեղ Վայմարում մասնակցել է Բախի նոր բացված Alles mit Gott und nichts ohn' ihn արիայի համաշխարհային պրեմիերային[6]։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիանա Բանզե» հոդվածին։