Յան Պարանդովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Պարանդովսկի
լեհ.՝ Jan Parandowski
Alfons Karny, Parandowski z 1954r.jpg
Ծնվել էմայիսի 11, 1895(1895-05-11)[1][2][3]
ԾննդավայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 26, 1978(1978-09-26)[1][2][3] (83 տարեկանում)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
Մասնագիտությունհեղինակ, թարգմանիչ, գրող և դասական բանասեր
Լեզուլեհերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունԼվովի համալսարան
ՊարգևներԱկադեմիական ոսկե դափնի
Jan Parandowski Վիքիպահեստում

Յան Պարանդովսկի (լեհ.՝ Jan Parandowski, 11 մայիսի, 1895, Լվով - 26 սեպտեմբերի, 1978, Վարշավա), լեհ գրող, էսսեիստ, թարգմանիչ։ 1933-1978 թվականներին (ընդմիջումով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) եղել է Լեհաստանի ՊԵՆ ակումբի նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Պարանդովսկին ծնվել է 1895 թվականի մայիսի 11-ին Լվով քաղաքում։ Սովորել է Յան Դլուգոշի չորրորդ դասական գիմնազիայում, որն ավարտելուց հետո՝ 1913 թվականին, ընդունվել է Լվովի համալսարան: Ուսանողական տարիներին մասնակցել է Եվրոպայի տարածքում անցկացվող բազմաթիվ պեղումների։ Կրթությունի կիսատ է թողել սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որի ժամանակ նա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ դասավանդել է Վորոնեժի ու Սարատովի դպրոցներում։ Ռուսաստանում Յան Պարանդովսկին ամուսնացել է գրող Աուրելիա Վիլեժինսկայի հետ[5]: Հետագայում նրանք ամուսնալուծվել են[6]:

1920 թվականին շարունակում է կրթությունը և 1923 թվականին ստանում դասական բանասիրության ու հնագիտության մագիստրոսի կոչում։ 1924 թվականից մինչև 1926 թվականը Յան Պարանդովսկին ճանապարհորդում է Եվրոպայում՝ լինելով Հունաստանում, Ֆրանսիայում ու Իտալիայում։ 1930-1931 թվականներին Յան Պարանդովսկին եղել է «Պամենտնիկ Վարշավսկի» գրական-գիտական ամսագրի խմբագիրներից մեկը։ 1930 թվականին նա դառնում է Լեհաստանի ՊԵՆ ակումբի անդամ, իսկ 1933 թվականին՝ նույն ակումբի նախագահ։ 1945-1946 թվականներին նա դասավանդել է Լյուբլյանայի համալսարանում։ 1948 թվականին Յան Պարանդովսկին դարձել է Վարշավայի գիտական ընկերության անդամ։

Յան Պարանդովսկու շիրմաքարը Պովոնզկի գերեզմանատանը

1958 թվականին Յան Պարանդովսկին Վարշավայում կազմակերպում է Թարգմանիչների միջազգային կոնֆերանս, իսկ 1962 թվականին նա դառնում է Միջազգային ՊԵՆ կազմակերպության փոխնախագահը։ 1964 թվականին Յան Պարանդովսկին արժանանում է Լեհաստանի պետական մրցանակի։ 1976 թվականին Լյուբլյանայի Կաթոլիկական համալսարանի կողմից նրան շնորհվում է քրիստոնեական փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։

Յան Պարանդովսկին մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 26-ին Վարշավայում։

1988 թվականին սահմանվել է Յան Պարանդովսկու անվան մրցանակ, որ ամեն տարի շնորհվում է Լեհաստանի ՊԵՆ ակումբի կողմից պատմական թեմատիկայով ստեղծագործող գրողներին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին լույս է տեսել Յան Պարանդովսկու առաջին լուրջ հոդվածը Ժան Ժակ Ռուսոյի մասին։ Հետագայում Պարանդովսկին տարվել է անտիկ մշակույթով, և նրա հոդվածների, էսսեների ու պատմվածքների մեծ մասը նվիրված են հենց այդ թեմային։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Առասպելաբանություն» գրքի շնորհիվ։ 1933 թվականին հրատարակվել է նրա «Օլիմպիական սկավառակ» գիրքը։ Յան Պարանդովսկու արձակ ստեղծագործությունների շարքում առանձնանում է «Երկինքը կրակի մեջ» ինքնակենսագրական վեպը։ Պատերազմից հետո նա հրատարակել է ևս մի քանի ստեղծագործություններ, որոնց թվում էին Պետրարկայի մասին գիրքը (1956) ու մանկության մասին պատմվածների «Արևային ժամացույցներ» (1953) ժողովածուն։ Պարանդովսկին թարգմանել է նաև Հուլիոս Կեսարի «Քաղաքացիական պատերազմի մասին» (1951), Լոնգոսի «Դափնիս և Քլոե» (1948), Հոմերոսի «Ոդիսական» (1953) երկերը։ Սակայն նրա ամենահայտնի աշխատությունը «Բառի ալքիմիա» գիրքը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առասպելաբանություն»
  • «Օլիմպիական սկավառակ»
  • «Երկինքը կրակի մեջ»
  • «Արևային ժամացույցներ»
  • «Բառի ալքիմիա»
  • «Կյանքի թագավորը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118789597 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. Парандовский Ян // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Dane z abstraktu artykułu o Aurelii Wyleżyńskiej zamieszczonego na witrynie Central European Journal of Social Sciences and Humanities (dostęp: 24 lipca 2014 r.).
  6. Inna inaczej niż inni [wywiad Mateusza Borkowskiego z Joanną Szczepkowską], "Tygodnik Powszechny" z 27 lipca 2014 r. nr 30 (3394), s. 59.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Парандовский, Ян. Мифология. Верования и легенды греков и римлян. - М.: Детская литература, 1971. — 272 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]