Jump to content

Ֆիզուլի (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուհամմեդ Ֆիզուլիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի (այլ կիրառումներ)
Ֆիզուլի
ադրբ.՝ Məhəmməd Füzuli
ադրբ.՝ Məhəmməd Süleyman oğlu
مَحمد سلیمان اوغلو
Ծնվել էմոտ 1494
ԾննդավայրԱկ-Կոյունլուներ
Վախճանվել է1556[1]
Վախճանի վայրՕսմանյան կայսրություն
Գրական անունفضولي
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուադրբեջաներեն, արաբերեն, պարսկերեն և թուրքերեն
Քաղաքացիություն Ակ-Կոյունլուներ,  Սեֆյան Պարսկաստան և Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներLeyli and Majnun?
ԶավակներFazli?
 Fuzuli Վիքիպահեստում

Ֆիզուլի, Ֆուզուլի Մուհամմեդ Սուլեյման օղլի ( արաբ․՝ فضولی‎‎, մոտ 1494, Ակ-Կոյունլուներ - 1556[1], Օսմանյան կայսրություն), բանաստեղծ, որը գրում էր թուրքերեն, պարսկերեն և արաբերեն[2]։ Կյանքի մեծ մասը անց է կացրել Բաղդադում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզուլու 500-ամյակին նվիրված ադրբեջանական փոստային նամականիշ

Ֆիզուլու բանաստեղծական ժառանգության մեջ մեծ տեղ է գրավում քնարերգությունը, հատկապես՝ գազելն ու քասիդը։ Հաստատելով մարդու երկրային սիրո իրավունքն՝ բանաստեղծն ընդդիմանում է իսլամի արգելքներին ու կանոններին։ Ֆիզուլու պոեզիան հումանիստական է, արտահայտում է ատելություն ամեն մի բռնության նկատմամբ, տիրակալներին կոչ է անում լինել արդարամիտ և հոգատար՝ հպատակների հանդեպ։ Նրա փիլիսոփայական քնարերգության ամենաբարձր նմուշներից մեկը «Սրտի բարեկամ» քասիդն է։ «Բողոք» երկը յուրատեսակ քաղաքական երգիծանք է, որտեղ խարազանել է թուրքական արքունիքում տիրող կամայականությունն ու կաշառակերությունը։ Ֆիզուլու ստեղծագործության բարձրակետը «Լեյլի և Մեջնուն» (1536-37) քնարաէպիկական պոեմն է, որի հերոսը՝ բանաստեղծ Մեջնունը (Կեյսը), իր կյանքի իմաստն ու երջանկությունը փնտրում է ռոմանտիկական սիրո մեջ։

Ֆիզուլու ռոմանտիկ, և միաժամանակ կենսականորեն ճշմարիտ պոեզիան մի ամբողջ դարաշրջան է ադրբեջանական գրականության ու լեզվի զարգացման մեջ։ Նրա ստեղծագործությունն ազդեցություն է գործել ոչ միայն ադրբեջանական ու թուրքական գրականության, այլև Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների գրականության զարգացման վրա։ 1958-ին նշվել է Ֆիզուլու ծննդյան 400-ամյակը և Բաքվում կանգնեցվել նրա հուշարձանը։

Ու․ Հաջիբեկովը գրել է «Լեյլի և Մեջնուն» մուղամային օպերան (1907)։

  • Эсэрлэри, ч․ 1—4, Бакы, 1958—61;
  • Избранное, Баку, 1958; Газели, М․, 1959․

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Араслы Г․, Великий азербайджанский поэт Физули, Баку, 1958;
  • Бертельс Е․ Э․, Избранные труды, [т․ 2], Низами и Фузули, М., 1962․
  • Крымский А., История Турции и её литературы, т. 1, М., 1910
  • Араслы Г., Великий азербайджанский поэт Физули, Баку, 1958
  • Араслы H., Böjyk Азəрбајчан шаири Фузули, Бакы, 1958
  • Гулузадэ М., Фузулинин лирикасы, Бакы, 1965
  • Gibb Е., A history of Ottoman poetry, v. 3, L., 1904
  • Karaban Abdülkadir, Fuzuli. Muhiti hayati ve şahsiyeti, Ist., 1949
  • Cunbu.-Müjgan, Fuzulî hakkinda bir bibliografya denemesi, Ist., 1956
  • Bicari H., Fuzulir nin allegorik eserleri, в кн.։ Studia turcica, ed. L. Ligeti, Bdpst, 1971.
  • Гюльшен Алиева. Проблемы исследования наследия Физули.
  • Թէրզիպաշեան, Գ։ Գ։ (1928)։ Նմոյշ արեւելեան միստիկ բանաստեղծութեան կամ Ֆիւզուլի մեկնաբանուած ։ Ներածություն ։ Մասն առաջին ։ Գիրք առաջին (Հատոր Ա.) : Ֆիւզուլիի պատմականը, Կ. Պոլիս. Յ. Ասատուրեան
  • Թէրզիպաշեան, Գ։ Գ։ (1929)։ Նմոյշ արեւելեան միստիկ բանաստեղծութեան կամ Ֆիւզուլի մեկնաբանուած ։ Մասն առաջին ։ Ներածութիւն ։ Գիրք երկրորդ (Հատոր Բ) ։ Ֆիւզուլիի անդրազանցականը, Կ. Պոլիս. Յ. Ասատուրեան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզուլի (բանաստեղծ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։