Քննարկում:Ֆիզուլի (բանաստեղծ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրբեջաներենի փոխարեն պետք էլինի թուրքերեն, քանի որ ադրբեջանական միջնադարյան գրականություն չի եղել։ Նույն կերպով էլ սեփականացրել են պարսիկ Նիզամուն։ Նույն կերպով փորձում են սեփականացնել Կիրակոս Գանձակեցուն և Մխիթար Գոշին, քանի որ վերջիններս ծնվել էլ Գանձակում։ Ashot Gabrielyan 18։39, 14 Հուլիսի 2010 (UTC)

Լրիվ համաձայն եմ։ Ֆիզուլին ընդհանրապես որևէ առնչություն չունի «Ադրբեջանի» կամ «ադրբեջանցիների» հետ։ Հավանական է, որ նա ուներ թյուրքական ծագում (ինչը փաստված չէ), բայց նույնիսկ դա իրեն «ադրբեջանցի» չի դարձնում։ Wolf 01:32, 15 Հուլիսի 2010 (UTC)[reply]
Ի դեպ, ավելացնեմ.
Պարսկերեն Վիքին նրան անվանում է «թյուրքական բանաստեղծ» (شاعر تركي)։ Ճիշտ է, ինչ որ մի թուրք վերջերս ներդրել է «Ադրբեջան» բառը (փակագծերում), բայց դա բացատրելի է, հաշվի առնելով Իրանի հետ կապված որոշ քաղաքական և գաղափարախոսական հանգամանքներ։ Համենայն դեպս պարսկերեն հոդվածի ներքևում, կատեգորիաների տողում, «ադրբեջան» բառի հիշատակում չկա։
Արաբերեն Վիքին նույնպես նրան անվանում է «թյուրքական բանաստեղծ» (شاعر ترک)։
Քրդերեն Վիքին նրան անվանում է «քրդական բանաստեղծ» (şairên kurd)։ Wolf 02:09, 15 Հուլիսի 2010 (UTC)[reply]
Քանի որ ադրբեջանական և քրդական վիքիները կողմնակալ են, իսկ պարսկականը նրան պարսիկ չի համարում, մենք կարող ե՞նք գրել որ նա թուրք բանաստեղծ է, թե հարկավոր է նշել որ տարբեր աղբյուրներ, տարբեր ազգություն են նշում։ Եվ վերջապես կատեգորիայում ի՞նչ ազգություն նշել։ Շատ վիքիներում տրված է երեք կատեգորիա ու նշված է ադրբեջանցի, թուրք (օսման) և պարսիկ։--beko 15:28, 15 Հուլիսի 2010 (UTC)[reply]
Ժամանակին ինքս ստեղծեցի <Բանաստեղծներ ըստ լեզվի> կատեգորիան ([1]), սակայն հետևողական չեղա այդ կատեգորիայի զարգացմանը: Կարծում եմ, որ այս կատեգորիան, նոր ենթակատեգորաներ ստեղծելով, այստեղ կիրառելի է: Ashot Gabrielyan 15:39, 15 Հուլիսի 2010 (UTC)[reply]