Մուհամեդ Լաուեեժ Բուլել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Լաուեեժ Բուլել
արաբ․՝ محمد لحويج بوهلال‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1985(1985-01-03)[1]
ԾննդավայրM'saken, Sousse Governorate, Թունիս[2]
Մահացել էհուլիսի 14, 2016(2016-07-14)[1] (31 տարեկան)
Մահվան վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Թունիս
Կրոնիսլամ
Մասնագիտությունահաբեկիչ
 Mohamed Lahouaiej-Bouhlel Վիքիպահեստում

Մուհամեդ Լաուեեժ Բուլել[3] (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​, արաբ․՝ محمد لحويج بوهلال‎‎ Muhammad Laḥwiyyij-Būhlāl, հունվարի 3, 1985(1985-01-03)[1], M'saken, Sousse Governorate, Թունիս[2] - հուլիսի 14, 2016(2016-07-14)[1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), թունիսցի ահաբեկիչ, որը բնակվում էր Ֆրանսիայում։ 2016 թվականի հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Նիսում ահաբեկչական գործողություն է իրականացրել, որի ժամանակ անգլիական առափնյա հատվածում բեռնատարով մխրճվել է Բաստիլի գրավման օրը տոնող բազմության մեջ։ Այս գործողությունների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 308-ը[4]։ Ոճրագործին գնդակահարել են ֆրանսիացի ոստիկանները, որոնք փորձում էին կանգնեցնել նրա մեքենան[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թունիսի Մսակենեում՝ փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Սուս քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Ոստիկանության տվյալներից հայտնի է, որ նա ունեցել է ֆրանսիական կացության թույլտվություն, և որ նա Նիս է տեղափոխվել 2005 թվականին որպես բեռնատարի վարորդ[6][7]։ Սովորել է մարտարվեստ, հաճախել գիշերային ակումբներ և վարել «ազատ սեռական կյանք»[8]։ Մուհամեդը եղել է ամուսնացած, ունեցել է երեք երեխա, բայց գտնվել է ամուսնալուծության փուլում։ Հաղորդվել է, որ նա ֆինանսական դժվարությունների մեջ է, և վարորդ աշխատելու համար նա հարձակումից մեկ տարի առաջ բեռնափոխադրման թույլտվություն է գնել[9]։ 2016 թվականի հունվարին քնել է ֆուրգոնի ղեկին և դրանից հետո հեռացվել աշխատանքից[10]։

Ծնողներն ամուսնալուծված էին[11]։ Հայրը, որն ապրում է իր հայրենի քաղաքում, միջազգային գործակալությանը պատմել է, որ Մուհամեդը տառապել է դեպրեսիայից, օգտագործել ալկոհոլ և թմրանյութեր. «2002-2004 թվականներին բախվել է խնդիրների, որոնք նյարդային խանգարման պատճառ են դարձել։ Նա կատաղում էր ու գոռում, ուզում էր ոչնչացնել այն ամենն, ինչ տեսնում էր»[12]։ Ահաբեկիչ Ռաբեբի քույրը պատմել է, որ ընտանիքը փաստաթղթեր է հանձնել ոստիկանություն՝ ցույց տալով, որ տղամարդը մի քանի տարի այցելել է հոգեբաններին[13]։ Հարձակվողի հայրը և կրտսեր եղբայրը նույնպես պնդել են, որ հարձակումը «կապ չունի կրոնի հետ»՝ ասելով, որ Բուլելը չի աղոթել և պահք չի պահել սուրբ Ռամադան ամսվա ընթացքում։ Նրա եղբայրը պնդել է, որ Մուհամեդը չի շփվել մարդկանց հետ, երբեք նվերներ չի ուղարկել իր ընտանիքին[14][15]։

Հարձակմանը նախորդող օրերին տղամարդը մորուք է պահել[16] և դա բացատրել նրանով, որ «մորուքի իմաստը կրոնականության մեջ է»։ Ավելի ուշ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Մուհամեդը կրոնի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել հարձակումից անմիջապես առաջ[17][18]։ Ծանոթների վկայությունների համաձայն՝ առաջին անգամ սկսել է մզկիթ այցելել միայն 2016 թվականի ապրիլին[19]։ Ֆրանսիացի դատախազ Ֆրանսուա Մոլինսը հայտնել է, որ Բուլելը խոսել է «Իսլամական պետության» նկատմամբ իր հավատարմության մասին[20][21]։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Մուհամեդը նախկինում կատարել է հինգ քրեական հանցագործություն, այդ թվում՝ զինված բռնության հայտնի մեկ դեպք։ 2016 թվականի հունվարի 27-ի դրությամբ գտնվել է պայմանական ազատազրկման մեջ՝ դժբախտ պատահարից հետո փայտե ծղոտե ներքնակով վարորդի վրա հարձակվելու համար։ 2016 թվականի մարտի 24-ին ձերբակալվել է և դատապարտվել վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ զենքով հարձակման մեղադրանքով[15][22]։ Բուլելը վերջին անգամ ձերբակալվել էր հարձակումից մեկ ամիս առաջ՝ դժբախտ պատահարից հետո, երբ նա քնել էր ղեկին և այդ ժամանակվանից մնացել դատական հսկողության տակ։ Սակայն մնացել է ազատության մեջ, քանի որ նրան վտանգավոր չեն համարել ազգային անվտանգության համար[9]։

Մուհամեդը հաճախ է այցելել Թունիս։ Վերջին անգամ նա հայրենիք է այցելել հարձակումից ութ ամիս առաջ[11]։

India Today ամսագիրը տղամարդուն նկարագրել է որպես «հոգեբանական անկայուն»՝ բուռն անձնական կյանքով լի, որը ներառում էր թմրանյութերի օգտագործումը, հաճախակի ծանոթությունների կայքերը և բռնի առցանց կոնտենտի դիտումը[23]։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ Մուհամեդը կապեր է ունեցել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ[24]։

Իսլամական պետությանը պատկանելու կասկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nice-Matin թերթը հարցազրույց է հրապարակել ականատեսի հետ, որն ասել է, որ հարձակման ժամանակ լսել է «Ալլահու Ակբար» ճիչը[25][26]։ Այնուամենայնիվ պաշտոնյաները չեն հաստատել այս հաղորդումները, իսկ BBC-ն պնդել է, որ այդ բացականչությունը ձայնագրությունների վրա չկա[27]։

Ֆրանսիայի դատախազը հայտնել է, որ հարձակումը «ջիհադիստական ահաբեկչության նշաններ է ցույց տվել»[11]։ Այնուամենայնիվ, ֆրանսիացի պաշտոնյաների նախնական հետաքննությունը Մուհամեդին չի կապում միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ[28]։ Amaq լրատվական գործակալությունը գրել է, որ Բուլելը կարծես իրեն համարում է «Իսլամական պետության մարտիկ»[29]։

Հայտնի չէ, թե արդյոք Մուհամեդը ներգրավված է եղել Թունիսում ահաբեկչական գործունեության մեջ[11]։ Նրա անունը չի եղել ֆրանսիական ոստիկանության պահած իսլամական զինյալների ցուցակներում[30]։ The Guardian-ը նշել է, որ նրա բարեպաշտության բացակայությունը բնորոշ է Ֆրանսիայի քաղաքացիներին և Բելգիայի քաղաքացիներին, որոնք մինչև 2016 թվականը ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների մեջ[31]։

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Մուհամեդը, հավանաբար, կապված է արմատական իսլամի հետ[32]։ Այդպես է կարծել նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը՝ միաժամանակ նշելով, որ իշխանությունները տեղյակ չեն եղել թունիսցու նման գործունեության մասին[4]։

Բուլելի հորեղբայրը պնդել է, որ իր եղբորորդին հարձակումից երկու շաբաթ առաջ Ալժիրից խմբավորման անդամների կողմից հավաքագրվել է Իսլամական պետություն։ Մոհամեդը դիտել է Իսլամական պետության բազմաթիվ տեսանյութեր և մեծ հետաքրքրություն ցուցաբերել օռլանդոցի հրաձիգ Օմար Մատինի նկատմամբ[33]։

Ահաբեկչական ակտ Նիսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակմանը նախորդող երկու օրերին Մուհամեդը երկու անգամ այցելել է Նիսի Անգլիական առափնյա փողոց, որտեղ նրան նկարահանել է անվտանգության տեսախցիկը։ Նա նաև սելֆի է արել հարձակումից առաջ բեռնատար վարելիս և ինչ-որ մեկին տեքստային հաղորդագրություն ուղարկել։ Ավելի քան 200 քննիչներ են կանչվել՝ գտնելու այս հաղորդագրությունները ստացողներին[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://historygreatest.com/mohamed-lahouaiej-bouhlel-tunisian-truck-driver-died-at-31
  2. 2,0 2,1 2,2 http://www.humanite.fr/attentat-nice-ce-que-lon-sait-sur-son-auteur-611944
  3. «СМИ: террорист из Ниццы не был известен спецслужбам Туниса как радикальный исламист». ТАСС. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  4. 4,0 4,1 Rubin, Alissa J. (2016 թ․ հուլիսի 16). «ISIS Claims Truck Attacker in France Was Its 'Soldier'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Nice attack: Dozens killed during Bastille Day celebrations». BBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Attentat à Nice: où en est l'enquête?». Europe 1 (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  7. Breeden, Aurelien (2016 թ․ հուլիսի 15). «Driver Identified as Mohamed Lahouaiej Bouhlel». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  8. Charlton, Angela (24 июля 2016). «Dancing, drugs, extremism _ multiple lives of Nice». The Big Story. Արխիվացված է օրիգինալից 2 февраля 2017-ին.
  9. 9,0 9,1 «Attentat de Nice: ce que l'on sait du tueur du 14 juillet». Atlantico (ֆրանսերեն). 15 июля 2016. Արխիվացված է օրիգինալից 30 сентября 2018-ին.
  10. «Nice attack bewilders Mohamed Lahouaiej-Bouhlel's relatives». the Guardian (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Nice attack: Dozens killed during Bastille Day celebrations». BBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  12. «Mohamed Lahouaiej-Bouhlel: who was the Bastille Day truck attacker?». the Guardian (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  13. «Nice attacker treated for psychological issues before leaving Tunisia: sister». Reuters. 2016 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  14. Chazan, David (2016 թ․ հուլիսի 17). «Nice terror attack: 'soldier of Islam' Bouhlel 'took drugs and used dating sites to pick up men and women'». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  15. 15,0 15,1 «Police arrest killer Nice terror attacker's wife». The Independent (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  16. Rubin, Alissa J. (2016 թ․ հուլիսի 18). «Moment of Silence Turns Into Outcry Against Government After Nice Attack». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  17. «Prosecutor: Truck attack on Nice was 'premeditated'» (բրիտանական անգլերեն). Deutsche Welle. 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  18. Erik Kirschbaum, Sarah Harvey (2016 թ․ հուլիսի 18). «In France, a moment of silence for Nice victims and outbursts of anger at officials». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. «Bouhlel had told people recently that he started growing his beard for religious reasons»
  19. Tom Morgan, David Chazan, Camilla Turner (2016 թ․ հուլիսի 17). «Nice killer Mohamed Lahouaiej Bouhlel 'only started going to mosque this April'». The Sydney Morning Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. «Bernard Cazeneuve, the French interior minister, said the attacker "appears to have become radicalised very quickly", as one neighbour of his estranged wife added: "Mohamed only started visiting a mosque in April."»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. «Nice, France attacker reportedly recruited by Algerian ISIS fighter, researched Orlando massacre». Associated Press (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. «Paris prosecutor Francois Molins, who oversees terrorism investigations, said Bouhlel had expressed support for the Islamic State»
  21. Elena Berton, Kim Hjelmgaard. «Paris prosecutor: Nice attacker searched online for Islamic State». USA Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. «Paris prosecutor François Molins said Monday that the truck driver who killed 84 people here last week had expressed support for the Islamic State»
  22. «Attentat de Nice: le terroriste présumé, Mohamed Lahouaiej, était connu de la police». loractu.fr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  23. «How Nice attack butcher Bouhlel 'took drugs and used dating sites to pick up men and women'». India Today (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  24. «Lorry Killer's String Of Lovers In Spotlight». Sky News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  25. «"On a entendu plusieurs fois Allah akbar", les témoins racontent après l'attentat de Nice». Nice-Matin (ֆրանսերեն). 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  26. Henderson, Barney (2016 թ․ հուլիսի 15). «84 killed in Nice by lorry during Bastille Day celebrations - how the attack unfolded». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. «2:19 am 'Driver was 31-year-old from Nice' The local newspaper, Nice-Matin, said the man driving the truck was a 31-year-old Nice resident of Tunisian origin. The truck driver was said to have shouted 'Allahu Akbar' – God is greatest – before being shot dead by police.»
  27. «Nice lorry attack sparks false rumours on social media». BBC News. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին. «This tweeter suggests he can hear Allahu Akbar in the seventh second of this video of the Nice attack [the BBC reported in reference to a tweet sent out shortly after the attack]»
  28. Tasneem Nashrulla, Mitch Prothero. «Here's What We Know About The Suspect In The Nice Attack». BuzzFeed News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  29. Williams, Richard A. L. (2016 թ․ հուլիսի 16). «Isis claims responsibility for deadly Nice lorry terror attack». The Independent (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  30. Rubin, Alissa J. (2016 թ․ հուլիսի 15). «France Says Truck Attacker Was Tunisia Native With Record of Petty Crime». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  31. «Police and academics search Nice attacker's history for a motive». the Guardian (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  32. «France's Valls says Nice attacker linked 'one way or another' to radical Islam». Reuters. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  33. «Nice terrorist dated 73-year-old man». The Independent (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  34. Chrisafis, Angelique (2016 թ․ հուլիսի 17). «Nice attacker sent text message about weapons supply – police». the Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամեդ Լաուեեժ Բուլել» հոդվածին։