Բեռնար Կազնյով
Բեռնար Կազնյով | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն և Young Radicals of the Left? |
---|---|
Կրթություն՝ | Institut d'études politiques de Bordeaux? |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Դավանանք | ագնոստիցիզմ[1] |
Ծննդյան օր | հունիսի 2, 1963[2][3][4][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Սանլիս |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Բեռնար Կազնյով (ֆր.՝ Bernard Cazeneuve, հունիսի 2, 1963[2][3][4][…], Սանլիս), Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ, ներքին գործերի նախարար (2014-2016), Ֆրանսիայի վարչապետ (2016-2017)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնար Կազնյովը, Սոցիալիստական կուսակցության ակտիվիստ Ժերար Կազնյովի որդին է, ծնվել է 1963 թվականին Սանլիսում, որտեղ նրա ծնողները տեղափոխվել են Ալժիրից անկախության համար մղված պատերազմի հետևանքով։ 1973 թվականին հայրն առաջին անգամ Բեռնարին բերեց Կրեայում Ֆրանսուա Միտերանի հասարակական-քաղաքական ակցիայի հանրահավաքին, որտեղ ընտանիքը տեղափոխվել է 1960-ականների վերջին՝ Ժերար Կազնյովի՝ Ժան Բյոնդիի անվան տեղական դպրոցում ուսուցիչ նշանակվելու պատճառով։ Բեռնարը սովորել է նույն դպրոցում, կրթությունը շարունակել է Դեկարտի անվան դպրոցում, ապա Havez քոլեջում և Ժյուլ Ուրիի անվան վարժարանում[5]։
Ավարտել է Բորդոյի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, այնուհետև աշխատել է Banque populaire-ում որպես իրավախորհրդատու[6]։
1983 թվականին լինելով ուսանող՝ գլխավորել է Ժիրոնդի դեպարտամենտում ձախ արմատականների շարժման երիտասարդական կազմակերպությունը[7]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1991-1993 թվականներին զբաղեցրել է տեխնիկական պաշտոններ մի քանի աշխատասենյակներում ՝ արտաքին գործերի նախարարության միջազգային մշակութային կապերի պետական քարտուղար և ծովային գործերի նախարարի պետական քարտուղար։ 1995-ից մինչև 2012 թվականները եղել է քաղաքապետ, սկզբում՝ Օկտևիլի Մանշ դեպարտամենտում, իսկ 2001 թվականի երկու համայնքների միավորումից հետո Շերբուր-Օկտևիլում։ 1997-2002 թվականներին ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մանշ դեպարտամենտից, իսկ 2007-2012 թվականներին վերընտրվել է։ 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մայիսը եղել է Կարաչիում 2002 թվականի ահաբեկչության կապակցությամբ խորհրդարանական տեղեկատվական առաքելության զեկուցողը։ 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի մարտը եղել է արտաքին գործերի կրտսեր նախարար Ժան Մարկ Էրոյի կառավարությունում, այնուհետև մինչև 2014 թվականի ապրիլը՝ նույն կառավարության բյուջեի կրտսեր նախարար (փոխարինել է Ժերոմ Կայուզակին, որը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ)[8]։
Ներքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլի 2-ին Կազնյովը նշանակվել է Մանուել Վալսի կառավարությա ներքին գործերի նախարար։
2014 թվականի հոկտեմբերի 26-ին Ռեմի ֆրազի (Rémi Fraise) դեմ ցույցի Թեսկու գետի Սիվերի ամբարտակի մոտ մասնակիցներից մեկը զոհվել է ժանդարմների հետ բախման հետևանքով։ 2017 թվականի մայիսի 28-ին ձախ քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնը մասնակցի մահվան մեջ մեղադրել է Կազնյովին, իսկ Կազնյովը մայիսի 30-ին հայտարարել է դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին, ինչպես նաև նրանից հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե Մելանշոնը ներողություն խնդրի[9]։ 2017 թվականի հունիսի 23-ին Թուլուզի դատախազը դադարեցրել էր Ֆրասի մահվան հանգամանքների հետաքննությունը՝ հանցակազմի բացակայության պատճառով[10]։
2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում տեղի է ունեցել հարձակում Charlie Hebdo-ի խմբագրության վրա։
2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի է ունեցել մի շարք ահաբեկչություններ, որոնք հանգեցրել են 130 զոհերի։
2016 թվականի հուլիսի 14-ին Նիսում տեղի է ունեցել նոր ահաբեկչություն. բեռնատարի վարորդը նրան ուղարկել է դեպի անգլիական ափերի մոտ գտնվող բազմության, ինչի հետևանքով զոհվել է 86 մարդ։
2016 թվականի հուլիսի 26-ին ծայրահեղականները հարձակվել են Նորմանդիայի եկեղեցու վրա՝ վերցնելով մի քանի պատանդների գերի և սպանելով հոգևորական Ժակ Ամելին։
2016 թվականի հոկտեմբերի 8-ին Վիրի Շատիյոնում (Էսոն դեպարտամենտում) Մոլոտովի կոկտեյլով տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Հոկտեմբերի 10-ին Կազնևը վարչապետ Վալսի հետ շրջել է շրջակա ոստիկանական բաժանմունքներով։ Նույն օրը RTL-ին տված հարցազրույցում Կազնյովը հայտարարել է, որ ոստիկանները բախվել են «վայրենիների ավազակախմբին», որոնք ձերբակալվելու են[11]։
2016 թվականի հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը Կալեում քանդել է միգրանտների բնակավայրը, որը ճանաչում է ստացել որպես «Կալեի ջունգլի», որտեղ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, այդ պահին բնակվում էր 6486 մարդ (այդ թվականից 5596 մարդ տեղափոխվել է ուրիշ ապաստան)[12]։
Ֆրանսիայի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բեռնար Կազնյովին վարչապետ նշանակեց այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցրած Մանուել Վալսը, որոշեց իր թեկնածությունն առաջադրել Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի ընտրություններում և պաշտոնաթող եղավ[13]։
2017 թվականի փետրվարի 6-ին Կազնյովը հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրվել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում[14]։
2017 թվականի մարտի 27-ին Գվիանայում տեղի ունեցած բողոքի ակցիաների կապակցությամբ Կազնյովը հայտարարել էր, որ միջգերատեսչական հանձնաժողովը անդրծովյան դեպարտամենտի կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար այնտեղ կուղարկվի միայն հասարակական հանդարտության վերականգնման պայմանով[15]։
Ապրիլի 5-ին կառավարությունը հավանություն է տվել անդրծովյան դեպարտամենտի ենթակառուցվածքներում 1,86 մլրդ եվրո ծավալով ներդրումների արտակարգ ծրագրին (այդ թվում՝ իրավապահ և քրեակատարողական համակարգում), իսկ ապրիլի 21-ին իշխանությունների համաձայնությունը ձեռք է բերվել բողոքի ակցիաների առաջնորդների հետ ևս 2,1 մլրդ եվրո հատկացնելու վերաբերյալ[16]։
2017 թվականի ապրիլին, երբ սոցիալիստ Բենուա Ամոնի պարտությունը գալիք նախագահական ընտրություններում արդեն կասկած չէր հարուցում, Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ժան-Քրիստոֆ Կամբադելիսի հանձնարարությամվ Կազնյովին հանձնարարվել է կուսակցությանը նախապատրաստել 2017 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նոր քաղաքական աղետից խուսափելու խնդրով[17]։
2017 թվականի մայիսի 10-ի երեկոյան, երբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Էմանուել Մակրոնին պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրությունների հաղթող, Կազնյովը հայտնեց իր կառավարության հրաժարականի մասին։ Նախագահ Օլանդը խնդրել է նրան շարունակել իր պարտականությունների կատարումը մինչև նոր կաբինետի նշանակումը[18]։
2017 թվականի մայիսի 5-ին նախագահ Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել Էդուարդ Ֆիլիպին։
2017 թվականի մայիսի 17-ին ձևավորվեց նոր կառավարություն, որին անցան Կազնյովի կաբինետի լիազորությունները[19]։
Քաղաքականությունից հեռանալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսին «Le Figaro» թերթը հայտնել էր, որ քաղաքականությունից հեռանալուց հետո Կազնյովը բացել է մասնավոր փաստաբանական գրասենյակ և նախատեսում է գիրք գրել[20]։
2017 թվականի հոկտեմբերին Կազնյովը մեկնել է Ֆրանսիայի պրոմոտուր՝ գովազդելով իր Chaque jour compte («Ամեն օր հաշվի վրա») գիրքը։ Le Figaro-ի կարծիքով՝ Ֆրանսուա Օլանդի կողմնակիցները պատրաստ էին պաշտպանել Կազնյովի թեկնածությունը սոցհարցման նոր առաջնորդի ընտրություններում[21]։
2019 թվականի հոկտեմբերին լույս տեսավ Կազնյովի նոր գիրքը ՝ «À l' épreuve de la violence. Beauvau Avril 2014-Décembre 2015» (Բռնության փորձաշրջան. Բովո[22] 2014 թվականի ապրիլ- 2015 թվականի դեկտեմբեր), նվիրված ներքին գործերի նախարարի պաշտոնում իր գործունեության առաջին ժամանակաշրջանի հիշողություններին[23]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնար Կազնյովի կինը Վերոնիկան է, նրանք ունեն երկու երեխա։ Ամուսինները որոշ ժամանակ գտնվել են ամուսնալուծության մեջ, սակայն 2015 թվականի օգոստոսի 12-ին Էգինում (Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջան) կայացած գաղտնի արարողության ժամանակ կրկին ամուսնացել են[24]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ խաչ շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (2016)[25]։
- Պատվո լեգեոնի շքանշանի հրամանատար (12 հուլիսի 2017)[26]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին ալիքը․ քաղաքական և գրական քրոնիկա (Première manche : Chronique politique et littéraire. Isoète, Cherbourg, 1993. ISBN 978-2905385499)։
- Վերադարձ քաղաքականություն (La Politique retrouvée. Isoète, Cherbourg, 1994. ISBN 978-2905385574)։
- Ֆրանսիայում և Եվրոպայում արտադրանքի որակի պատասխանատվությունը (La Responsabilité du fait des produits en France et en Europe. Dunod, Paris, 2004. ISBN 978-2100483549)։
- Կարաչի. հետաքննությունն անհնար է (Karachi : L’enquête impossible. Calmann-Lévy, Paris, 2011. ISBN 978-2702142196)։
- Ամեն օր հաշվի վրա․ 150 լարված օր Մատինյոնի պալատում (Chaque jour compte, 150 jours sous tension à Matignon, Stock, octobre 2017. ISBN 978-2234084445)։
- Բռնության փորձություն. Բովո, ապրիլ 2014-դեկտեմբեր 2015 (À l'épreuve de la violence. Beauvau Avril 2014 — Décembre 2015), Stock, octobre 2019[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.la-croix.com/France/Bernard-Cazeneuve-Dans-Republique-notion-cardinale-respect-2016-01-19-1200732386
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ Edith Lasry-Segura et Simon Gourru (2016-12-06)։ «Bernard Cazeneuve, un enfant de l’Oise nommé Premier ministre» (ֆրանսերեն)։ Le Parisien։ Վերցված է 2016-12-07
- ↑ «Bernard Cazeneuve» (ֆրանսերեն)։ Le Point։ Վերցված է 2016-12-06
- ↑ «Quand Cazeneuve s'appelait Bertrand et militait aux Radicaux de gauche» (ֆրանսերեն)։ La Manche Libre։ 2016-01-20։ Վերցված է 2016-12-07
- ↑ «Les grandes dates de Bernard Cazeneuve» (ֆրանսերեն)։ Le Parisien։ 2016-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-07-ին։ Վերցված է 2016-12-06
- ↑ Marc de Boni (2017-05-30)։ «Cazeneuve prêt à retirer sa plainte si Mélenchon s'excuse» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-06-24
- ↑ «Mort de Rémi Fraisse : le parquet requiert un non-lieu» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-06-23։ Վերցված է 2017-06-24
- ↑ Elise Vincent (2016-10-10)։ «Attaque de Viry-Châtillon contre des policiers : « Il n’y a pas de zone de non-droit », dit Valls» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2017-05-13
- ↑ «Calais : le démantèlement de la « jungle » touche à sa fin» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2016-10-27։ Վերցված է 2017-03-09
- ↑ Kim Willsher (2016-12-06)։ «Bernard Cazeneuve named French PM as Manuel Valls resigns» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-12-06
- ↑ «Bernard Cazeneuve renonce aux législatives : "Les mandats doivent tourner, la démocratie doit respirer"» (ֆրանսերեն)։ Le Lab - Europe1։ 2017-02-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-21-ին։ Վերցված է 2017-07-05
- ↑ «Guyane : le gouvernement tergiverse» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2017-03-28։ Վերցված է 2017-03-28
- ↑ Laurent Marot (2017-04-22)։ «En Guyane, un accord à 3 milliards d’euros met fin à un mouvement inédit» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2017-05-15
- ↑ Bastien Bonnefous (2017-04-12)։ «PS : Bernard Cazeneuve en chef de bataille pour les législatives» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2017-05-05
- ↑ Claire Tervé (2017-05-10)։ «Le gouvernement de Bernard Cazeneuve annonce officiellement sa démission» (ֆրանսերեն)։ Huffington Post։ Վերցված է 2017-05-12
- ↑ «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-17
- ↑ Mathilde Siraud (2017-08-06)։ «Bernard Cazeneuve enfile à nouveau la robe d'avocat» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-08-07
- ↑ Tristan Quinault-Maupoil (2017-10-23)։ «Les hollandais rêvent de parachuter Cazeneuve à la tête du PS» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-10-24
- ↑ На парижской площади Бово в особняке Бово[fr] находится штаб-квартира Министерства внутренних дел
- ↑ «Bernard Cazeneuve, dans son livre publié mercredi, revient sur ses années en tant que "premier flic de France"» (ֆրանսերեն)։ Europe 1։ 2019-10-06։ Վերցված է 2019-10-26
- ↑ «Bernard Cazeneuve remarié avec la mère de ses enfants, dans le plus grand secret» (ֆրանսերեն)։ PurePeople։ 2015-09-16։ Վերցված է 2016-12-06
- ↑ «Вручение Казнёву Большого креста Ордена за заслуги перед ФРГ» (ֆրանսերեն)։ МВД Франции։ 2016-01-27։ Վերցված է 2016-12-07
- ↑ «Décret du 12 juillet 2017 portant nomination» (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ 2017-07-12։ Վերցված է 2019-09-06
- ↑ «À l'épreuve de la violence. Beauvau 2014-2015» (ֆրանսերեն)։ Stock։ 2019-10-09։ Վերցված է 2019-10-26