Սահմանադրական խորհուրդ (Ֆրանսիա)
Տեսակ | Սահմանադրական դատարան, Գերագույն դատարան և Q129341528? |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Կազմված է | Սահմանադրական խորհրդի անդամ |
Հիմնադրված է | հոկտեմբերի 4, 1958 |
Պաշտոնական կայք |
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ, ստեղծվել է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության սահմանադրությամբ՝ 1958 թվականի հոկտեմբերի 4-ին[1]։ Ապահովում է ազգային ընտրությունների ու հանրաքվեների կանոնավորությունը, իրեն վերաբերող օրենքների ու որոշ կանոնակարգերի՝ սահմանադրականությանը համապատասխանության մասին եզրակացություն է տալիս և ունի մի շարք այլ կարևոր գործառույթներ։
Գեներալ Շառլ դէ Գոլը մի մտավախություն ուներ. չէր ցանկանում, որպեսզի Սահմանադրական խորհուրդը նմանվի դատավորների կառավարության։ Նրա համար բարձրագույն դատարանը ժողովուրդն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրական խորհուրդը սկսեց գործել 1959 թվականի մարտի 5-ից։ Առաջին նախագահ դարձավ նախկին դեսպան Լեոն Նոելն ու հանրապետության նախկին երկու նախագահները՝ Վենսան Օղիոլն ու Ռընե Կոտին։ Առաջին նիստը գումարվեց 8 օր անց։
Նմանատիպ իրավական հաստատության ստեղծման ձեռքբերումն այն էր, որ խորհրդարանական հանրապետությունները երբևէ չէին համաձայնել այնպիսի իրավական մարմինների ստեղծմանը, որոնք կխոչընդոտեին խորհրդարանական ժողովներին։
Ինչևէ, Սահմանադրական խորհուրդն ավելի հզորացավ 1970-ականներից սկսած, երբ 1971 թվականի հուլիսի 16-ին Միավորման ազատության մասին որոշում ընդունվեց ։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 9 անդամից, ովքեր նշանակվում են հանրապետության նախագահի ու խորհրդարանական պալատների նախագահների կողմից։ Հանրապետության նախկին նախագահները ևս անդամակցում են, բայց չեն կարող նախագահել։
Սահմանադրական խորհրդի կազմը՝ 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ[2]
Անուն, ազգանուն | Մանդատ | Նշանակող մարմինը |
---|---|---|
Վալերի Ժիսկար դ՛Էստեն | 1981 թ.-ից ցմահ | Իրավական անդամ, նախագահում է՝ սկսած 2004 թվականից |
Լորան Ֆաբիուս(նախագահ) | 2016-2025 | Ֆրանսուա Օլանդ |
Միշել Շաղաս | 2010-2019 | Նիկոլա Սարկոզի |
Կլեղ Բազի-Մալողի | 2010-2022 | Բեղնաղ Ակովեղ, Կլոդ Բաղտոլոն |
Նիկոլ Մաստղաչի | 2013-2022 | Ֆրանսուա Օլանդ |
Նիկոլ Բելուբե | 2013-2022 | Ժան-Պիեղ Բել |
Լիոնել Ժոսպեն | 2015-2019 | Կլոդ Բաղտոլոն |
Ժան-Ժակ Իեստ | 2015-2019 | Ժեղաղ Լաղշե |
Միշել Պինո | 2016-2025 | Ժեղաղ Լաղշե |
Հանրապետության նախկին նախագահները, ովքեր Սահմանադրական խորհրդի անդամ են, բայց չեն նախագահում
Անուն, ազգանուն | Սկսած | Մինչև |
---|---|---|
Ժակ Շիրակ | 2007 թվականից | 2011 թվականի մարտ |
Նիկոլա Սարկոզի | 2012 թվականից | 2013 թվականի հուլիս |
Խորհրդի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդամների նշանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 9 դատավորից, որոնք նշանակվում են 9-ամյա ժամկետով, իսկ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ նրանց մեկ երրորդ մասը վերանշանակվում է։ Հանրապետության, Սենատի ու Ազգային ժողովի նախագահներից յուրաքանչյուրը նշանակում են երեքական անդամ, իսկ հանրապետության նախկին նախագահները իրավական հիմքերով ու ցմահ Սահմանադրական խորհրդի անդամ են դառնում։ Անդամների հաջորդ նշանակումը տեղի է ունենալու 2019 թվականի փետրվարին։
Խորհրդարանական վետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսի 23-ի Սահմանադրական օրենքի ընդունումից հետո մշտական հանձնաժողովները կարող են վետոյով արգելել Սահմանադրական խորհրդի անդամների նշանակումը[2]։
Խորհրդականի մանդատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենց գործառույթներն իրականացնելիս Սահմանադրական խորհրդի անդամները չեն կարող նշանակվել հանրային որևէ աշխատանքի և ոչ էլ ավելի բարձր պաշտոնի, եթե գործիչ են։ Մինչդեռ, նրանց արգելված չէ համալսարանում դասախոսել։ Նրանք իրավունք ունեն դադարեցնել իրենց պաշտոնավարումը, իսկ պաշտոնից կարող են ազատվել անհամատեղելիության, անկախության կամ արժանապատվության ոտնահարման կամ ֆիզիկական մշտական անկարողության պատճառով, որը պետք է հաստատվի Սահմանադրական խորհրդի կողմից։
Սահմանադրական խորհրդի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակվում է հանրապետության նախագահի կողմից` իրավական կարգով նշանակված անդամներից։ Խորհրդի նիստ է հրավիրում, նախագահում է այն, նշանակում է զեկուցողներին ու բաշխում է ձայները։ Գործառույթներն իրականացնելու անհնարինության դեպքում նախագահում է խորհրդի՝ տարիքով մեծ անդամը։
Սահմանադրական խորհրդի նախագահների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոն Նոել, 03.05.1959-03.05.1965,
- Գաստոն Պալեվսկի, 03.05.1965-03.05.1974,
- Ղոժե Ֆղեյ, 03.05.1974-03.04.1983,
- Դանիել Մեյե, 0.04.1983-03.05.1986,
- Ղոբեղ Բադինտեղ, 03.05.1986-03.05.1995,
- Ղոլան Դյումա, 03.08.1995-03.01.2000,
- Իվ Գենա, ժամանակավոր պաշտոնակատար՝ որպես խորհրդի տարիքով ամենամեծ անդամ, 03.23.1999-03.01.2000,
- Իվ Գենա, 03.01.2000-03.09.2004,
- Պիեղ Մազո, 03.09.2004-03.03.2007,
- Ժան-Լուի Դեբղե,03.05.2007-03.04.2016 և
- Լորան Ֆաբիուս, 03.08.2016-մինչ օրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.conseil-constitutionnel.fr/conseil-constitutionnel/francais/le-conseil-constitutionnel/presentation-generale/presentation-generale.206.html
- ↑ 2,0 2,1 http://www.vie-publique.fr/decouverte-institutions/institutions/fonctionnement/autres-institutions/conseil-constitutionnel/comment-est-compose-conseil-constitutionnel.html