Jump to content

Լիոնել Ժոսպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիոնել Ժոսպեն
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Շարլեմաժ լիցե, Վարչական ազգային դպրոց (1965), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Ժանսոն-դը-Սայի լիցեյ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և witness filmed
Դավանանք Կալվինականություն
Ծննդյան օր հուլիսի 12, 1937(1937-07-12)[1][2][3][…] (87 տարեկան)
Ծննդավայր Մեդոն
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Robert Jospin?
Մայր Mireille Jospin?
Ամուսին Sylviane Agacinski? և Élisabeth Dannenmuller?
Զավակներ Eva Jospin? և Hugo Jospin?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ «Ռումինիայի աստղ» շքանշան Ակադեմիկական արմավենիների շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Քվեբեկի Ազգային շքանշանի սպա[4] Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ Ազատության շքանշանի Մեծ խաչ[5] Ալաուիթյան գահի շքանշանի Մեծ խաչ[6] և Order of Bethlehem

Լիոնել Ժոսպեն (ֆր.՝ Lionel Jospin, հուլիսի 12, 1937(1937-07-12)[1][2][3][…], Մեդոն), ֆրանսիացի քաղաքական գործիչ սոցիալիստ, Ֆրանսիայի վարչապետը 1997-2002 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզի մոտ գտնվող Մեդոնում։ Ծառայել է բանակում, որից հետո 1963 թվականին ընդունվել է պետական կառավարման դպրոց։ Նաև ավարտել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։

Երիտասարդ տարիքում տրոցկիստ էր, որը հետագայում թաքցնում էր։ Եղել է Ֆրանսուա Միտտերանի մերձավոր աշխատակիցը, իսկ 1981 թվականին, հանրապետության նախագահ ընտրվելուց հետո, դարձել Է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախագահ։ 1995 թվականին կուսակցության կողմից առաջադրվել է նախագահական ընտրություններում՝ փոխարինելու պաշտոնից հեռացած Միտերանին, առաջին փուլից հետո զբաղեցրել է առաջին տեղը, սակայն երկրորդ փուլում պարտություն է կրել Ժակ Շիրակից, որն էլ դարձել է նոր նախագահ։ 1997 թվականին սոցիալիստները հաղթեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններում, և Շիրակն իր ընդդիմախոսին հանձնարարեց կառավարություն ձևավորել՝ որպես վարչապետ։ Այդ պաշտոնում Ժոսպենը գտնվել է գրեթե հինգ տարի։

2002 թվականին վարչապետ Ժոսպենը կրկին առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, սակայն կրկին պարտվեց. չկարողացավ դուրս գալ երկրորդ փուլ և երկրորդ տեղում հայտնվեց ուլտրանացիոնալիստ Ժան-Մարի Լը Պենին, որին Շիրակն այնուհետև հաղթեց մեծ առավելությամբ։ Դրանից հետո Ժոսպենը հեռացավ ոչ միայն վարչապետի ու կուսակցության նախագահի պաշտոնից, այլև ընդհանրապես քաղաքականությունից (2005 թվականին կարճ ժամանակով վերադարձավ հրապարակային հայտարարություններին՝ քարոզելով եվրոպական սահմանադրության նախագիծը, սակայն կրկին ապարդյուն)։ Պետության ողջ իշխանությունը հայտնվել է Շիրակի կողմնակիցների լայն կոալիցիայի՝ այսպես կոչված UMP-ի կամ նախագահական մեծամասնության դաշինքի ձեռքերում. այն ներկայացրել են հաջորդ երկու վարչապետները՝ Ռաֆֆարենը և դե Վիլպենը։

Սոցիալիստներն այդ ժամանակից ի վեր գտնվում էին խորը ճգնաժամի մեջ, որից սկսել էին դուրս գալ միայն 2006 թվականին առաջին վարձման պայմանագրի մասին օրենքի դեմ երիտասարդների զանգվածային հակակառավարական ելույթներից հետո։ Այդ ժամանակ կրկին խոսակցություններ սկսվեցին Ժոսպենի հնարավոր նախագահական հավակնությունների մասին, չնայած այն բանին, որ նա 2006 թվականի հոկտեմբերին կտրուկ բացասական արտահայտվեց սոցիալիստների մոտ առավել մեծ ժողովրդականություն վայելող Սեգոլեն Ռուայալի նախագահական հավակնությունների դեմ, կուսակցությունը, այնուամենայնիվ, 2007 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրեց հենց իրեն։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաբարձր մակարդակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով կառավարման պետական դպրոցը՝ աշխատանքի է ընդունվել արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնում։

  • 1965-1967 թվականներին՝ արտաքին հարաբերությունների նախարարության գլխավոր քարտուղար
  • 1971 թվականին առաջին անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։
  • 1984-1988 թվականներին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր
  • 1988 թվականին՝ Ֆրանսիայի լուսավորության նախարար
  • 1989-1991 թվականներին՝ ազգային կրթության, երիտասարդության և սպորտի նախարար
  • 1991-1992 թվականներին՝ կրթության նախարար
  • 1997-2002 թվականներին՝ Ֆրանսիայի վարչապետ
  • 2015 թվականին՝ Սահմանադրական խորհրդի անդամ[7]

Տեղական մակարդակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977-1986 թվականներին՝ ընտրվել է Փարիզի խորհրդի անդամ
  • 1988-1992 թվականներին՝ Վերին Գարոնի գլխավոր խորհրդի անդամ
  • 1992-1997 թվականներին՝ Միջին Պիրենեի շրջանային խորհրդի անդամ
  • 1992-2002 թվականներին՝ Վերին Գարոնի գլխավոր խորհրդի անդամ

Կուսակցական գծով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1971 թվականին անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը, իսկ 1977 թվականին դարձել նրա ազգային քարտուղարը։
  • 1981 թվականին գլխավորել Է նախագահի թեկնածու Ֆրանսուա Միտտերանի նախընտրական արշավը
  • 1981-1988 թվականներին՝ Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար
  • 1983-1988 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ։ 1989 թվականին Սոցինտերնի պատվավոր նախագահ[8]։
  • 1995-1997 թվականներին՝ Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար[9]
  • Լեհաստանի Հանրապետության Մեծ խաչ (2000 թվական) արժանիքների շքանշան[10]
  • Մեծ խաչ Ազգային արժանիքների շքանշան
  • Պատվո լեգեոնի շքանշան
  • Քվեբեկի Ազգային շքանշան
  • Ռումինիայի աստղի շքանշան
  • «Բեթղեհեմ-2000» մեդալ (Պաղեստինի ազգային ադմինիստրացիա, 2000 թվական)[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=403
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  6. https://www.lemonde.fr/archives/article/1997/12/24/le-realisme-africain-de-m-jospin_3806386_1819218.html
  7. Лионель Жоспен стал членом Конституционного совета Франции
  8. Honorary Presidents XVIII Congress of the Socialist International, Stockholm 20-22 June 1989 (անգլ.)
  9. Лионель Жоспен
  10. «Internetowy System Aktów Prawnych». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Medal of Bethlehem, 2000(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնել Ժոսպեն» հոդվածին։