Օմար Մատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Մատին
Պատկեր
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 16, 1986(1986-11-16)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվհունիսի 12, 2016(2016-06-12)[1] (29 տարեկան)
Մահվան վայրPulse, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահվան պատճառհրազենային վերք
Սպանություն

Օմար Միր Սեդիկ Մատին, իծնե Օմար Միր Սեդիկ (անգլ.՝ Omar Mir Seddique Mateen, նոյեմբերի 16, 1986(1986-11-16)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 12, 2016(2016-06-12)[1], Pulse, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան մասնավոր անվտանգության պահակ, 2016 թվականի հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի «Pulse» միասեռականների գիշերային ակումբում զանգվածային սպանություն կատարած անձը[2]։ Արդյունքում մահացել է 49 մարդ, վիրավորվել՝ 53 մարդ։ Ինքը՝ Օմար Մատինը, գնդակահարվել է դեպքի վայր ժամանած ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմար Մատինի ընտանիքը ԱՄՆ է ներգաղթել Աֆղանստանից, ենթադրաբար 1979-1989 թվականների Աֆղանական պատերազմի ընթացքում[3]։ Օմար Մատինի հայրը՝ էթնիկ պուշթուն Սիդիկ Մարտինը, գտնվելով ԱՄՆ-ում, չի դադարեցրել կապը Աֆղանստանի հետ, YouTube-ում տեսաալիք է վարել մայրենի լեզվով[4], իր տեսանյութերում աջակցություն է հայտնել մոջահեդներին և «Թալիբան» շարժմանը[3]։

Օմար Մատինը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 16-ին ԱՄՆՆյու Յորք նահանգի Նյու Հայդ Պարկ քաղաքում և ի ծնե ստացել Օմար Միր Սեդիկ անունը։ Մատին ազգանուն ստացել է 2006 թվականին՝ անվան փոփոխության մասին հայտարարությամբ դիմելով իշխանություններին[5]։ Շուտով՝ 1991 թվականին, ընտանիքը տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի Պորտ Սենթ Լուսի քաղաք, որտեղ Օմարը մեծացել և ավարտել է դպրոցը։ Որոշ համադասարանցիների հիշողությունների համաձայն՝ Օմարը դասարանում բացեիբաց հավանություն է հայտնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ ահաբեկիչների գործողություններին[6]։ Այլ վկայությունների համաձայն՝ հայրը՝ Սիդիկ Մատինը, հարվածել է որդու դեմքին համադասարանցիների առջև[6]։

2006 թվականին Օմար Միր Սեդիկը դիմել է իշխանություններին՝ խնդրելով իրեն Մոտին ազգանունը շնորհել (արաբ․՝ المتين‎‎, «անսասան», Ալլահի կանոնական անուններից մեկը), որպեսզի նրա ազգանունը համընկնի հոր ազգանվան հետ[5]։ Միևնույն ժամանակ՝ 2006 թվականին, Օմար Մատինը գրանցվել է որպես դեմոկրատական կուսակցության անդամ և 2016 թվականի դրությամբ ընդգրկված է եղել կուսակցության ցուցակներում[7]։

2009 թվականին Օմար Մատինն ամուսնացել է ծնունդով ուզբեկ Սիտորա Ալիշերզոդա Յուսուֆի հետ՝ ծանոթանալով նրա հետ համացանցով[8]։ Զույգը միասին ապրել է 2009 թվականի ապրիլից մինչև օգոստոս, որից հետո Սիտորայի ծնողները, նրա խոսքով, «փրկել են նրան»՝ տանելով նրան իրենց մոտ[9]։ Սիտորիան ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել և այլևս չի տեսել Մատինին, ամուսնությունը դադարեցվել է 2011 թվականին[9]։ Երկրորդ անգամ ամուսնացել է 2013 թվականին՝ ունենալով որդի[10]։

2007 թվականից մինչ իր կյանքի վերջ աշխատել է G4S Secure Solutions մասնավոր անվտանգության ընկերությունում, որն իրականացնում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պետական կարգավորումները տարբեր օբյեկտների և միջոցառումների պաշտպանության համար։ Օմար Մատինը զենք կրելու, ինչպես նաև պահնորդական ծառայություններ մատուցելու պաշտոնական արտոնագիր է ունեցել[11][12]։

2011-2012 թվականներին Մատինը երկու անգամ փոքր ուխտագնացություն է կատարել Սաուդյան Արաբիա, այցելել է նաև ԱՄԷ[13]։

2013 և 2014 թվականներին Օմար Մատինը եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեսադաշտում ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով, նրան հարցաքննել են Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկչական կազմակերպության հետ կապերի կասկածանքով[14]:

2016 թվականի հունիսի 12-ին զանգվածային սպանություն է կատարել «Pulse» միասեռականների գիշերային ակումբում, արդյունքում սպանել է 49 մարդ և վիրավորել 53-ին։ Օմար Մատինը սպանվել է դեպքի վայր ժամանած ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Ակումբից իր կնոջը հաղորդագրություն է ուղարկել՝ «սիրում եմ քեզ, փոքրիկ» տեքստով[15]։

Օմար Մատինը պարբերաբար հաճախել է այդ ակումբ[16]։

Սեռական կողմնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք, ովքեր երկար ժամանակ ճանաչել են Մատինին, նրան բնութագրել են որպես գեյ կամ բիսեքսուալ։ Օմարի ընկերներից մեկը, որը 2006 թվականին սովորել է նրա հետ ոստիկանության ակադեմիայում, նշել է, որ արդեն այն ժամանակ Մատինն իր հետ այցելել է գեյ-ակումբներ և նույնիսկ առաջարկել է հանդիպել։ «Պուլս» ակումբի այցելուները նաև նշել են, որ Մատինին տեսել են այլ տղամարդկանց հետ պարելիս[17][18]։ Մեկ այլ նախկին դասընկեր, անանուն մնալով, պնդել է, որ Մատինը մի անգամ իրեն հարցրել է իր սեռական կողմնորոշման մասին[19][20]։

Orlando Sentinel և The Palm Beach Post թերթերը գեյ-ակումբի հինգ մշտական հաճախորդներից, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, տեղեկացել են, որ Մատինն առնվազն մեկ տասնյակ անգամ այցելել է նույն ակումբ, և երբեմն հարբած վիճակում սկսել է ագրեսիա դրսևորել շրջապատի նկատմամբ[19][21]։ Փոխհրաձգությունից մեկ ժամ առաջ Մատինին ճանաչած մեկ այլ վկա նշել է, որ նրա հետ շփվել է մեկ տարի առաջ գեյ-ծանոթությունների Jack'd հավելվածի միջոցով[22], երկրորդ վկան նշել է, որ տեսել է, թե ինչպես է Մարտինը փորձում սիրախաղ անել այցելուներից մեկի հետ[23]։ Այնուամենայնիվ, մի շարք այլ վկաներ հակառակն են պնդել, այն է, որ նրանք երբեք Մատինին չեն տեսել գեյ ակումբում։ Մասնավորապես, Բարբարա Պոման, որը ակումբի սեփականատերն է, «միանգամայն անհեթեթ» է անվանել այն պնդումները, թե Մատինն ակումբի այցելու է եղել[24]։

Մատինի հայրը խոստովանել է, որ տեղյակ է եղել, որ իր որդուն առաջնորդել են թաքնված միասեռական ցանկությունները, բայց միաժամանակ պնդում է, որ միասեռական չի եղել, քանի որ «միասեռական լինելով՝ նման բան չէր անի»[20]։ Մատին Սիտորի նախկին կինը՝ Յուսուֆին, դժվարացել է ասել՝ Մատինը համասեռամոլ է եղել, թե ոչ, թեև իմացել է գեյ-ակումբներ նրա այցելությունների մասին[17][18][25]։ Նաև նշել է, որ վեճերի ժամանակ հայրն իր ներկայությամբ Մատինին գեյ է անվանել։ Նրա նոր ընկերը նշել է, որ Մատինն ունեցել է «համասեռամոլի վարքի հակում», և որ Մատինի ընտանիքն ու ծանոթները նույնպես տեղյակ են եղել այդ մասին և վաղուց նրան կասկածել են նույնասեռականության մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/Omar_Mateen
  2. «В результате теракта в Орландо погибли 50 человек». Lenta.ru. 2016 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Tim Craig, Max Bearak and Lee Powell (2016 թ․ հունիսի 13). «Shooter Omar Mateen's father says he's saddened by massacre, calls gunman 'a good son'» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  4. Seddique Mateen. «Seddique Mateen» (անգլերեն). Youtube. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  5. 5,0 5,1 Ben Montgomery, Samuel Howard and Michael LaForgia (2016 թ․ հունիսի 13). «Before Orlando massacre, killer Omar Mateen visited parents one last time» (անգլերեն). Tampa Bay Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  6. 6,0 6,1 William Wan and Brian Murphy (2016 թ․ հունիսի 13). «On 9/11, the Orlando shooter's classmates mourned. Some say he celebrated» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  7. Michael Walsh (2016 թ․ հունիսի 12). «Omar Mateen called 911, pledged support to ISIS amid mass shooting at Pulse nightclub in Orlando: FBI» (անգլերեն). Yahoo! News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  8. «Omar Mateen marriage certificate» (PDF) (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 16. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  9. 9,0 9,1 Paul Farrell (2016 թ․ հունիսի 12). «Sitora Yusufiy, Omar Mateen's Ex-Wife: 5 Fast Facts You Need to Know» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  10. «Omar Mateen's wife remains silent on massacre» (անգլերեն). 2016 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  11. Beall, Pat; Morgan, Matt; Mower, Lawrence; Stapleton, Christine (2016 թ․ հունիսի 12). «Vero Beach bomber tied to Mateen posted anti-gay video on Facebook». Palm Beach Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  12. «A G4S Secure Solutions (USA) Inc. Publication» (անգլերեն). G4S corporate site. Fall 2012. էջ 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  13. Pete Williams (2016 թ․ հունիսի 13). «Portrait of a Killer: Who Was Orlando Nightclub Shooter Omar Mateen?» (անգլերեն). NBC News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  14. Williams, Pete; Connor, Tracy; Ortiz, Erik; Gosk, Stephanie (2016 թ․ հունիսի 12). «Gunman Omar Mateen Described as Belligerent, Racist and 'Toxic'». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  15. «Orlando Gunman Omar Mateen and Wife Exchanged Texts During Rampage» (անգլերեն). NBC News. 2016 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  16. «Омар Матин был завсегдатаем гей-клуба, на который напал». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  17. 17,0 17,1 Sandoval, Edgar (2016 թ․ հունիսի 13). «Orlando shooter was regular at Pulse gay club; former classmate says Omar Mateen was homosexual». [he New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  18. 18,0 18,1 «Orlando shooter Omar Mateen was gay, former classmate says». Palm Beach Post. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  19. 19,0 19,1 Mower, Lawrence (2016 թ․ հունիսի 14). «Orlando shooter Omar Mateen was gay, former classmate says». The Palm Beach Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  20. 20,0 20,1 Mitchell, Josh; Bauerlein, Valerie; Paletta, Damian (2016 թ․ հունիսի 14). «Before Orlando Shooter's Routine Last Days, Hints of Instability». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին. «Mr. Mateen had 'confessed' to his ex-wife that in the past 'he very much enjoyed going to clubs and nightlife,' she told CNN on Monday. He 'never made any indication while we were together that he was gay, but he did feel strongly about homosexuality,' she said.»
  21. Lotan, Gal Tziperman; Brinkmann, Paul; Stutzman, Rene (2016 թ․ հունիսի 13). «Gunman Omar Mateen visited gay nightclub a dozen times before shooting, witness says». Orlando Sentinel. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  22. «Orlando gunman had used gay dating app and visited LGBT nightclub on other occasions, witnesses say». The Los Angeles Times. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  23. Pilkington, Ed; Elgot, Jessica (2016 թ․ հունիսի 14). «Orlando gunman Omar Mateen 'was a regular at Pulse nightclub'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  24. Stein, Letitia; Edwards, Julia (2016 թ․ հունիսի 15). «Federal grand jury could charge wife of Orlando shooter». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  25. «Omar Mateen used gay dating app Jack'd: witness». Ninemsn. 2016 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Մատին» հոդվածին։