Պայմանական դատապարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պայմանական դատապարտություն, դատավճռով նշանակված պատիժը դատապարտյալի նկատմամբ ի կատար չածելը՝ պայմանով, որ նա սահմանված փորձաշրջանում նոր դիտավորյալ հանցագործություն չի կատարի։ Ըստ խորհրդային օրենսդրության, պայմանական դատապարտություն կիրառվում է ազատազրկման և ուղղիչ աշխատանքների դատապարտվածների նկատմամբ այն դեպքերում, երբ, հաշվի առնելով գործի հանգամանքներն ու հանցավորի անձնավորությունը, դատարանը նպատակահարմար է համարում նշանակված պատիժը հանցավորի նկատմամբ ի կատար չածել։ Փորձաշրջանում (նշանակվում է 1–5 տարի ժամկետով) նոր հանցագործություն կատարելու և ազատազրկման դատապարտվելու դեպքում դատապարտյալի նկատմամբ պատժաչափը վերջնականորեն որոշվում է մի քանի դատավճիռներով պատիժ նշանակելու և պատիժներն ի մի գումարելու կանոնով։ Եթե դատապարտյալը փորձաշրջանում նոր հանցագործություն (հասարակական կամ այլ կարգի խախտումներ) չի կատարում, նշանակված ժամկետն անցնելուց հետո դատվածությունը մարվում է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png