Մորրիս Ուեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորրիս Ուեսթ
Ծնվել էապրիլի 26, 1916(1916-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրSt Kilda
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1999(1999-10-09)[1][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՄելբուրնի համալսարան, Australian Catholic University? և St Mary's College?
Ուշագրավ աշխատանքներThe Devil's Advocate? և The Shoes of the Fisherman?
Պարգևներ
 Morris West Վիքիպահեստում

Մորրիս Լենգլո Ուեսթ (անգլ.՝ Morris Langlo West, ապրիլի 26, 1916(1916-04-26)[1][2][3][…], St Kilda - հոկտեմբերի 9, 1999(1999-10-09)[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի վիպասան և դրամատուրգ, որը հայտնի է իր «Սատանայի փաստաբանը» (1959 թվական), «Ձկնորսի կոշիկները» (1963 թվական) և «Աստծո ծաղրածուները» (1981 թվական) վեպերով։ Նրա գրքերը հրատարակվել են 27 լեզուներով և վաճառվել են ավելի քան 60 միլիոն օրինակներ ամբողջ աշխարհով մեկ։ Կայացած գրող դառնալուց հետո նրա գրած յուրաքանչյուր գրքից վաճառվում էր ավելի քան մեկ միլիոն օրինակ[5]։

Ուեսթի ստեղծագործությունները հաճախ կենտրոնացած են եղել միջազգային գործերում միջազգային քաղաքականության և Հռոմի կաթոլիկ եկեղեցու դերի վրա։ «Ձկնորսի կոշիկները» վեպի մեջ նա նկարագրում է ընտրությունը և Հռոմի պապի պաշտոնում սլավոնացուն՝ Կարոլ Վոյտիլայի պատմական ընտրությունից 15 տարի առաջ՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի պաշտոնում։ Նրա հաջորդ աշխատությունը՝ «Աստծո ծաղրածուները», «Ձկնորսի կոշիկները» վեպի շարունակությունն է, որի մեջ հեղինակը նկարագրում է Հռոմի հաջորդ Պապին, որը հրաժարական տվեց պապական աթոռից՝ մենության մեջ ապրելու համար՝ 2013 թվականին Բենեդիկտոս XVI պապի գահից հրաժարվելուց 32 տարի առաջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթը ծնվել է Վիկտորիա նահանգի սբ.Քլիդա կղզում և եղել է վաճառականի որդի։ Իր ընտանիքի բազմանդամ լինելու պատճառով նա տեղափոխվել է ապրելու տատի և պապի հետ։ Նա սբ. Քլիդայում հաճախել է քրիստոնյա եղբայրների քոլեջ, որտեղ արքեպիսկոպոս Դանիել Մաննիքսի կողմից 1929 թվականին արժանացել է Դուքսի մրցանակին։

14 տարեկանում Ուեսթը ընդունվել է Սիդնեյի Սթրաթֆիլդ քաղաքի Սուրբ Պատրիկ քրիստոնյա եղբայրների ճեմարան՝ «որպես ապաստան», դժվար մանկության պատճառով[6]։

1934 թվականին նա սկսեց ուսուցանել Լուիշեմում գտնվող սբ.Թոմասի տարրական դպրոցում և ապրել է այդ համայնքում մինչև 1936 թվականը։ 1937-ից 1939 թվականները Թասմանիա նահանգում գտնվող համալսարանում սովորելու տարիներին, նա դասավանդել է Թասմանիայում և Նոր Հարավային Ուելսում գտնվող դպրոցներում։

1940 թվականին նա դուրս է եկել քրիստոնիա եղբայրների միաբանությունից՝ չկարողանալով ապրել կուսակրոնի կյանքով։ Նա աշխատել է և՛ վաճառական, և՛ ուսուցիչ։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի ապրիլին Ուեսթն անցել է զինծառայության Ավստրալիայի արքայական ռազմաօդային ուժերում։ Նա անցել է ծառայության որպես լեյտենանդ և աշխատել է որպես գաղտնագիր, ի վերջո 1944 թվականին նրան ուղարկել են Գլեյդսվիլ և Նոր Հարավային Ուելս։ Ավստրալիայի արքայական ռազմաօդային ուժերից տեղափոխվել է աշխատելու Բիլլի Հյուզի համար, որը որոշ ժամանակ եղել է Ավստալիայի վարչապետը։

Իր առաջին հրատարակված վեպը՝ «Լուսինն իմ գրպանում», հրատարակվել է 1945 թվականին և հենց այդ ժամանակ նա օգտագործել է «Ջուլիան Մորրիս» կեղծանունը։ Նա գրել է այս աշխատությունը ծառայության ժամանակ։ Այն հրատարակվել է Ավստրալիական հրատարակչության կողմից՝ Լոնդոնում գտնվող Հարրափս հրատարակչության մասնաճյուղում և վաճառվել է ավելի քան 10000 օրինակներ[7][8]։

Ռադիո պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթը աշխատել է որպես գովազդի մենեջեր Մելբուռնի ռադիո ընկերությունում։ Նա տեղափոխվել է Մելբուռնում գտնվող ռադիո դրամա և հիմնել է իր սեփական ռադիո ընկերությունը՝ հասցեի լուծման հաղորդակարգը, որը գործել է 1945 թվականից մինչև 1954 թվական։ Հաջորդ տաս տարիների ընթացքում նա կենտրոնացել է միայն ռադիոհաղորդումներ և սերիալններ գրելու, ռեժիսուրայի և արտադրության վրա։

Նրա ռադիոհաղորդումներն են՝ «Մարիուս Մելվիլի դիմակը» (1945թվական ), «Վարագույրը բարձրանում է»[9] (1946 թվական), «Հարլեկինի գործերը» (1951 թվական), «Խաղաղության արքայազնը» (մոտ 1951 թվական), «Երբ աղջիկն ամուսնանում է»[10] (1952 թվական) «Կախարդված կղզին» (1952 թվական), «Շեփորներ լուսաբացին» (մոտ 1953–54 թվական) և «Ծնունդ Ջադսվիլում» (մոտ 1955-56 թվական)։

Աշխատանքի ծանրաբեռնվածության և ամուսնական կյանքում ունեցած անհաջողությունների պատճառով Ուեսթը հոգեկան ծանր ապրուներ է ունեցել։ Երկընտրանք չունենալով Ուեսթը վաճառեց ընկերությունը, որպեսզի իր ամբողջ ժամանակը հատկացներ ստեղծագործական կյանքին[11]։

Վիպասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթի առաջին աշխատանքը՝ «Կախաղաններ ավազի վրա»-ն, հրատարակվել է հենց իր անվամբ, որը նա գրել էր ընդամենը յոթ օրում։ Նրա հաջորդ աշխատանքը եղել է «Քունդու»-ն (1956 թվական), Նոր Գվինեայի արկածը, որը գրվել է երեք շաբաթվա ընթացքում[11]։ Նա նաև գրել է «Իլյուզիոնիստները» պիեսը (1955 թվական)։

Ուեսթը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Եվրոպա։ Նրա երրորդ վեպը եղել է «Մեծ պատմություն» վեպը, որը հետագայում էկրանավորվել է «Ծուռ ճանապարհը» անվամբ (1965 թվական)։

Դեպի Նեապոլ կատարած ճանապարհորդության ընթացքում նա հանդիպել է հայր Բորելիին, որը աշխատում էր Նեապոլի փողոցային տղանների հետ։ Այս հանդիպման հետևանքով լույս տեսավ «Արևի երեխանները» ոչ գեղարվեստական գիրքը, որը Ուեսթի առաջին միջազգային հաղթանակն էր[11][12]։ Ըստ հետագայում հեղինակի կողմից կատարված գրառման.

Այս աշխատությամբ Ուեսթը ոչ միայն գտավ որպես գրող իր ոճը, այլ նաև այն թեման, որը հիմք հանդիսացավ նրա հետագա գրեթե բոլոր գրքերի համար, այն է՝ իշխանության բնույթն ու չարաշահումը։ 18 վեպերից, որոնք նա պետք է գրեր 1957 թվականից հետո, 15-ը այս թեմայով են։ Այս բացահայտումը հատկապես հաջող էր Ուեսթի համար, քանի որ այն հիանալի կերպով համապատասխանում էր նրա տաղանդներին։ Հետաքրքիր համեմատություն կարելի է անցկացնել Դեյվիդ Ուիլյամսոնի՝ մեկ այլ գրողի հետ, ումից խելամիտ գաղափարներ և խորաթափանցություն պետք չէ սպասել։ Նրանք երկուսն էլ պարզապես աշխարհին նայում են նույն աչքով։ Մասամբ ծանոթը կոնկրետացնելով՝ նրանք դրան տալիս են խորաթափանց իմաստ՝ միաժամանակ ցույց տալով, որ ընդհանուր անհանգստությունն ու կասկածը, որ սովորական մարդիկ զգում են ժամանակակից կյանքի շատ ասպեկտների նկատմամբ, հիմնավորված են։ Ուեսթը պետք է ցույց տար, որ կարող է զգալի սրությամբ բացահայտել այդ մտահոգությունները[13]։

Նա գրել է «Երկրորդ հաղթանակ»-ը 1958 թվականին (նաև հայտնի է որպես «Հետադարձ արձագանք» անվամբ, որը հետագայում էկրանավորվել է), իսկ «Մայքլ Իսթ» կեղծանունով գրել է «Մաքրին շարժվում է» ստեղծագործությունը (1958 թվական), նույն ինքը՝ «Հարճը»։

Ամենաշատ վաճառք ունեցող վիպասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթի առաջին ամենավաճառվող վեպը եղել է «Սատանայի փաստաբանը» (1959 թվական), որի վրա նա աշխատել է երկու տարի[14]։ Նա թույլատրեց կինո նկարահանել սցենարի հիմա վրա 250000$-ի դիմաց, սկզբից գրվեց պիեսը, իսկ ավելի ուշ նկարահանվեց ֆիլմը[11]։ Ուեսթը նշել է, որ այս վեպի շնորհիվ վաստակել է մի քանի միլիոն դոլար[12]։

Նրա մյուս ստեղծագործությունների՝ «Մայքլ Իսթ» և «Մերկ երկիր» (1960 թվական) վեպերի հիման վրա 1980-ական թվականներին նույնպես նկարահանվել է ֆիլմ, իսկ «Լռության դուստրը» ստեղծագործությունից օգտվելով գրվել է նաև պիես։

Այս ժամանակահատվածում՝ 1956-ից 1963 թվականները, եղել է նաև Վատիկանի «Օրական թերթ» օրաթերթի խմբագիրը[15]։ Իր որդին՝ Ք. Քրիս Օ'Հենլոնը, պատմել է, որ մինչև 12 տարեկան ծննդյան տոները նշել է 12 տարբեր երկրներում[16]։

Նա մեծ հաջողություն է ձեռք բերել «Ձկնորսի կոշիկները» (1963 թվական) ստեղծագործությամբ՝ վաճառելով ավելի քան վեց միլիոն օրինակներ և նկարահանելով ֆիլմ[17]։

Այս ստեղծագործությանը հաջորդեց «Դեսպանը» (1965 թվական), «Բաբելոնի աշտարակը» (1968 թվական), «Կարմիր գայլի ամառը» (1971 թվական)[18] և «Սալամանդերը» (1973 թվական)։ Նա գրել է նաև ոչ գեղարվեստական ստեղծագործություններ. «Բողոքների օրինագիծ և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ամուսնական օրենքների և տրիբունալների բարեփոխման առաջարկ» (1970 թվական, Ռոբերտ Ֆրենսիսի հետ համատեղ)։

Նա գրել է «Հերետիկոս» պիեսը՝ հիմնված Ջորդանո Բրունոյի վրա, որը բեմադրվել է Լոնդոնում 1973 թվականին։ Հետագա վեպերն են՝ «Հարլեկին»-ը (1974 թվական), «Ծովագնաց»-ը (1976 թվական)[19], «Պրոտեուս»–ը (1979 թվական) և «Աստծո ծաղրածուները» (1981 թվական)[20]։ 1978 թվականին նա ապրում էր Անգլիայում, Նյու Յորքում և Իտալիայում։ Մեկ անգամ նա նշել է «Ես ծագումով, ինքնությամբ և բարքով ավստրալիացի եմ։ Ստանալով Եվրոպական կրթություն, երեք լեզուներով սահուն խոսելով կամ էլ արտասահմանում ապրելով՝ ես երբեք չեմ զգացել, որ ամբողջությամբ կամ մասամբ կորցրել եմ ինքնությունս»[21]։ «Աստծո ծաղրածուները» աշխատությամբ նա վաստակել է 100000 ֆունտ[22]։ Արդեն իսկ 1981 թվականին նրա գրքերից վաճառվել էր գրեթե 25 միլիոն օրինակ[23]։

Ուեսթը գրել է «Աշխարհը պատրաստված է ապակուց» պիեսը 1982 թվականին՝ Ադելաիդայի փառատոնի համար։ Սրա հիման վրա գրել է վեպը, որը հրատարակվել է հաջորդ տարի[11]։

Վերադարձ Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Ուեսթը վերադարձավ տուն՝ Ավստրալիա։ Նրա հետագա վեպերն են՝ «Քասսիդի»-ն (1986 թվական) (որը դարձավ փոքրածավալ սերիալ), «Վարպետություն»-ը (1988 թվական), «Ղազարոս»-ը (1990 թվական), «Մատանիի վարպետը»-ը (1991 թվական) և «Սիրահարները»-ը (1993 թվական)[24]։

1993 թվականին Ուեսթը հայտարարեց, որ գրել է իր վերջին գիրքը և իր պատվին պաշտոնական հրաժեշտի ընթրիք է կազմակերպվել։ Սակայն նա հասկացավ, որ չի կարող դադարել գրելը, ինչպես որ պլանավորել էր և հետագայում գրեց երեք վեպեր և երկու ոչ գեղարվեստական գրքեր. «Անհետացման կետ» (1996 թվական) և «Վեհափառություն» (1998 թվական), գումարած մի անթոլոգիա՝ «Պատկերներ և գրություններ» (1997 թվական) և իր հուշերը՝ «Տեսարան լեռնաշղթայից», «Քսաներորդ դարի ուխտավորի վկայությունը» (1996 թվական)[25][26]։

Նա աշխատում էր իր վերջին ՝«Վերջին խոստովանություն», ստեղծագործության վրա, երբ մահացավ, այն հետմահու հրատարակվեց 2000 թվականին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթի աշխատությունների մեծ մասի թեման հարցն էր։ Երբ բազմաթիվ կազմակերպություններ բռնություն են գործադրում չար նպատակներ հետապնդելով, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է բարոյապես ընդունելի իրենց հակառակորդների կողմից պատասխան տալ հենց բռնությամբ։ Նա տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ իր բոլոր վեպերը վերաբերում են կյանքի նույն ասպեկտին, այսինքն՝ երկընտրանքին, երբ վաղ թե ուշ հայտնվում ես այնպիսի իրավիճակում, որ ոչ ոք չի կարող քեզ ասել, թե ինչ անել[27]։

Ուեսթը գրել է շատ քիչ փոփոխություններով։ Նրա առաջին ձեռագիր տարբերակը սովորաբար շատ չէր տարբերվում վերջնական տպագիր տարբերակից[26]։ Չնայած բազմաթիվ մրցանակների արժանանալուն և պատվավոր դոկտորի աստիճաններին[28], առևտրային հաջողություններին և պատմողի հմտություններին, նա երբեք չի արժանացել Ավստրալիայի գրական էլիտայի ճանաչմանը։ 1998 թվականին Ավստրալիայի Օքսֆորդի գրական պատմության մեջ նշվում էր, որ «չնայած իր միջազգային ժողովրդականությանը, ավստրալացի գրականագետները զարմանալիորեն անտեսում էին Ուեսթին»։ Նախորդ հրատարակությունը, որը խմբագրել էր տիկին Լեոնի Կրամերը, անգամ չի հիշատակում Ուեսթին[5]։

Ուեսթը 1959 թվականին արժանացել է Ջեյմս Թեյթ Բլեքի հուշամրցաշարին «Սատանայի փաստաբանը» ֆիլմի համար։ 1960-ականների սկզբին նա օգնել է հիմնել Ավստրալիայի հեղինակների ընկերությունը։ Նա 1986 թվականին ներկայացրել է Փլեյֆորդ դասախոսությունը[27]։

Վերջին խոստովանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթը մահացավ աշխատասեղանի մոտ՝ իր «Վերջին խոստովանություն» վեպի վերջին գլուխների վրա աշխատելիս, որոնք պատմում էին Ջորդանո Բրունոյի դատավարությունների և բանտարկության մասին, ով այրվել էր խարույկի վրա հերետիկոսության համար 1600 թվականին։ Բրունոն այն մարդն էր, ում Ուեսթը երկար ժամանակ համակրում էր և նույնիսկ նույնացնում իրեն։ 1969 թվականին նա նույն թեմայով հրատարակել էր չհանգավորված չափածո պիեսը՝ «Հերետիկոսը»։ Այն բեմադրվել է 1970 թվականին Լոնդոնում[29]։ Նա նշել է, որ իր բոլոր ստեղծագործություններից ամենից շատը հենց սրա մեջ է իր հոգին դրել[30]։

1998 թվականին նա այս ստեղծագործությունը վերածեց լիբերտոյի, որի հիման վրա Քոլին Բրամբին գրեց երաժշտություն, բայց այն մինչև օրս չի բեմադրվել[26]։ 1999 թվականի սկզբին նա նաև մտածում էր ֆիլմի սցենար գրելու մասին՝ հիմնված պիեսի վրա[30]։ Նա գրել է իր «Վերջին խոստովանություն» աշխատությունը օրագրի տեսքով, որը գուցե Բրունոն գրեր՝ իմանալով մոտալուտ մահապատժի մասին։ Նա մտադրված էր գրել օրագիրը մեջը ներառելով 1599 թվականի դեկտեմբերի 21–ից մինչև 1600 թվականի փետրվարի 17–ի բոլոր իրադարձությունները, սակայն այն տևեց ընդամենը 14 օր։ Վերջին գրառումը, որը Ուեսթը արել է մահվանից առաջ թվագրված է 1600 թվականի հունվարի 4–ով, այսինքն նա հասցրել է գրել միայն մտադրվածի կեսը։ Այնուամենայնիվ, իր գրած վերջին պարբերությունը շատ հուզիչ է․ «Ես այսօր այլևս չեմ կարող գրել, ով իմանա թե ինչ մղձավանջներ կարող եմ արթնացնել»։ Ուեսթը ստացել է մի քանի սրտի կաթված և տարել է ծանր վիրահատություններ[30]։ Մյուրեյ Ուոլդրենը գրում է․ «սա գիրք է, որը գրվել է մի մարդու կողմից, ով գիտակցում է մահվան անխուսափելիությունը, մի մարդու մասին, ով գիտակցում է մահապատժի մոտիկությունը»։ 2000 թվականին Ուեսթի ընտանիքը որոշեց հրատարակել հենց անավարտ տարբերակը, առանց խմբագրելու՝ ընթերցողի պատկերացմանը թողնելով, թե ինչպես պատմությունը կարող է ավարտվել։ Այն պարունակում է Թոմաս Քենիլիի նախաբանը, հրատարակիչ Անջելո Լուկակիսի գրառումը և նրա օգնական Բերիլ Բարաքլոուի և նրա այրի Ջոյ Ուեսթի համահեղինակած վերջաբանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթը ծնվել է 1916 թվականի ապրիլի 26–ին սբ.Քլիդա կղզում։ Նա և իր կինը՝ Էլիզաբեթ Հարվին, ունեցել են երկու երեխա՝ Էլիզաբեթը և Ջուլիանը, Էլիզաբեթը եղել է միանձնուհի, իսկ Ջուլիանը, մինչև իր մահը՝ 2005 թվականը, եղել է գինեգործ։ Ջուլիանը և իր կինը՝ Հելեն Գրիմոն, ունեցել են մի դուստր՝ Ջուլիանա Հարրիեթ Ուեսթ անունով։

Ուեսթն ու Էլիզաբեթ Հարվին ամուսնալուծվել են, իսկ հետո Ուեսթը ամուսնացել է Ջոյս «Ջոյ» Լոուֆորդի հետ։ Քանի որ իր առաջին կինը՝ Էլիզաբեթը, դեռ ողջ էր, երբ նա ամուսնացավ Ջոյի հետ, նա պայքարում էր, որ եկեղեցին չեղյալ հայտարարի իր առաջին ամուսնությունը։ Ընտանեկան կարգավիճակի պատճառով նա երկար տարիներ չի շփվել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ և լուրջ խնդիրներ է ունեցել եկեղեցու ուսմունքների հետ կապված։ Այնուամենայնիվ նա երբեք չի դադարել իրեն հավատարիմ կաթոլիկ համարել։ Ջոյ Ուեսթը ասում էր, որ իր ամուսինը հավատացյալ է և ամեն կիրակի գնում է պատարագի[26]։

Ուեսթը և Ջոյը ունեցել են չորս երեխա։ Տղան՝ Ք. Քրիս Օ'Հենլոնը, ծնվել է 1954 թվականին, սակայն 26 տարեկանում նա փոխել է իր անունը՝ ի նշան անկախության։ Երբ նա սկսեց գրել իր չորս գրքերը՝ փորձելով իրականացնել այն, ինչ կարծում էր, որ իր հոր ակնկալիքներն են, և երբ ստիպված եղավ վերադարձնել հրատարակիչներից ստացած կանխավճարները, քանի որ չկարողացավ ավարտին հասցնել դրանք, նա հասկացավ, որ ինքը չի ծնվել գրող դառնալու համար։ Օ'Հենլոնը, ով տառապում էր երկբևեռ աֆեկտիվ խանգարումով, հիմնել է «Spike Wireless» ինտերնետային դիզայն ստուդիան[16]։

Ուեսթի մյուս որդին՝ Մայքը, երաժիշտ է եղել, ով 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ղեկավարել է Մեծ Բրիտանիայի անկախ հիթային երաժշտական խումբը՝ Դելմոնտեում գտնվող տղամարդիկ և թողարկել է Նոր Օռլեանի փողոցային երաժշտության մի քանի սոլո ալբոմներ, որոնք հայտնիություն են ձեռք բերել «Truckstop Honeymoon» միջազգային շրջագայության շնորհիվ։

Ուեսթի թոռը՝ Էնթոնի (Էնթ) Ուեսթը նույնպես երաժիշտ է, ով գլխավորել է բրիտանական «Futures» երաժշտական խումբը և ներկայումս բրիտանական «Oh Wonder» խմբում է։

Ուեսթը մահացել է Նոր Հարավային Ուելս նահանգի Քլերվիլ արվարձանում 1999 թվականի հոկտեմբերի 9–ին՝ 83 տարեկան հասակում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթը դարձել է Ավստրալիայի շքանշանի անդամ 1985 թվականին՝ ի պատիվ Ավստրալիայի օրվա[31]։ Նա 1997 թվականին թագուհու ծննդյան պատվավոր շքանշանի է արժանացել[32]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լուսինը գրպանումս» (Moon in My Pocket), (1945 թվական, հրատարակվել է Ջուլիան Մորիս կեղծանվամբ)
  • «Կախաղան ավազի վրա» (1956 թվական), (Gallows on the Sand)
  • «Կունդու» (1956 թվական ), (Kundu)
  • «Մեծ պատմություն» («Ծուռ ճանապարհը»), (1957 թվական), (The Big Story)
  • «Երկրորդ հաղթանակ»,(«Հակազդեցություն»), (1958 թվական), (The Second Victory)
  • «Մաքքրին տեղափոխվում է» (1958 թվական, հրատարակվել է Մայքլ էսթ կեղծանվամբ) (McCreary Moves In)
  • «Սատանայի փաստաբանը» (1959 թվական), (The Devil's Advocate)
  • «Մերկ երկիրը» (1960 թվական, հրատարակվել է Մայքլ էսթ կեղծանվամբ), (The Naked Country)
  • «Լռության դուստրը» (1961 թվական), (Daughter of Silence)
  • «Ձկնորսի կոշիկները» (1963 թվական), (The Shoes of the Fisherman)
  • «Դեսպանը» (1965 թվական), (The Ambassador)
  • «Բաբելոնի աշտարակը», (1968 թվական), (The Tower of Babel)
  • «Կարմիր գայլի ամառը» (1971թվական) (Summer of the Red Wolf)
  • «Սալամանդրը» (1973 թվական), (The Salamander)
  • «Հարլեկին» (1974 թվական), (Harlequin)
  • «Նավիգատորը» (1976 թվական), (The Navigator )
  • «Պրոտեուս» (1979 թվական), (Proteus )
  • «Աստծո ծաղրածուները» (1981 թվական), (The Clowns of God)
  • «Աշխարհը պատրաստված է ապակուց» (1983 թվական), (The World Is Made of Glass)
  • «Քեսսիդի» (1986 թվական), (Cassidy)
  • «Վարպետության դաս» (1988 թվական), (Masterclass )
  • «Ղազարոս» (1990 թվական), (Lazarus )
  • «Մատանիի վարպետը» (1991թվական), (The Ringmaster)
  • «Սիրահարները» (1993 թվական), (The Lovers)
  • «Անհետացման կետ» (1996 թվական), (Vanishing Point )
  • «Սրբազան» (1998 թվական), (Eminence )
  • «Վերջին խոստովանությունը» (2000 թվական, հրատարակվել է հետմահու), (The Last Confession)

Ռադիոհաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարիուս Մելվիլի դիմակը», (The Mask of Marius Melville), (1945 թվական)[33]
  • «Խաղաղության արքայազնը», (The Prince of Peace), (1951 թվականներ)[34]
  • «Շեփորներ լուսաբացին», (Trumpets in the Dawn), (1953–54 թվականներ)[34]
  • «Ծնունդ Ջադսվիլում», (Genesis in Juddsville), (1955–56 թվականներ)[35]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իլյուզիոնիստները» (The Illusionists), (1955 թվական)
  • «Սատանայի փաստաբանը» (The Devil's Advocate), (1961 թվական )
  • «Լռության դուստր» (Daughter of Silence ), (1962 թվական)
  • «Հերետիկոսը» (The Heretic), (1969 թվական)
  • «Աշխարհը պատրաստված է ապակուց» (The World is Made of Glass), (1982 թվական)

Ոչ գեղարվեստական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արևի երեխաները», «Նեապոլի ետնախորշի բնակիչները» (1957 թվական), (ամերիկյան անուն՝ «Ստվերների երեխաներ», «Նեապոլի փողոցային տղաների իրական պատմությունը»)։
  • «Սկանդալ վեհաժողովում», «Բողոքների օրինագիծ և ամուսնության մասին օրենքների և հռոմեական կաթոլիկ եկեղեցու տրիբունալների բարեփոխման առաջարկ» (1970 թվական, Ռոբերտ Ֆրենսիսի հետ համատեղ)։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծուռ ճանապարհը» (հիմնված «Մեծ պատմություն» ստեղծագործության վրա) (1965 թվական) գլխավոր դերերում՝ Ռոբերտ Ռայան։ (The Crooked Road )
  • «Ձկնորսի կոշիկները» (1968 թվական), գլխավոր դերերում՝ Էնթոնի Քուինի, (The Shoes of the Fisherman)
  • «Սատանայի փաստաբանը», (1977 թվական), գլխավոր դերերում՝ Ջոն Միլս, Դանիել Մասի, Պաոլա Պիտագորա և Ստեֆան Օդրան։ (The Devil's Advocate)
  • «Սալամանդր», (1981 թվական), (The Salamander)
  • «Մերկ երկիրը», (1984 թվական), (The Naked Country)
  • «Երկրորդ հաղթանակը», (1986 թվական), (The Second Victory)։
  • «Քեսսիդի», (1989 թվական), (Cassidy)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Australian Honours Search Facility
  5. 5,0 5,1 Sally Blakeney, "The outsider: How the literati shunned a luminary", Weekend Australian, 16–17 October 1999
  6. Honan, William H., "Morris West, Popular Novelist Focusing on Faith, Dies at 83", New York Times, 12 October 1999.
  7. «Saturday MAGAZINE». The Canberra Times. 1994 թ․ օգոստոսի 6. էջ 43. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  8. «"Moon in My Pocket", by Julian Morris.—Australasian Publishing Co. Pty. Ltd., Sydney». The Sydney Morning Herald. 1945 թ․ սեպտեմբերի 29. էջ 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  9. «Radio Humour of Himalayas». The Advocate. Melbourne. 1946 թ․ հունվարի 16. էջ 18. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  10. «GEORGE HART'S Radio Round- up». The Sun (LATE FINAL EXTRA ed.). New South Wales, Australia. 1952 թ․ հոկտեմբերի 10. էջ 10. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «WRITERS' WORLD». The Canberra Times. 1983 թ․ օգոստոսի 20. էջ 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  12. 12,0 12,1 «FEATURES». The Canberra Times. 1994 թ․ սեպտեմբերի 10. էջ 47. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  13. Missen, Mollie (1993 թ․ փետրվարի 20). «A master storyteller signs off». Sydney Morning Herald. էջ 44.
  14. «The Australian Novelists I. MORRIS WEST». The Bulletin. 1961 թ․ հունվարի 18. էջ 18.
  15. Janet Chimonyo, "Vatican tag", Weekend Australian, 13–14 June 1998,
  16. 16,0 16,1 Jane Wheatley, interviewer, "The two of us: Morris West and C. Chris O'Hanlon", Sydney Morning Herald, Good Weekend, 14 February 1998
  17. Davies, Hunter (1981 թ․ սեպտեմբերի 1). «Morris West: the monk from Melbourne identifier». The Bulletin. էջ 72.
  18. «West in the isles». The Canberra Times. 1971 թ․ հոկտեմբերի 9. էջ 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  19. «"I've always wanted to do a musical"». The Australian Women's Weekly. Australia. 1976 թ․ փետրվարի 25. էջ 13. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  20. «Morris West on the millennium». The Canberra Times. 1985 թ․ ապրիլի 24. էջ 14. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  21. «The obsession of Morris West». The Canberra Times. 1978 թ․ մարտի 28. էջ 13. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  22. «LIFE STYLE». The Canberra Times. 1981 թ․ ապրիլի 22. էջ 29. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  23. «Morris West talks about his new book... and hopes he's lost the gift of prophecy». The Australian Women's Weekly. Australia. 1981 թ․ մարտի 18. էջ 13. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  24. «MAGAZINE: BOOKS». The Canberra Times. 1993 թ․ մարտի 13. էջ 9 (Saturday Magazine). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  25. «Morris West 'rewarded amply' for Ms work». The Canberra Times. 1988 թ․ նոյեմբերի 16. էջ 10. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին – via Trove.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Tony Stephens, "Last Writes'", Sydney Morning Herald, Spectrum, 3 June 2000.
  27. 27,0 27,1 Maryanne Confoy, "Morris the maverick", Weekend Australian, 5–6 March 2005
  28. Ramona Koval, "Academics, we want to feel your passion!", Weekend Australian, 16–17 October 1999
  29. Margaret Jones, "Vale a reluctant heretic", critique of The Last Confession, Sydney Morning Herald, Spectrum, 5 August 2000.
  30. 30,0 30,1 30,2 Murray Waldren, "Last charge of an old warhorse" Արխիվացված 2016-04-16 Wayback Machine, Weekend Australian, 17–18 June 2000.
  31. «It's an Honour: AM». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  32. «It's an Honour: AO». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  33. Rodney Wetherell, "Robert Peach, Broadcaster, 1923–2004", Sydney Morning Herald, 28 January 2004
  34. 34,0 34,1 Australian Radio Series 1930–1970 Արխիվացված 9 Հունիս 2009 Wayback Machine
  35. Albert Moran and Chris Keating, The A to Z of Australian Radio and Television. Plymouth, UK: Scarecrow Press, 2007, p. 383

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Confoy, Maryanne (2005). Morris West: Literary Maverick. Milton, Queensland: John Wiley. ISBN 1-74031-119-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորրիս Ուեսթ» հոդվածին։