Ավստրալիայի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրալիայի Օր
Australia Day.jpg
Տեսակպետական տոն և ազգային տոն
ԱմսաթիվՀունվարի 26
Տոնվում էFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Անվանված էԱվստրալիա
Ի հիշատակFirst Fleet?
Ավստրալիայի Օր

Ավստրալիայի oր, (հայտնի որպես Տարեդարձի oր, Հիմնադրման oր և ANA oր[1]), Ավստրալիայի պաշտոնական ազգային տոն։ Նշվում է ամեն տարի հունվարի 26-ին։ Տարեթիվը վերաբերում է այն օրվան, երբ 1788 թվականին առաջին նավատորմը ժամանեց Սիդնեյ-Քոուվ (Նոր Հարավային Ուելս)։ Հայտարարվեց բրիտանական գերիշխանության մասին Ավստրալիայի արևելյան ափին, որն այդ ժամանակ հայտնի էր որպես Նոր Հոլանդիա[2]։

Չնայած որ տոնը հայտնի չէր որպես Ավստրալիայի օր մինչև ավելի քան մեկ դար առաջ, հունվարի 26 տոնելու մասին տեղեկությունները վերաբերում են 1808 թվականին։ Նոր Հարավային Ուելսի հիմնադրման առաջին պաշտոնական տոնակատարությունը տեղի ունեցավ 1818 թվականին։ Տոնը նշվում է Ավստրալիայի օրվա նախօրեին` տարվա ավստրալացիներին պարգևատրելով, պատվավոր ավստրալացիների ցուցակը հայտարարելով և գենարալ-գուբերնատորի ու վարչապետի ելույթներով։ Այն պաշտոնական պետական տոն է Ավստրալիայի յուրաքանչյուր սուբյեկտում. եթե նա ընկնում է կիրակի օրերին, ապա հաջորդ երկուշաբթին դառնում է կիրակի։ Ավստրալիայի օրը նշվում է փառատոններով, համերգներով և քաղաքացիական ծիսակատարություններով` մեծ և փոքր համայնքներում և քաղաքներում ամբողջ երկրով մեկ։ Ավստրալիայի օրը դարձել է ամենախոշոր ամենամյա հասարակական իրադարձությունը Ավստրալիայում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նավատորմի ժամանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1787 թվականի մայիսի 13-ին 11 նավից բաղկացած նավատորմ` հայտնի դարձած ինչպես Առաջին նավատորմը, ուղարկվեց Անգլիայից Ավստրալիա Բրիտանական Ծովակալության կողմից։ Կապիտան Արթուր Ֆիլիպի հրամանատարության տակ նավատորմը փորձում էր ստեղծել աքսորավայր Բոտանի ծովախորշում` Նոր Հարավային Ուելսի ափին։ Այն ուսումնասիրել էր լեյտենանտ Ջեյմս Կուքը 1770 թվականին և հայտարարեց Մեծ Բրիտանիայի իրավունքները այս հողերի նկատմամբ։ Բնակավայրն անհրաժեշտ համարվեց Հյուսիսային Ամերիկայում տասներեք գաղութի կորստի կապակցությամբ[4]։ նավատորմը ժամանեց 1788 թվականի հունվարի 18 և 20 միջև, սակայն անմիջապես բացահայտվեց տվյալ նավահանգստի ոչ պիտանի լինելը։

Հունվարի 21-ին Ֆիլիպն ու մի քանի սպաներ մեկնեցին Պորտ-Ջեքսոն, որը գտնվում էր 12 կմ դեպի հյուսիս։ Նպատակը բնակավայրի համար ավելի բարեհաջող տեղանքի հետախուզումն էր։ Նրանք մնում էին այնտեղ մինչև հունվարի 23-ը։ Ֆիլիպն անվանեց իրենց իջած տեղը Սիդնեյ-Քոուվ` ներքին գործերի նախարար Թոմաս Թաունծենդի անունով, ով Սիդնեյի 1-ին վիկոնտն էր։ Նրանք ունեցան նաև որոշակի շփումներ աբորիգենների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Australia Day in question»։ The Age։ 2008-01-26։ էջ 2 
  2. «Australia Day - A History»։ Victoria State Government։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-19-ին։ Վերցված է 2009-01-26 
  3. National Australia Day Council Annual Report 2010-11 p3
  4. Ekirch, A. Robert Great Britain's Secret Convict Trade to America, 1783–1784(անգլ.) // The American Historical Review : journal. — 1984. — Т. 89. — № 5. — С. 1291.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]