Ջուլիան Մորրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիան Մորրիս
Julian Morris 2013.jpg
Ծնվել էհունվարի 13, 1983
ԾննդավայրCrouch End, Հարինգի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էհունվարի 18, 2019 (36 տարեկանում)
Մահվան վայրCrouch End,Հարինգի,Մեծ Լոնդոն,Անգլիա,Միացյալ Թագավարություն
ԿրթությունԱննա Շերի թատրոն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
Մասնագիտությունդերասան
IMDbID 0606690
julianmorris.net

Ջուլիան Մորրիս (անգլ.՝ Julian Morris, հունվարի 13, 1983(1983-01-13)[2], Crouch End, Հարինգի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]-հունվարի 18,2018), անգլիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Մորրիսը ծնվել է 1983 թվականի հունվարի 13֊ին Լոնդոնում։ Դերասանական կարիերան սկսել է հարազատ Լոնդոնում՝ Anna Scher Theatre թատրոնում[3]։ Այնտեղ նա հնարավորություն ստացավ խաղալ ամերիկյան մի հեռուստասերիալի (անգլ.՝ «The Knock») մի քանի դրվագներում[4]։ Ութ տարի շարունակ սովորել է դրամատուրգիայի դպրոցում, որից հետո խաղացել է բրիտանական թատերախմբում (Royal Shakespeare Company)[5]։

Նկարահանվել է նաև 1999 թվականին «Մի կոտրիր իմ սիրտը» ֆիլմում։ 2000 թվականին ստանում է մշտական դեր «Fish» ֆիլմում։ Նկարահանվել է Sugababes խմբի «Freak Like Me» երգի տեսահոլովակում[6]։ 2005 թվականին ստանում է գլխավոր դեր «Միայնակ գայլ» հեռուստասերիալում, որտեղ խաղում է Ջոն Բոն Ջովիի և Ջարեդ Պադալեկի հետ։

2008 թվականին նկարահանվել է «Շտապ օգնություն» հեռուստասերիալում՝ Էնդրյու Ուայդա կերպարում։ 2009 թվականին խաղացել է «Գոռոց հանրակացարանում» սարսափ ֆիլմում, որպես գլխավոր դերակատար։ 2010 թվականից մինչ հիմա նկարահանվում է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում՝ Ռեն Քինգսթնի դերում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 The Knock Դեվիդ Էլիս
1999 Kid in the Corner աշակերտ
1999 Մի՛ կոտրիր իմ սիրտը Don't Go Breaking My Heart Չարլի Գոստլինգ
2000 Fish Կարլ Լամբստեն
2002 Երիտասարդ Արթուր Young Arthur Արտուր
2004 Միս Մարպլ. սպանություն Վիկարի տանը Marple։ The Murder at the Vicarage Դենիս Կլեմենտ
2005 Միայնակ գայլը Cry_Wolf Օուեն Մետյուզ
2006 Պարուհի Whirlygirl Ջեյմս
2007 Շնաձուկ Shark Դիլան Կլոուֆորդ
2008 Ծովային ճանապարհորդություն Donkey Punch Ջոշ
2008 Վիլկարիա Valkyrie երիտասարդ լեյտենանտ
2008-2009 Շտապ օգնությւոն ER բժիշկ
2009 Երեսառածները Privileged Սայմն
2009 Գոռոց հանրակացարանում Sorority Row Էնդի
2009 Վերջին պահին Eleventh Hour Կուին
2010 Իմ սերունդը My Generation Անդերս Խոլտ
2010 24 ժամ 24 Օուետ
2010 Հարուստ աղջիկների առավելությունները Privileged Սպենսր Ստեֆենս
2010-2014 Հմայիչ խաբեբաներ Pretty Little Liars Ռեն Քինգսթն
2011 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time արքայազն Ֆիլլիպ
2012 Քելի + Վիկտոր Kelly + Victor Վիկտոր
2012 Սահմանից այն կողմ Beyond Ֆերլի Քոններս
2013 Մեղավորը Guilty Ալեքս Բոյդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]