Մոնսերատ Կաբալյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոնտսեռատ Կաբալիեից)
Jump to navigation Jump to search
Մոնսերատ Կաբալյե
Montserrat Caballé.jpg
Կաբալիեն 1980 թ. Ռոսսինիի «Շամիրամ» օպերայում Շամիրամի դերերգը կատարելիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն կատ.՝ Montserrat Caballé
Ի ծնե անուն Maria de Montserrat Viviana Concepción Caballé i Folch
Ծնվել է ապրիլի 12, 1933 (85 տարեկան)
Բարսելոնա, Իսպանական հեղափոխություն[1]
Երկիր Իսպանիա Բարսելոնա, Իսպանիա
Մահացել է հոկտեմբերի 6, 2018(2018-10-06)[2] (85 տարեկանում)
Բարսելոնա, Barcelonès[2]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն օպերային երգչուհի
Երգչաձայն սոպրանո
Լեյբլ Polydor Records
Շրջանավարտ Conservatori Superior de Música del Liceu
Ամուսին Bernabé Martí
Կայք montserrat-caballe.de

Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե (կատ.՝ Maria de Montserrat Viviana Concepción Caballé i Folch, ապրիլի 12, 1933(1933-04-12)[3][4], Բարսելոնա, Իսպանական հեղափոխություն[1] - հոկտեմբերի 6, 2018(2018-10-06)[2], Բարսելոնա, Barcelonès[2][5]), իսպանացի օպերային երգչուհի, սոպրանո: Առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕԲարի կամքի դեսպան է 1994 թվականից[6]:

2013 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[7]:

Մոնսերատ Կաբալյեն Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. հունիսի 4ին, հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ: Ստեփանակերտում մեծն երգչուհուն ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են