Մոնիր Ֆարմանֆարմայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիր Ֆարմանֆարմայան
Ծնվել է1924[1][2][3][…] կամ 1923[4]
ԾննդավայրՂազվին, Իրան
Վախճանվել էապրիլի 20, 2019(2019-04-20)[5]
Մահվան վայրԹեհրանի նահանգ, Իրան[6][7]
Քաղաքացիություն Իրան[4]
ԿրթությունԿոռնելի համալսարան (1951), Թեհրանի համալսարան (1946) և Փարսոնս դիզայնի դպրոց (1949)
Մասնագիտություննկարչուհի, խճանկարիչ և արվեստագետ
Պարգևներ
 Monir Shahroudy Farmanfarmaian Վիքիպահեստում

Մոնիր Շարուդի Ֆարմանֆարմայան (պարս.՝ منیر شاهرودی فرمانفرمائیان, 1924[1][2][3][…] կամ 1923[4], Ղազվին, Իրան - ապրիլի 20, 2019(2019-04-20)[5], Թեհրանի նահանգ, Իրան[6][7]), իրանցի արվեստագետ, ավանդական ժողարվեստի հավաքորդ[9]։ Համարվում է ժամանակակից արվեստի իրանյան ամենակարկառուն ներկայացուցիչներից[10], առաջին ժամանակակից նկարիչը, ով գեղարվեստական պրակտիկայում միավորում է իրանյան ժառանգության երկրաչափական պատկերը և կտրված ապակե խճանկարային տեխնիկան ժամանակակից արևմտյան երկրաչափական աբստրակցիայի ռիթմերին[11][12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիր Ֆարմանֆարմայանը ծնվել է Իրանի հյուսիսարևմտյան Ղազվին քաղաքում։ Նկարչություն սովորել է մանուկ հասակից, գծանկարչության դասեր է առել, ուսանել է բացիկների վրա արևմտյան արվեստի պատկերում[12]։ 1944 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը և շոգենավով տեղափոխվել Նյու Յորք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Փարիզում ուսանելու նրա պլանները ի չիք են դարձել[13]։ Նյու Յորքում սովորել է Կորնելի համալսարանի Պարսոնս դիզայն դպրոցի իլյուստրացիայի նորաձևության բաժնում և[14] Նյու Յորքի արվեստի ուսանողների լիգայում[12]։ Որպես նորաձևության իլյուստրատոր կատարել է տարբեր աշխատանքներ, աշխատել է Glamour ամսագրում, Bonwit Teller հանրախանութում, որտեղ էլ ծանոթացել է Էնդի Ուորհոլի հետ[12]։ Արվեստում էլ ավելի է կատարելագործվել թանգարաններ կատարած այցելությունների, «Eighth Street Club»-ում ցուցադրության ժամանակ, ինչպես նաև ընկերանալով ժամանակակից արվեստագետների՝ Լուիզա Նևելսոնի, Ջեքսոն Պոլլոքի, Վիլեմ դե Կունինգի, Բարնետ Նյումանի, Ջոան Միտչելի հետ[12]։

1957 թվականի սկզբում տեղափոխվել է Իրան։ Ոգեշնչված տեղի մշակույթով՝ նա բացահայտեց իր երկրի պատմության «տոհմական և ժողովրդական արտիստիկ ավանդույթների հմայքը», որը նրան ստիպեց վերանայել անցյալը և հասկանալ դեպի արվեստ իր նոր ճանապարհը[12]։ Հետագա տարիներին նա զարգացրել է իր պարսկական ոգեշնչումը՝ ստեղծելով հայելային խճանկարներ, աբստրակտ մոնոտիպեր՝ իր աշխատանքները 1958 թվականին ներկայացնելով է Վենետիկի Բիենալեի Իրանի տաղավարում[15], ինչպես նաև մի շարք այլ ցուցահանդեսներում, ինչպիսիք են Թեհրանի համալսարանի ցուցահանդես (1963), Իրանա-ամերիկյան ընկերության ցուցահանդես (1973), Ջեք Կապլան/Mario Ravagnan պատկերասրահի ցուցահանդես (1974)[12]։

Աքսոր, երկրորդ վերադարձը դեպի Թեհրան[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Ֆարմանֆարմայանը իր երկրորդ ամուսնու՝ Աբոլբաշարի հետ ճամփորդում են Նյու Յորք՝ այցելելու ընտանիքին[12], երբ սկսվում է Իրանական հեղափոխությունը և նրանց արտաքսում են Իրանից, որը տևում է շուրջ 20 տարի[12]։ Ֆարմանֆարմայանը հայելային խճանկարներ ստեղծելիս փորձում է համակերպվել Ամերիկայում առկա սահմանափակ ռեսուրսներով, սակայն նյութերի պակասը, համեմատաբար անփորձ աշխատողները սահմանափակում էին նրա աշխատանքը[12]։ Միաժամանակ նա մեծ կարևորություն է տալիս արվեստի այլ բնագավառների՝ կոմիսիոն վաճառք, տեքստիլ դիզայն, գծանկարչություն[16]։

Իրան վերադառնում է 1992 թվականին, այնուհետև՝ 2004 թվականին, վերահաստատում է իր տեղն Իրանի արվեստի համայնքում, հավաքելով հին և նոր աշխատակիցներին՝ օգնելու ստեղծել խճանկարներ[12]։ Ներկայումս ապրում և ստեղծագործում է Թեհրանում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարմանֆարմայանի աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Գրեյ արվեստի պատկերասրահում, Փարիզի և Նյու Յորքի Դենիս Ռենե պատկերասրահում, Լոնդոնի Լեյթոն տուն- թանգարանում[17], Մյունիխի գեղարվեստի տանը, Դուբայի Երրորդ գիծ պատկերասրահում[18], Բեռնի Zentrum Paul Klee, Վիեննայի Lower Belvedere, Տոկիոյի Օտա գեղարվեստի պատկերասրահում։ 2010 թվականին մասնակցել է Սան Պաուլոյի 29-րդ բիենալեին, 2009 թվականին՝ 6-րդ խաղաղօվկիանոսյան եռամյա ժամանակակից արվեստի ցուցահանդեսին և Վենետիկի բիենալեներին (1958, 1966 և 2009)[19]։ 1958 թվականին արժանացել է Վենետիկի փառատոնի իրանյան տաղավարի ոսկե մեդալի[18]։

«Անսահման հնարավորություն. հայելային աշխատանքներ և գծանկարներ» խոշորամասշտաբ ցուցահանդեսը Պորտուգալիայի Սռալվես թանգարանում համադրել է Սյուզան Կոտերը (2014-2015)[20], 2015 թվականին ցուցադրությունը ներկայացվել է Նյու Յորքի Սոլոմոն Գուգենհայմի թանգարանում[21]։

Ինստալյացիոն փորձարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորամասշտաբ ինստալյացիոն փորձարկումներ է արել Քուինսլենդ արվեստի սրահում (2009), Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի Ջամիլ հավաքածուում (2006), Նյու Յորքի Dag Hammerskjod շենքում (1981) Niyavaran մշակույթի կենտրոնում (1977-1978), ինչպես նաև ձեռքբերումներ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի[22], Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի և Տոկիոյի ժամանակակից արվեստի թանգարանի համար[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ամուսնացել է իրանցի նկարիչ Մանուչեր Եկտայի հետ[12], 1953 թվականին ամուսնալուծվել են և 1957 թվականին Մոնիրը վերադարձել է Թեհրան, ամուսնացել իրավաբան Աբոլբաշար Ֆարմանֆարմայանի հետ[12], ով 1991 թվականին մահացել է լեյկոզից։ Ունի երկու դուստր՝ Նիմա և Զահրա[12]։ Իրանում բնակվելու տարիներին Ֆարմանֆարմայանը եղել է հավաքորդ։ Բացի ապակեգործությունը հետամուտ է եղել ավանդական ոսկերչական, խեցեգործական աշխատանքների, ժողովրդական նկարիչներից հավաքել է "coffee-house paintings"[23]: Ժողովրդական արվեստին առնչվող նրա աշխատանքների և հավաքածուների ճնշող մեծամասնությունն առգրավվել, վաճառվել կամ ոչնչացվել է։

2015 թվականին Ֆարմանֆարմայանն ընդգրկվել է BBCի «100 կանանց» ցանկում[24]։

Ֆարմանֆարմայանի հուշագրությունները ներկայացված են «Հայելային պարտեզ. հուշագրություն» գրքում (համահեղինակ՝ Զառա Հուշմանդ, 2007)[25]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարմանֆարմայանի կյանքի և գործունեության մասին պատմող Monir (2014) վավերագրական ֆիլմը նկարահանվել է Բահման Կիարոստամի կողմից[26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/445647
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 NMVW-collection
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 https://web.archive.org/web/20190422124326/http://www.iran-daily.com/News/251710.html
  7. 7,0 7,1 7,2 http://irancanada-ac.com/en/2016-09-03-06-55-07/iran-canad.html
  8. https://www.bbc.com/news/world-34745739
  9. Barnett, Laura. «Monir Farmanfarmaian: 'In Iran, life models wear pants'». the Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. Barnett, Laura (2011 թ․ հուլիսի 13). «Gale Business Insights: Essentials». Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. «Recollections: Monir Farmanfarmaian. Nafas Art Magazine». universes-in-universe.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 Stein, Donna (2012). «Monir Shahroudy Farmanfarmaian: Empowered by American Art: An Artist's Journey». Woman's Art Journal. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  13. Bortolotti, Maurizio (2013). «Flash Art». Flash Art. Flash Art International. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. «Monir Shahroudy Farmanfarmaian Biography – Monir Shahroudy Farmanfarmaian on artnet». www.artnet.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Cosmic Geometry: The Life and Work of Monir Shahroudy Farmanfarmaian». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «Monir Shahroudy Farmanfarmaian: Infinite Possibility. Mirror Works and Drawings». www.guggenheim.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. Cestar, Juliet (June 2008). «Recollections: Monir Farmanfarmaian». Nafas. Institute for Foreign Cultural Relations and Universes in Universe. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. 18,0 18,1 «Monir Shahroudy Farmanfarmaian (Iranian, born 1924)». ArtNet. Artnet Worldwide Corporation. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. 19,0 19,1 «Monir Shahroudy Farmanfarmaian». Queensland Art Gallery of Modern Art (QAGOMA). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Monir Shahroudy Farmanfarmaian: Infinite Possibility. Mirror Works and Drawings 1974-2014, From Oct 2014 to Jan 2015». Serralves. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  21. «Monir Shahroudy Farmanfarmaian: Infinite Possibility. Mirror Works and Drawings». Guggenheim.org. 2015 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  22. «Monir Shahroudy Farmanfarmaian Interview Part 1 from ArtAsiaPacific magazine». Vimeo. ArtAsiaPacific magazine. 2011. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «THE IRANIAN: Monir Shahroudy Farmanfarmaian, Fathali Ghahremani». iranian.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. «BBC 100 Women 2015: Iranian artist Monir Farmanfarmaian». BBC. 2015 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  25. Farmanfarmaian, Monir; Houshmand, Zara (2007 թ․ հունիսի 12). A Mirror Garden: A Memoir. Knopf. ISBN 0307266133.
  26. Kennedy, Randy (2015 թ․ մարտի 20). «Monir Farmanfarmaian, Iranian and Nonagenarian, Celebrates a New York Museum First». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  27. «DOCUNIGHT #15: Monir». The Roxie. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիր Ֆարմանֆարմայան» հոդվածին։