Մոհոմբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոհոմբի
Melodifestivalen 2019, deltävling 1, Scandinavium, Göteborg, Mohombi, 32.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 17, 1986(1986-10-17) (32 տարեկան)
Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[1]
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Flag of the Democratic Republic of the Congo.svg Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Լեյբլ2101 Records?
Կայքmohombi.com
Mohombi Moupondo Վիքիպահեստում

Մոհոմբի Նզասի Մուպոնդո (հոկտեմբերի 17, 1986(1986-10-17), Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[1]), շվեդ-կոնգոցի երգիչ, երգահան, պարող։ Մեծացել է Ստոկհոլմին հարակից Նորբորգում և Կիստայում։ Մոհոմբին «2101 Records»-ում երգող առաջին արտիստն էր, որը պայմանագիր կնքեց «Universal Music Group»-ի հետ[2]։ 2000-2008 թվականներին Մոհոմբին իր եղբոր՝ Դժո Մուպոնդոյի հետ, շվեդական Ավալոն հիփ-հոփ խմբի անդամ էր։ Մոհոմբին իր առաջին անհատական երգը՝ «Bumpy Ride»-ը, թողարկել է 2010 թվականի օգոստոսին։ Երգը դարձել է համաշխարհային հիթ և տեղ գտել որոշ երկրների երգերի լավագույն տասնյակներում։ 2011 թվականի փետրվարին այս առաջնելութային երգին հաջորդել է նրա «MoveMeant» ալբոմը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Մաթսոնը և երիտասարդ Մոհոմբին «Wild Side Story»-ում

Մոհոմբիի մայրը շվեդ է, իսկ հայրը՝ կոնգոցի։ Նա ունի 14 քույր ու եղբայր[3]։ 1999 թվականին, երբ Մոհոմբին 13 տարեկան էր, նրա ընտանիքը լքել է պատերազմից ավերված Կոնգոն և արտագաղթել շվեդական Ստոկհոլմ քաղաք։ Երբ Մոհոմբին 20 տարեկան էր, նա սենյակ է վարձել «Radio 1 UAE»-ի անդամ Սիմոն Բ-ի մանկության տանը, որպեսզի նրան ավելի լավ ճանաչի։ Նրա ծնողները մեծ ազդեցություն են ունեցել որդու երաժշտական ուղղվածության ձևավորման վրա՝ սկսած վաղ մանկությունից[4]։ Մոհոմբին սովորել է Ստոկհոլմի «Rytmus» երաժշտական ավագ դպորցում և առաջին անգամ ելույթ ունեցել 2002 թվականին տեղի ունեցած շվեդական «Wild Side Story» փառատոնի շրջանակներում[5][6]։ Նա երաժշտության բնագավառում բակալավրի աստիճանով ավարտել է Ստոկհոլմի «Երաժշտական թագավորական քոլեջ»-ը: Նա խոսում է սվահիլի, շվեդերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, լինգալերեն[7]։

Ավալոն խմբին անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմում Մոհոմբին և իր եղբայրը, որը հայտնի է որպես տեղական ակումբային դիջեյ, ստեղծել են «Ավալոն» խումբը[8], որը զուգակցում էր դենսհոլ և հիփ-հոփ երաժշտական ոճերը՝ համատեղելով տարբերվող աֆրիկյան բիթերի հետ, որոնց ներքո նրանք մեծացել են։ 2004-2008 թվականներին խումբը վաճառել է ավելի քան կես միլիոն ձայնագրություններ և հաղթել Աֆրիկայում անցկացվող` Գրեմմիին հավասար «Kora» մրցանակաբաշխությունը՝ «Սփյուռքի լավագույն խումբ» անվանակարգում։ Այդ ընթացքում Մոհոմբին, իր իսկ ուժերով, դառնում է հանրահայտ երգահան։ Ինչ-որ նոր բան գտնելու ակնկալիքներով՝ Մոհոմբին մեկնել է Լոս Անջելես, որպեսզի ավելի խորը զարգացնի իր կարիերան։ 2005 թվականին Ավալոնը մասնակցել է «Melodifestivalen» նախագծին` Շվեդիան «Եվրատեսիլ 2005 երգի մրցույթ»-ում անգլերեն և ֆրանսերեն «Big Up» երգը ներկայացնելու նպատակով, որն ուներ նաև նաև լինգալա լեզվով հատված: 2005 թվականին Ավալոնը մասնակցել է «sthlm» միջոցառմանը, որը Լավա Կուլտուրհուսեթի կողմից կազմակերպված ամենամյա երաժշտական փառատոն է։

2007 թվականի հունիսի 2-ին Ավալոնը մասնակցել է Կիստայում կայացած «Hoodsfreds» փառատոնին։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին նրանք թողարկել են իրենց «Afro-Viking» ալբոմը, որը ստեղծված էր գլխավորապես աֆրիկյան շուկայի համար։ Ավալոնը համագործակցել է մի շարք արտիստ-երգահանների հետ, ինչպիսիք են Բոբ Սինքլերը, «Million Stylez»-ը, Մուհամմեդ Լամինը, «Silver Room»-ը, Ալեքսանդր Պապադիմասը և այլն[9]:

2010-2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհոմբին համագործակցել է շվեդ ռեփեր Lazee–ի հետ՝ «Do It» երգի շրջանակներում, որը թողարկվել է 2010 թվականի մայիսի 31-ին Շվեդիայում։ Այն մուտք է գործել շվեդական հիթ շքերթ՝ «Sverigetopplistan», իններորդ տեղով։ Լոս Անջելեսում ընկերների միջոցով Մոհոմբին ծանոթացել է շվեդ-մարոկկոյացի պրոդյուսեր «RedOne»–ի հետ։ Երգչի առաջին սինգլը՝ «Bumpy Ride»-ը, թողարկվել է «RedOne»-ի և «Universal»-ի հետ` համատեղ ձեռնարկության շրջանակներում։ Այն լույս է տեսել 2010թ․ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ում[9][10][11]։ Մոհոմբին 2010 թվականի հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայում ամերիկացի ռեփեր Նելլիի հետ թողարկել է առաջնելութային «Miss Me» սինգլը[12]։ Նրա երրորդ սինգլը՝ «Dirty Situation», R&B երգիչ Էյքոնի հետ թողարկվել է Եվրոպայում նոյեմբերի 11-ին։ Մոհոմբիի առաջնելութային ալբոմը՝ «MoveMeant», թողարկվել է 2011 թվականի փետրվարի 28-ին Եվրոպայում, իսկ 2011 թվականի վերջին՝ Միացյալ Նահանգներում։ Մոհոմբիի «Coconut Tree» երգում հանդես է գալիս նաև Նիկոլ Շերզինգերը[13]։

2011 թվականի սեպտեմբերի 2-ին Շվեդիայում Մոհոմբին iTunes հավելվածում թողարկել է իր «Maraca» սինգլը[14]։ Նա նաև ռեփերներ Պիտբուլի և Նայերի հետ ձայնագրել է «Suave (Kiss Me)» երգը։ Մոհոմբին առաջադրվել է Բելֆաստի Եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության «Շվեդ լավագույն արտիստ» անվանակարգում[15]: 2011 թվականի դեկտեմբերի 16-ին նա հրավիրվել է «Ռումինիայի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանին[16]։

Հետագա աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Մոհոմբին որոշել է լքել «Universal Music»–ը և հիմնել իր անհատական երաժշտական ստուդիան՝ «La Clique Music»-ը, որտեղ թողարկել է իր «Universe» ալբոմը։ 2015 թվականի հուլիսին Մոհոմբին ՄԱԿ-ի կողմից հրավիրվել է Նյու Յորք՝ համաժողովին մասնակցելու, որտեղ նա պետք է ներկայացներ իր երկրի երիտասարդությանը: Նա նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ամենամեծ տաղանդների շոուի՝ «Best of the Best All Stair»-ի ժյուրիի անդամ էր (2015 թվական)։ 2015 թվականին Մոհոմբին «Wisin»-ի հետ մասնակցել է Պիտբուլի «Baddest Girl in Town» երգի աշխատանքներին։ 2016 թվականին Մոհոմբին Ջոյ Մոնտանայի և Էյքոնի հետ մասնակցել է «Picky Picky» երգի ռեմիքս տարբերակին։ 2016 թվականին Մոհոմբին հաղթել է Գրեմմիի «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում՝ Պիտբուլի «Dale» ալբոմում իր մասնակցության համար։ Նա 2019 թվականին «Hello» երգով մասնակցել է «Melodifestivalen 2019» նախագծին, որտեղ հասել է մինչև եզրափակիչ[17]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Melodifestivalen 2005»,
  • «Kora» մրցանակաբաշխություն՝
    • «Kora All African Music Awards 2003»[18],
    • «Kora All African Music Awards 2004»[19],
  • 2008/2009. «Kora All African Music Awards Nominee 2009/2010» - «Լավագույն աֆրիկյան արտիստ/խումբ»,
  • «MTV European Music Awards 2011» - Անվանակարգը՝ «Տարվա լավագույն շվեդ երգիչ»,
  • 2011. առաջադարվել է շվեդական Գրեմմիի «Bumpy Ride» երգի համար,
  • «Latin Italian Music Awards 2015» - Մոհոմբին արժանանում է «Latin Italian Music Award»-ի մրցանակին՝ Պիտբուլի «DALE» ալբոմում իր մասնակցության համար,
  • «U.S Grammy Award 2016» - «Լավագույն լատինական ալբոմ». Մոհոմբին արժանանում է Գրեմմիի մրցանակին՝ Պիտբուլի «DALE» ալբոմում իր մասնակցության համար,
  • «Billboard Music Award 2016» - Մոհոմբին արժանանում է «Billboard»-ի մրցանակին՝ Պիտբուլի «DALE» ալբոմում իր մասնակցության համար,
  • «Big Apple Music Award 2017» - «Լավագույն աֆրիկացի արտիստ»,
  • 2018՝ Մոհոմբին առաջադրվել է «Daf Bama Music Awards» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն աֆրիկացի արտիստ» անվանակարգին,
  • «Melodifestivalen 2019»,
  • 2019՝ Մոհոմբին արժանանում է «BMI Award 2019» մրցանակին՝ «Տարվա ժամանակակից լատինական երգ» անվանակարգում՝ Ջեյ Բալվինի «Mi gente» անվամբ երգի կոմպոզիտոր լինելու համար:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «MoveMeant» (2011)
  • «Universe» (2014)

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010` «She Owns the Night» - «Far East Movement»,
  • 2010` «Like a G6» («RedOne» Remix) - «Far East Movement», Dev և The Cataracs,
  • 2010` «Do It» - Lazee-ի հետ,
  • 2010` «Hold Yuh» (Remix) - «Gyptian»-ի և Նիքի Մինաժի հետ,
  • 2010` «Sanford & Son» - Քուինսի Ջոնսի հետ,
  • 2011` «Hula Hoop» - Ստելլա Մվանգիի հետ,
  • 2011` «Sexy» - Լես Ջումոյի հետ,
  • 2011` «Suavemente» - Պիտբուլի և Նայերի հետ,
  • 2012` «Addicted» - DJ Assad-ի, Craig David-ի և Greg Parys-ի հետ,
  • 2012` «Love 2 Party» - Celia-ի հետ,
  • 2012` «Crazy 4 U» - Կարլ Վուլֆի հետ,
  • 2012` «Sun in California» - Պիտբուլի հետ,
  • 2013` «I Found A Way» - Werrason-ի հետ
  • 2014` «Movin'» - Birdman-ի, KMC-ի, Caskey-ի հետ
  • 2014` «Habibi (I Need Your Love)» - Shaggy-ի, Faydee-ի, Costi-ի հետ
  • 2015` «Hasta Que Salga El Sol» - Dj Chino Farruko-ի հետ,
  • 2015` «Baddest Girl in Town» - Պիտբուլի և Wisinի հետ
  • 2015` «Te Quiero Mas» - Shaggy-ի, Don Omar-ի, Faydee-ի, Costi-ի, Farruko-ի հետ,
  • 2015` «Picky» (Remix) - Ջոյ Մոնտանայի և Էյքոնի հետ
  • 2016` «Balans» - Ալեքսանդրա Ստանի հետ,
  • 2016` «Habibi» - Նատալյա Գորդիենկոյի հետ,
  • 2016` «Le Temps Passe» - DJ Assad-ի, Dalvin-ի հետ,
  • 2016` «Let Me Love You» - DJ Rebel-ի, Shaggy-ի հետ,
  • 2016` «Turn Me On» - DJ Politique-ի հետ,
  • 2016` «Bottoms Up» - Alexandra Joner-ի հետ,
  • 2016` «Animals (Like an Animal)» - Lin C-ի, Joey Montana-ի հետ,
  • 2017` «Kiss Kiss» - Ardian Pujubi-ի, DJ R'AN-ի, Big Ali-ի հետ,
  • 2017` «Rockonolo» (Remix) - Diamond Platnumz-ի, Lumino-ի, Franko-ի հետ,
  • 2017` «Se Fue» - Արաշի հետ,
  • 2018` «Kwangu Njoo» - Vanessa Mdee-ի հետ,
  • 2018` «Another Round» - Nicola Fasano-ի, Alex Guesta-ի, Պիտբուլի հետ,
  • 2018` «Baila» - Aines Christian-ի հետ,
  • 2018` «Come Closer» - Roberto Zambia-ի հետ
  • 2018` «African Crew. La Magie» - Akuma-ի, Hanane-ի, Jaylann-ի հետ,
  • 2018` «Coconut Lover» - Dogge Doggelito-ի և Anthony Sky-ի հետ,
  • 2018` «Mr, Loverman»,
  • 2019` «Claro Que Si» Juan Magán-ի, Yasiri-ի, Hyenas-ի հետ,
  • 2019` «Claro Que Si» - JOSE AM-ի և LI4M Remix-ի, Yasiris X Juan Magan X Hyenas-ի հետ,
  • 2019` «Hello»
  • 2019` «Hello (Remix)» - Իուսսու Ն’Դուրի հետ,
  • 2019` «Hello (Carnival Brain Remix)»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Lady Gaga – Redone Launches Label – Contactmusic News»։ Contactmusic.com։ 9 August 2010։ Վերցված է 14 March 2011 
  3. "Mohombi Readies Debut Album "Movemeant" for RedOne's 2101 Records ~ BrooklynRocks: NYC Music Blog". brooklynrocks.blogspot.com.
  4. «106 KMEL – HIP HOP AND R&B»։ Kmel.com։ Արխիվացված է օրիգինալից 24 May 2012-ին։ Վերցված է 14 March 2011 
  5. Poster
  6. About Swenglistic UndergroundPrimary source inline|date=April 2019
  7. "Media" Archived 18 April 2012 at the Wayback Machine.. iHeartRadio.
  8. SE։ «Group Avalon – Award Winners! | Gratis muziek, tourneedata, foto's, video's»։ Myspace.com։ Վերցված է 14 March 2011 Primary source inline|date=June 2018Primary source inline|date=April 2019
  9. 9,0 9,1 kathi says: (26 August 2010)։ «Mohombi's ‘Bumpy Ride’ | Hollywood Dame»։ Hollywooddame.com։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2013-ին։ Վերցված է 14 March 2011 
  10. «Mohombi»։ Pop Generation։ Վերցված է 14 March 2011 
  11. US։ «2101 RECORDS/REDONE | Gratis muziek, tourneedata, foto's, video's»։ Myspace.com։ Վերցված է 14 March 2011 Primary source inline|date=June 2018Primary source inline|date=April 2019
  12. «Miss Me feat Nelly available to download 31st October!»։ Mohombi.co.uk։ 29 September 2010։ Վերցված է 7 October 2010 
  13. [http://www.mohombi.com/news.php?item=182(չաշխատող հղում)
  14. "iTunes – Musik – Maraca – Single av Mohombi". iTunes Store.
  15. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 4 January 2013-ին։ Վերցված է 22 March 2012 
  16. «Vezi cum a ridicat Mohombi in picioare publicul de la Vocea Romaniei cu melodia 'Coconut Tree'!» (Romanian)։ Pro TV։ 17 December 2011 
  17. Dahlander Gustav (27 November 2018)։ «Artisterna i Melodifestivalen 2019: Hela listan – så blir deltävlingarna»։ Gustavs expertblogg (Swedish)։ SVT։ Վերցված է 27 November 2018 
  18. «Mohombi | Gratis muziek, tourneedata, foto's, video's»։ Myspace.com։ Վերցված է 14 March 2011 Primary source inline|date=June 2018Primary source inline|date=April 2019
  19. [1] Archived 11 December 2010 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]