Մոհնա Անսարի
Մոհնա Անսարի | |
Կրթություն՝ | Տրիբհուվան համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավապաշտպան |
Դավանանք | իսլամ |
Ծննդավայր | Նեպալգանջ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Մոհնա Անսարի (նեպալ․मोहना अन्सारी), Նեպալի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Հանձնաժողովի կազմում է 2014 թվականից[1]։ Աչքի է ընկնում ակտիվ գործունեությամբ և իսլամադավան համայնքում նեպալցի առաջին կին ներկայացուցիչն է[2]։ 2010-2014 թվականներին աշխատել է Նեպալի Կանանց միջազգային հանձնաժողովում, ապա աշխատել է IDEA International-ում՝ որպես գլխավոր խորհրդական[1]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհնա Անսարին ծնվել է Բանկե շրջանի Նեպալգունջ քաղաքում, միջին դասի մուսուլման ընտանիքում։ Մանկության տարիներն ընտանիքի հետ անց է կացրել ailani տարածքում (ոչ ֆորմալ սեփականացված հանրային հող)։ Երբ վեց տարեկան էր, հողերի ռեֆորմների հետ կապված կառավարության որոշումը թույլ տվեց նրա հորը վճարել հարկերը և պահպանել սեփականատիրոջ իր իրավունքը։ Այնուամենայնիվ, դատարանը որոշում ընդունեց բավարարել հողատարածքը բռնագրավելու հակադարձ հայցը։ Այս իրավիճակը Մոհնա Անսարիին ոգեշնչեց դառնալ փաստաբան[3]։ Նրա ընտանիքի միակ աղբյուրը հոր ատաղծագործական խանութն էր։ Նրա ծնողներն անկիրթ էին և ցանկանում էին իրենց երեխաներին ուսման տալ, որպեսզի կարողանան մասնագիտանալ տարբեր բնագավառներում։ Նրա եղբայրներն ուսում են ստացել արտերկրյա անգլերեն դպրոցներում, մինչդեռ նա հաճախել է պետական դպրոց, որտեղ հնարավորություն է ունեցել սովորելու ոչ միայն իսլամ, այլ նաև ժամանակակից կրթություն ստանալ[2]։
Ֆինանսական խնդիրների պատճառով քոլեջում նրա կրթությունն անհնարին դարձավ և նա դուրս մնաց հենց առաջին ուսումնական տարում։ Երեք տարի անց նա ոչ միայն վերականգնվեց քոլեջում, այլ նաև օգտվեց կրթաթոշակից։ Անսարին ընդունվեց Նեպալգունջի միակ Մահենդրա քոլեջի իրավագիտության բակալավրիատ և ավարտեց այն 2003 թվականին։ Ուսանողական տարիներին աշխատել է որպես ուսուցիչ և մասնավոր դաստիարակ։ Նա նաև ժամանակ էր գտնում գրելու կանանց սպառնացող խնդիրներին և երեխաներին վերաբերող հոդվածներ, որոնք հրատարակվում էին տեղական լրագրերում[2]։ Նա գիտական աստիճան է ստացել նաև սոցիոլոգիայի բնագավառում ներդրումների համար։ 2004 թվականին մասնակցել է «Մարդու իրավունքներ և խաղաղության ուսումնասիրություններ» դասընթացին, որը կազմակերպել էր Մարդու իրավունքների հարավ-ասիական ֆորումը (SAFHR)[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս երիտասարդ տարիներին աշխատել է որպես է լրագրող՝ կենտրոնանալով գլխավորապես կանանց և երեխաններին առնչվող հարցերին։ Աշխատել է նաև Նեպալի Amnesty International կազմակերպությունում։ 1994 թվականին, կառավարության կողմից նշանակվել է Կենտրոնական և արևմտյան շրջանների սպորտի զարգացման կոմիտեի անդամ։ 2003 թվականին ուսումն ավարտելուց հետո նա միացավ Նեպալի փաստաբանների միությանը և ղեկավարեց խոցելի կանանց և երեխաներին օրինական աջակցության ցուցաբերելու նախագծերը[1]։
2004-2010 թվականներին Անսարին աշխատել է մի քանի պետական և միջազգային կազմակերպությունների հետ։ Դրանցից են՝ Action Aid Nepal, McConnell Foundation, Women's Power Development Center և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը, որը զբաղվում էր կանանց զարգացման և սոցիալական ներառման, Գենդերի, օրինական կրթության, կոնֆլիկտի լուծման, խաղաղության պահպանման և մարդու իրավունքներին վերաբերող հարցերով։ 2010 թվականին Նեպալում մուսուլմանների սոցիալական ներառման հարցով նա գրել է National Inclusion Commission (NIC) կազմակերպությանը։ Գենդեր և անարդարության հիմնահարցեր թեմաներով նա վերապատրաստել է հարյուրավոր կանանց և տղամարդկանց[1]։
Նա կանանց և երեխաների խնդիրներով կազմակերպել է միջազգային ֆորումներ Հնդկաստանում, Պաղեստինում, Բանգլադեշում, Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում, Կամբոջայում, Նիդեռլանդներում, Բելգիայում և Միացյալ Նահանգներում։ 2014 թվականին, նա Հաագայում ներկայացրեց իր՝ Նեպալի քաղաքացիություն չունեցող կանանց և երեխաների հիմնահարցերին առնչվող աշխատությունը[1]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Անսարին, որպես Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի անդամ, Ժնևում մասնակցեց Նեպալի պարբերական համընդհանուր անդրադարձին։ Հանձնաժողովի անունից հանդես գալով, Անսարին խոսեց Մադհեշ շարժումը ճնշելու նպատակով ռազմական ուժի կիրառության անհրաժեշտության և քաղաքացիների խտրականության հիմնական դրույթների մասին[4]։ Մինչ նա ղեկավարում էր Մադհեշի շարժումը հետազոտողների խումբը՝ պարզվեց, որ ռետինե փամփուշտների փոխարեն կիրառվել է իսկական զինամթերք[5]։ Այս ժողովից հետո գործող վարչապետ Շարմա Օլին, Հնդկաստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Անուպ Ռաջ Շարման և այլ մասնակիցներ հարցեր ուղղեցին Անսարիին[6][7]։ Գլխավոր իրավախորհրդատու Նիխիլ Նարայանը կոչով դիմեց Հնդկաստանի Մարդու իրավունքների հանձնաժողովին[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսարիին ճանաչում բերեց իր գործունեությունը, և նա արժանացավ հետևյալ մրցանակներին՝
- 2012 թվականին, հանրային ծառայության համար, Նեպալի նախագահի կողմից արժանացել է Suprabal Jana Sewa Shree մրցանակի[8]։
- 2012 թվականին, Նեպալի հերոս կանանց կյանքն ու գործունեությունը գնահատող Nava Devi Award մրցանակ[2]։
- 2008 թվականին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ասիական Հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը «Portraits of Leadership» անվանակարգում ներկայացվեց, որպես Ասիայի հեղինակավոր 10 կանանցից մեկը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Members & Secretary::NHRC NEPAL». www.nhrcnepal.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Khalid, Saif. «Meet Mohna Ansari: Nepal's first female Muslim lawyer». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «We may have come a long way, but there is much to achieve» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «OnlineKhabar – English Edition» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Adhikari, Gyanu. «Unveiling Nepal's constitution amid deadly protests». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Nepal: End Intimidation of Human Rights Commission». Human Rights Watch (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Nepal government urged to respect NHRC's independence | Asia Pacific Forum». www.asiapacificforum.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Meet Mohna Ansari, Nepal's first female Muslim lawyer». The Siasat Daily (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.