Մոասիր Սկլյար
| Մոասիր Սկլյար պորտ.՝ Moacyr Jaime Scliar | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 23, 1937[1][2][3][…] |
| Ծննդավայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա |
| Մահացել է | փետրվարի 27, 2011[4][1][2][…] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռիու Գրանդի դու Սուլի դաշնային համալսարան |
| Մասնագիտություն | գրող, բժիշկ, վիպասան և վիպասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
| 🌐 | |
Մոասիր Ժայմե Սկլյար (պորտ.՝ Moacyr Jaime Scliar, մարտի 23, 1937[1][2][3][…], Պորտու Ալեգրի, Բրազիլիա - փետրվարի 27, 2011[4][1][2][…], Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոասիր Ժայմե Սկլյարը ծնվել է Բեսարաբիայից գաղթող հրեա գաղթականների ընտանիքում, որոնք տեղափոխվել են Բրազիլիա 1919 թվականին։ Սովորել է մի դպրոցում, որտեղ դասընթացները անցկացվել են իդիշ լեզվով, ապա ուսումը շարունակել է կաթոլիկ գիմնազիայում։ Ավարտել է Պորտու Ալեգրեի Դաշնային համալսարանի բժշկական ֆակուլտետը (1962), իսկ 1970 թվականին նա իր բժշկական կրթությունը շարունակել է Իսրայելում։
Զբաղվել է հանրային առողջության պաշտպանության խնդիրներով։ Նա դասավանդել է Պորտու Ալեգրեի բժշկական գիտությունների դաշնային համալսարանում, խոսել է պորտուգալերեն և կարդացել է պորտուգալական գրականություն Բրաունի և Տեխասի համալսարաններում։ Գրականության մեջ դեբյուտել է «Բժշկի պատմությունները ուսման տարիներին» պատմվածքների գրքով (1962):
Մահացել է ինսուլտից։
Ստեղծագործական աշխատանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպերի, պատմվածքների, ուրվագծերի, մանկական գրքերի հեղինակ է։ Նրա գործերը հաճախ ծագել են Բրազիլիայում հրեա վտարանդիների շրջանից։ Սկլյարի «Մարդաձին պարտեզում» վեպը (1980 թվական) ընդգրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հրեական գրքերի ազգային կենտրոնի կողմից ժամանակակից հրեա հեղինակների 100 լավագույն աշխատանքների ցանկում։
Ակնհայտ է, որ Սկլյարի «Մաքսը և կատուները» (1981) վեպի գլխավոր սյուժեն օգտագործվում է Յան Մարտելի «Պիի կյանքը» վեպում, որն արժանացել է Բուքերյան մրցանակին (2002)
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովելները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենդանիների կառնավալը / O carnaval dos animais (1968)
- A balada do falso Messias (1976)
- Histórias da terra trêmula (1976)
- O anão no televisor (1979)
- Առեղծվածային աչք / O olho enigmático (1986)
- O amante da Madonna (1997)
- Histórias para (quase) todos os gostos (1998)
- Pai e filho, filho e pai (2002)
- Histórias que os jornais não contam (2009)
Վեպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետերազմ Բոնֆինում / A guerra no Bom Fim (1972)
- Մեկը ռազմի դաշտում / O exército de um homem só (1973)
- Ռահիլի աստվածները / Os deuses de Raquel (1975)
- O ciclo das águas (1975)
- Mês de cães danados (1977)
- Doutor Miragem (1979)
- Կամավորները / Os voluntários (1979)
- Մարդաձին պարտեզում / O centauro no jardim (1980)
- Մաքսը և կատուները / Max e os felinos (1981)
- Ռաֆայել Մենդեսի տարօրինակ ազգը / A estranha nação de Rafael Mendes (1983)
- Cenas da vida minúscula (1991)
- Sonhos tropicais (1992)
- A majestade do Xingu (1997)
- Աստվածաշունչը գրող կինը / A mulher que escreveu a Bíblia (1999)
- Կաֆկայի ընձառյուծները / Os leopardos de Kafka (2000)
- Na Noite do Ventre, o Diamante (2005)
- Ciumento de carteirinha (2006)
- Manual da Paixão Solitária (2008)
- Eu vos abraço, milhões (2010)
Ուրվագծերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկլյարի գրքերը թարգմանվել են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, եբրայերեն և այլ լեզուներով։ Նրա վեպերից և պատմվածքներից մի քանիսը էկրանարկվել են։ Նա Բրազիլիայի Գրականության ակադեմիայի (2003) անդամ է, «Ժաբութի» մրցանակի դափնեկիր (1988, 1993, 2009) և բազմաթիվ այլ ազգային մրցանակների մրցանակակիր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brunn A. von. Die seltsame Nation des Moacyr Scliar: jüdisches Epos in Brasilien. — Frankfurt/M.: TFM, T. Ferrer de Mesquita; Domus Editoria Europaea, A. Schönberger, 1990.
- Szklo G. S. Une pensée juive au Brésil: Moacyr Scliar: L’Harmattan, 1995.
- O viajante transcultural: leituras da obra de Moacyr Scliar/ Ana Maria Lisboa de Mello a.o. — Porto Alegre: EDIPUCRS, 2004.
- Moacyr Scliar: a escrita de um homem só. — Porto Alegre: Instituto Estadual do Livro, 2006.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 http://diversao.terra.com.br/gente/noticias/0,,OI4964741-EI13419,00-Imortal+da+Academia+de+Letras+Moacyr+Scliar+morre+aos+anos.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոասիր Սկլյարի կենսագրությունը Արխիվացված 2020-02-22 Wayback Machine(պորտ.)
- Բրազիլիական գրականության ակադեմիայի պաշտոնական կայքում
- IMDB-ի պաշտոնական կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոասիր Սկլյար» հոդվածին։ |
| ||||||||||||||||