Աննա Մնացականյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Մնացականյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1975 (48 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Աննա Մնացականյան (նոյեմբերի 20, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Մնացականյանը ծնվել է Երևանում։ 1990-1993 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական բաժնում։ 1993 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Գոհար Գասպարյանի դասարան, որն ավարտել է 1999 թվականին։ Այնուհետև՝ 1999-2000 թվականներին, ուսումը շարունակել է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում[2]։
2001-2002 թվականներին վարպետության դասեր է ստացել օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանից։ Հայաստանի պետական ակադեմիական կապելլայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հանդես է եկել որպես մենակատար՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ[2]։
1999 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[2]։
Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում, Ավստրիայում և Ռուսաստանում[2]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Ջուզեպպե Վերդի | Աիդա | Աիդա |
Ջուզեպպե Վերդի | Տրավիատա | Վիոլետտա |
Ջուզեպպե Վերդի | Տրուբադուր | Լեոնորա |
Վինչենցո Բելլինի | Նորմա | Նորմա |
Ջակոմո Պուչինի | Տոսկա | Տոսկա |
Պիետրո Մասկանի | Գեղջկական ասպետություն | Սանտուցցա |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Կախարդական սրինգ | առաջին, երկրորդ տիկին |
Ավետ Տերտերյան | Երկրաշարժ | Աղջիկ |
Պյոտր Չայկովսկի | Պիկովայա դամա | Լիզա |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վոկալիստների միջազգաին մրցույթի դափնեկիր (1999, Լիբանան)
- «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնի ոսկե մրցանակ և «Օպերային երգեցողություն» անվանակարգի դափնեկիր (2007, Կորեա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Աննա Մնացականյան». zarkfoundation.com.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Աննա Մնացականյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սոպրանոներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Հայ օպերային երգչուհիներ