Միրա Ալեչկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրա Ալեչկովիչ
սերբ.՝ Мира Алечковић
Ծննդյան անունМирослава Алечковић
Ծնվել էփետրվարի 2, 1924(1924-02-02)[1]
ԾննդավայրՆովի Սադ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն[1]
Վախճանվել էփետրվարի 26, 2008(2008-02-26)[1] (84 տարեկան) կամ փետրվարի 27, 2008(2008-02-27)[2][3] (84 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Սերբիա[1]
ԳերեզմանԲելգրադի նոր գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուսերբերեն
Քաղաքացիություն Սերբիա
ԿրթությունԲելգրադի համալսարան
Ժանրերպոեզիա և արձակ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գրողների միություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Изображение автографа
 Mira Alečković Վիքիպահեստում

Միրա Ալեչկովիչ (սերբ.՝ Мира Алечковић, փետրվարի 2, 1924(1924-02-02)[1], Նովի Սադ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն[1] - փետրվարի 26, 2008(2008-02-26)[1] կամ փետրվարի 27, 2008(2008-02-27)[2][3], Բելգրադ, Սերբիա[1]), սերբիացի և հարավսլավացի գրող, բանաստեղծուհի։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։ Հարավսլավիայի գրողների միության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրա Ալեչկովիչը ծնվել է 1924 թվականին Նովի Սադում։ Սովորել է Բելգրադի համալսարանի սլավոնական գրականության ֆակուլտետում, հայտնի լեզվաբան, ակադեմիկոս և Բելգրադի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Բելիչի մոտ։

1941 թվականին դարձել է Հարավսլավիայի երիտասարդական կոմունիստական միության անդամ։

Միրա Ալեչկովիչը եղել է պոլիգլոտ, ազատ տիրապետել է մի շարք լեզուների՝ ֆրանսերենի, գերմաներենի, անգլերենի, ռուսերենի, իտալերենի, լեհերենի, չեխերենի, մակեդոներենի, սլովեներենի և սլովակերենի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո մասնակցել է պարտիզանական պայքարին, եղել է գործող բանակի բուժքույր։ Պատերազմից հետո խաղաղության հաստատման համար մասնակցել բազմաթիվ արշավների, կապ հաստատել տարբեր երկրների հումանիստների, գրողների և արվեստագետների հետ, մասնակցել տարբեր սոցիալական և գրական գործունեությունների։ Նախագահել է Հարավսլավիա-Ֆրանսիա բարեկամություն միությունը։

Խմբագրել է բազմաթիվ երիտասարդական ամսագրեր («Omladina» (Երիտասարդություն), «Pionir» (Պիոներ), «Mladost» (Ջահելություն) և «Poletarac» (Ճուտիկ))։ Եղել է Սերբիայի գրողների միության քարտուղար, հետագայում՝ փոխնախագահ և նախագահ և Հարավսլավիայի գրողների միության նախագահ։

1946 թվականին շարունակել է ուսումը Բելգրադի համալսարանում, 1953 թվականին՝ Սորբոնում։

Մահացել է 2008 թվականին Բելգրադում։ Թաղված է Բելգրադի նոր գերեզմանատան պատվո արահետում։ Թաղման արարողակարգը կատարվել է զինվորական հարգանքի տուրքի մատուցմամբ։

Բրանկո Չոպիչը, Միրա Ալեչկովիչն ու Բլաժե Կոնեսկին պարտիզանների մոտ (մոտ 1944 թվական)

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրա Ալեչկովիչը երեխաների և մեծահասակների համար նախատեսված 53 գրքերի հեղինակ է։ Նրա աշխատանքի մեծ մասը բաղկացած է պոեզիայից։ Առաջին ժողովածուն հրատարակվել է 1946 թվականին։ Ալեչկովիչի պոեզիան, հիմնականում, նվիրված է սիրո և մանուկների թեմաներին, գովաբանել է հարավսլավական և միջազգային բանվորական շարժման գործիչ Իոսիպ Տիտոյին։

Նրա պոեզիան և արձակը թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով (ռուսերեն, բուլղարերեն, ռումիներեն, հունգարերեն, լեհերեն, չեխերեն, մոնղոլերեն, իտալերեն և Հարավսլավիայի ժողովուրդների և ազգերի բոլոր լեզուներով։

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում նա մեծ ճանաչում է ձեռք բերել, հատկապես իր մանկական ստեղծագործություններով, պարտիզանական և մանկական երգերով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946 Zvezdane balade
  • 1955 Pionirsko proleće
  • 1956 Prijatelji
  • 1957 Lastavica
  • 1963 Srebrni voz
  • 1970 Sunčani soliteri
  • 1972 Da život bude ljubav
  • 1975 Sanjalica
  • 1980 Ne mogu bez snova
  • 1982 Staza srebrom izvezena

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 Srebrna Kosa
  • 1960 Zbogom velika tajno
  • Zašto grdiš reku?
  • Jutro

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվավոր Լեգեոնի շքանշան ասպետ
  • Պատվավոր Լեգեոնի շքանշան կոմանդոր
  • Ակադեմիական արմավների շքանշան
  • Հայրենական պատերազմի շքանշան
  • Առյուծի ազգային շքանշան (Սենեգալ)
  • 1950 թվականին ազգային մրցանակ բանաստեղծությունների հավաքածուի համար
  • 1953 թվականին «Մանկական գիրք» մրցանակ «Արծաթե մազ» վեպի համար
  • 1964 թվականին Երեխաների համար լավագույն երգերի մրցանակ
  • 1965 թվականին Պիստոե միջազգային բանաստեղծական մրցույթի ոսկե մեդալ
  • 1966 թվականին «Պիոներ» խորհրդային մանկական ամսագրի առաջին մրցանակ
  • Բելգրադ քաղաքի հոկտեմբերյան պարգև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #1023008416 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Ալեչկովիչ» հոդվածին։