Միջազգային ուսանողական փառատոն Թրոնդհեյմում (ISFiT)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջազգային ուսանողական փառատոն Թրոնդհեյմում
ISFiT
Տեսակուսանողական փառատոն
Հաճախականությունամեն 2-րդ տարին
Երկիր Նորվեգիա
ՎայրԹրոնդհեյմ, Նորվեգիա
Ակտիվ1990-առ այսօր
Առաջինը1990
Վերջինը2017
Մասնակիցներուսանողներ ամբողջ աշխարհից
ԹեմատիկաՄիգրացիա (2019)
isfit.org
 ISFIT Վիքիպահեստում

«ISFiT»-ը (վերծանվում է որպես «International Student Festival in Trondheim») (հայերեն՝ «Միջազգային ուսանողական փառատոն Թրոնդհեյմում») աշխարհի՝ թեմատիկ ֆոկուս ունեցող ամենամեծ ուսանողական փառատոնն է[1]։ Փառատոնին մասնակցում է շուրջ 450 ուսանող ամբողջ աշխարհից[2]։ Յուրաքանչյուր հաջորդ տարին կազմակերպվող փառատոնի թեմաները տարբեր են, սակայն մշտապես կապված են միջազգային նշանակություն ունեցող սոցիալական և քաղաքական հիմնախնդիրների հետ։

ISFiT-ի սահմանած նպատակն է՝ դառնալ քննարկումների և բանավեճերի վայր, հարթակ, որտեղ ծնվում են գաղափարներ, հիմնվում ընկերություններ և քաղվում արժեքավոր դասեր[2]: Փառատոնը նպատակ է հետապնդում խթանել ոգեշնչել ուսանողներին և դառնալ մեկնակետ նրանց միջազգային համագործակցության հարցում։ ISFiT-ը շահույթ չհետապնդող փառատոն է[2]։

ISFiT-ի մասնակիցները մասնակցում են տարբեր վորքշոփերի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր կերպ ընդգծում է փառատոնի հիմնական թեման։ Կազմակերպվում են զանազան դասախոսություններ և հանդիպումներ, որոնց ընթացքում միջազգային հանրույթում հանրահայտ բանախոսներ իրենց մտքերով կիսվում են մասնակիցների և ներկաների հետ։

ISFiT-ը 1990 թվականից ի վեր կազմակերպվում է յուրաքանչյուր երկրորդ տարին Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում։ Փառատոնը կազմակերպվում է ավելի քան 450 ուսանողների կամավորական աշխատանքի արդյունքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոնդհեյմում Միջազգային ուսանողական փառատոնը կազմակերպելու գաղափարը ծնվել է 1988 թվականին։ Գաղափարի հիմնական նպատակն էր իր շուրջ հավաքել ուսանողների աշխարհի տարբեր երկրներից՝ փառատոն-կոնֆերանսի շրջանակներում[3]։

ISFiT 1990-ի թեման էր «Փոփոխվող Եվրոպա. որո՞նք են ուսանողների և համալսարանների դերն ու պատասխանատվությունը»՝ այն ժամանակ արդի մի թեմա, որի ուշադրության կենտրոնում փառատոնից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած Բեռլինի պատի փլուզումն էր։ Գրո Հարլեմ Բրունդտլանդը հայտարարեց փառատոնի մեկնարկը։ 375 ուսանողներին ամբողջ Եվրոպայից դեպի Թրոնդհեյմ տեղափոխելու համար ISFiT-ը տրամադրեց գնացքի 2 երթուղի՝ մեկը Բուդապեշտից, մյուսը՝ Փարիզից։ Մասնակիցներից շատերի համար դա առաջին ճամփորդությունն էր Երկաթե վարագույրից այնկողմ։

1992 թ. ISFiT-ի անունն արդեն հայտնի էր ամբողջ աշխարհում։ Ուսանողների կողմից 4300-ից ավելի դիմում-հայտեր էին ստացվում Թրոնդհեյմում։ Այդ տարվա փառատոնի բացումը արեց Նորվեգիայի կրթության և հետազոտության նախարար Գուդմունդ Հերնեսը։

1994 թ. Դալայ-Լաման այցելեց ISFiT այն բանից հետո, երբ նա Հնդկաստանում հյուրընկալեց ISFiT-ի նվիրված ներկայացուցիչներին, ովքեր Դալայ-Լամայի գրասենյակի մոտ մի քանի օր անցկացրին, մինչև կարողացան նրա հետ 10 րոպե զրույց ունենալ։ «Հետաձգե՛ք բոլոր մյուս պայմանավորվածություններս։ Սա ավելի կարևոր է»[4][5],- ասել էր Դալայ-Լաման։ 1994 թ. նաև այն տարին էր, երբ ISFiT-ը սկսեց ֆինանսական աջակցություն տրամադրել, որպեսզի ավելի շատ երկրներից մասնակիցներ կարողանային մասնակցել փառատոնին։

1997 թ. առաջին անգամ ներկայացվեցին «Երկխոսության խմբերը»։ «Երկխոսության խմբերի» շրջանակներում հնարավորություն տրվեց կոնֆլիկտի տարբեր կողմերից ժամանած մասնակիցներին կիսվել իրենց փորձով և չեզոք գոտում քննարկել կոնֆլիկտի հնարավոր լուծումները։

1999 թ. առաջին անգամ հանձնվեց Խաղաղության ուսանողական մրցանակը։ Այն ժամանակից ի վեր, ամեն երկրորդ տարին մրցանակը հանձնվում է բոլոր նորվեգացի ուսանողների անունից։ Անտերո Բենեդիտո դա Սիլվան` ծագումով Արևելյան Թիմորից, առաջինն էր, ով ստացավ այդ մրցանակը՝ Ինդոնեզիայի կողմից Արևելյան Թիմորի պաշարման դեմ իր ոչ բռնի պայքարի համար։

Բազմաթիվ համաշխարհային դեմքեր են մասնակցել ISFiT-ին՝ բանախոսների թվում ներառելով այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին տնօրեն Խոսե Ռամոս-Հորթան, Վանգարի Մաաթաին[6][6][6][6][6][6][6][6], Դեսմոնդ Տուտուն[7][7][7][7][7][7][7][7], Բեթի Վիլիամսը[8][8][8][8][8][8][8][8] և Շիրին Էբադին[9][9][9][9][9][9][9][9]: Վիդեո-կոնֆերանսի միջոցով մասնակցել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը[10][10][10][10][10][10][10][10]:

2003 թ.-ից սկսած՝ փառատոնին ամեն անգամ մասնակցում են ուսանողներ աշխարհի ավելի քանի 100 երկրներից[11]։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի կույտ, որն արտացոլում է 2005-ի փառատոնի թեման՝ «Կրթություն. ինչո՞ւ»
  • 2019, Միգրացիա
  • 2017, Խտրականության
  • 2015, Կոռուպցիա[12]
  • 2013, Փոխանակեք ձեր գաղափարները
  • 2011, Գլոբալացնել առողջապահությունը
  • 2009, Խաղաղարարություն
  • 2007, Համաշխարհային սահմաններ
  • 2005, Կրթություն. ինչու՞
  • 2003, Խնդրահարույց վերաբերմունք
  • 2001, Գլոբալ պատասխանատվության
  • 1999, Լուծելով կոնֆլիկտները
  • 1997, Կյանքի որակ
  • 1994, Մարդու իրավունքներ
  • 1992, Կոտրելով հաղորդակցական խոչընդոտները
  • 1990, Խնդրահարույց Եվրոպա։ Ո՞րն է ուսանողների դերն ու պատասխանատվությունը

Մշակութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ISFiT-ը փառատոնի և կոնֆերանսի համադրություն է և 1990 թ.-ից մշտապես ներառել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ։ ISFiT-ը միջազգային փառատոն է և հանդիպման վայր. հենց սրանով է պայմանավորված մշակութային միջոցառումների կարևորությունը։ Մշակութային ծրագիրը ստեղծում է հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն են ստանում կոտրել մշակութային խոչընդոտներն իրենց միջև։ ISFiT-ի ընթացքում ուսանողները մասնակցում են տարբեր համերգների, ներկա են գտնվում բեմականացումների։ Մասնակիցների համար կազմակերպվում են նաև բացման և փակման, ինչպես նաև Խաղաղության ուսանողական մրցանակի հանձնման արարողությունները։

ISFiT-ի ընթացքում մասնակիցներին առաջարկվում է համերգների մեծ բազմազանություն, որոնցից որոշներն անց են կացվում Ուսանողական կենտրոնում, իսկ որոշները՝ այլ վայրերում, ինչպես օրինակ՝ Նիդարոս տաճարում։

ISFiT-ի նպատակն է դառնալ հարթակ, որտեղ «այսօրվա առաջնորդները հանդիպում են վաղվա առաջնորդներին»[13]։ Փառատոնի ընթացքում մի քանի պլենար նիստեր են անցկացվում, որոնց ընթացքում մասնակիցները լսում են տարբեր թեմաներով ելույթներ, սովորում են, քննարկում համաշխարհային խնդիրները և լսելի դարձնում իրենց ձայնը։

Վորքշոփեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորքշոփերն անցկացվում են 20-30 հոգանոց փոքր խմբերով՝ յուրաքանչյուրում ներառելով մասնակիցներ տարբեր երկրներից։ Վորքշոփերի ընթացքում, փոքր խմբերի մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերում վորքշոփերի նեղ թեմաների, ինչպես նաև մշակութային ընդհանրությունների ու տարբերությունների վերաբերյալ՝ տարաբնույթ մեթոդներով։ Վորքշոփերը նաև հնարավորություն են տալիս հրավիրել հայտնի և բանիմաց մարդկանց ամբողջ աշխարհից՝ քննարկումներ և բանավեճեր անցկացնելու նպատակով։

Ուսանողական խաղաղության մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական խաղաղության մրցանակը յուրաքանչյուր երկրորդ տարին հանձնվում է ուսանողի կամ ուսանողական կազմակերպության, որը նշանակալի ներդրում է ունեցել խաղաղաշինության և մարդու իրավունքների խթանման գործում։ Մրցանակը շնորհվում է բոլոր նորվեգացի ուսանողների անունից, և կազմակերպվում է Ուսանողական խաղաղության մրցանակի քարտուղարության կողմից, որը ISFiT կազմակերպության մաս է, և որը ստեղծում է թեկնածուների առաջադրման ազգային հանձնաժողով՝ կազմված Նորվեգիայի համալսարանների և քոլեջների ներկայացուցիչներից, ինչպես նաև Խաղաղության մրցանակի անկախ հանձնաժողով, որը և շնորհում է մրցանակը։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունենում ISFiT-ի ընթացքում և փառատոնի ամենակարևոր մասերից է։

Երկխոսության խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկխոսության խմբերը նախաձեռնություն է՝ ուղղված գործնական խաղաղաշինությանը։ Խմբերում ներառվում են կոնֆլիկտի տարբեր կողմերից ուսանողներ, ովքեր հանդիպում են հավասար պայմաններում, փոխանակվում են իրենց փորձով և երկխոսում։

1997 թ.-ից սկսած՝ երկխոսության խմբերում ներառվել են մասնակիցներ հետևյալ երկրներից և վարչատարածքային միավորներից՝ Հարավային Աֆրիկա, Գվատեմալա, Իռլանդիա, Կոլումբիա, Կոսովո, Ռուանդա, Քաշմիր, Իսրայել, Պաղեստին, Շրի-Լանկա, Բալկանյան թերակղզի, Ռուսաստան/Չեչնիա, Իրան/ԱՄՆ, Եթովպիա/Էրիթրեա, Սուդան, Հայաստան/Ադրբեջան, Մեծ լճերի շրջան (Ռուանդա, Բուրունդի, Ուգանդա և Կոնգո), Վրաստան/Աբխազիա և Կիպրոս։

Երկխոսության խմբերի առաջնորդներն ու ֆասիլիտատորները նորվեգացի ուսանողներ են, ովքեր ունեն տեսական և փորձնական հմտություններ և կարողանում են կիրառել երկխոսությունը՝ որպես կառուցողական հաղորդակցության և կոնֆլիկտի կարգավորման հասնելու գործիք։ Խմբի աշխատանքներում ներգրավված են նաև արտաքին փորձագետներ և մասնագետ-միջնորդներ։

Հայաստանը ISFiT-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ISFiT միջազգային փառատոնին Հայաստանը տարբեր տարիների տարբեր քանակի ներկայացվածություն է ունեցել։ Ռեկորդային ակտիվություն է գրանցվել 2017-ի փառատոնին դիմում ներկայացրած ուսանողների (140-ից ավելի դիմորդ)[14], ինչպես նաև մասնակցության հրավեր ստացած (10-ից ավելի) ուսանողների թվերով։

Հայաստանում գործում է ISFiT-ի ոչ պաշտոնական համայնք՝ կազմված նախկինում մասնակցած ուսանողներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Norway.org: Sign up for the International Student Festival in Trondheim 2009
  2. 2,0 2,1 2,2 «ISFiT homepage: What is ISFiT?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «ISFiT homepage: History». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Sien Quarterly: How Students from Trondheim Convinced the Dalai Lama» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Under Dusken: ISFiT-97 like om hjørnet». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Dagbladet.no: Studentfestival vil ha Chavez til Trondheim
  7. «Vision of a Cleric – Desmond Tutu». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  8. STV: ISFiT 2009 - "Everybodys Business"
  9. STV: ISFiT 2009 - "Empowering Women"
  10. YouTube: Bill Clinton speaking of the importance of the International Student Festival in Trondheim
  11. «Under Dusken: Asylsøkere misbruker ISFiT» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  12. New agenda for ISFiT, Retrieved 29 January 2014
  13. «ISFiT homepage: The Culture Section». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «ISFiT Armenia». www.facebook.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]