Վորքշոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիան խմբագրելու վորքշոփ

Վորքշոփ (անգլ.՝ workshop - «արհեստանոց» բառից․ թարգմանվում է նաև «աշխատարան»), սովորաբար մեկ կամ մի քանի օր տևողությամբ սեմինար կամ հանդիպումների շարք, որոնց մասնակիցները գործնական գիտելիքներ և հմտություններ են ստանում՝ միասին որևէ աշխատանք կատարելով կամ խնդիր լուծելով։ Ի տարբերություն ավանդական ուսուցման ձևերի, վորքշոփի բոլոր մասնակիցները ներգրավված են գործնական աշխատանքի մեջ՝ կա՛մ վորքշոփի ղեկավարի ուղղորդմամբ, կա՛մ ինքնուրույնաբար։

Սահմանում և ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար «վորքշոփ» տերմինով հասկացվում է խմբային֊համագործակցային աշխատանք կամ ուսուցում։ Որպես այդպիսին վորքշոփի ձևաչափի հստակ սահմանում գոյություն չունի։ 1954 թ․ հրապարակված մի հետազատության մեջ այն սահմանում է որպես ոչ ֆորմալ հանդիպում ինքնաուղղորդվող օրակարգով, որի նպատակն է համագործակցային եղանակով խնդիրների լուծումը և մասնագիտական աճը[1]։

Լուսանկարչական վորքշոփ

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարգմանիչների կամ գրողների վորքշոփ
  • Լուսանկարիչների վորքշոփ
  • Համակարգչային սպեցիֆիկ հմտությունների փոխանցման վորքշոփ (օրինակ՝ Վիքիպեդիայի խմբագրման)
  • Դերասանների կամ արտիստների վորքշոփ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջեյմս Ռ․ Միտչել․ «Վորքշոփը որպես վերապատրաստման ընթացակարգ․ Ուսուցիչների վերապատրաստման ենթահանձնաժողովի կողմից իրականացված հետազոտություն» (James R Mitchell, The workshop as an in-service education procedure: a study conducted and reported by the Sub-Committee on In-service Education of Teachers, April, 1954)։ Համալսարանների և դպրոցների հյուսիս֊կենտրոնական ասոցացիա։