Միխայիլ Փսելլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Փսելլոս
Դիմանկար
Ծնվել է1018[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էմայիս 1078
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մայրենի լեզուհին հունարեն
Կրոնուղղափառություն
ԵրկերChronographia?
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, պատմաբան, բանաստեղծ, բժիշկ և աստղագետ
 Michael Psellos Վիքիպահեստում

Միխայիլ Փսելլոս (հին հունարեն՝ Μιχαὴλ Ψελλόςς, 1018[1][2][3][…], Կոստանդնուպոլիս - մայիս 1078, Կոստանդնուպոլիս), գիտնական, բյուզանդական վանական, բազմաթիվ կայսրերի մերձավոր անձնավորություն, պատմափիլիսոփայական աշխատությունների հեղինակ, մաթեմատիկոս։ Նա առաջիններից էր, ով առաջ քաշեց Պլատոնի ուսմունքը՝ որպես հակակշիռ Արիստոտելի հանդեպ միջնադարյան խանդավառությանը, որը նախապատրաստել է պլատոնիզմի ծաղկումը Վերածննդի դարաշրջանում։ Փսելլոսի ամենահայտնի ստեղծագործությունը «Ժամանակագրություն» պատմական աշխատությունն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատ ծնողների զավակ էր, ովքեր երազում տեսած տեսիլքների արդյունքում նրան կանխատեսել էին ակադեմիական կարիերա։ 10 տարեկանից Փսելլոսը հաճախել է դպրոց, որտեղ սովորել է գրականություն և բանաստեղծական արվեստ։ 16 տարեկանում ընդունվել է բարձրագույն դպրոց և սովորել հռետորություն, փիլիսոփայություն և իրավագիտություն։ 1037 թվականին ծառայության է անցել Միջագետքի թեմում, որտեղ իր կապերի շնորհիվ ստացել է դատավորի պաշտոն։ Մինչ ձեռնադրումը կրել է Կոնստանտին անունը։ Միխայիլ V-ի օրոք Փսելլոսը պալատական քարտուղար է (կայսերական գրասենյակի պաշտոնյա) եղել։ Այդ ժամանակ նա նախանձախնդրորեն զբաղվել է գիտությամբ, հատկապես փիլիսոփայությամբ, ուսումնասիրել է Արիստոտելի, Պլատոնի և Պրոկլի ուսմունքները։

1043 թվականին Փսելլոսը գրել է ներբող՝ նվիրված Կոստանդին IX Մոնոմախոսին և նույն թվականին դարձել կայսեր ամենամոտ մարդկանցից մեկը՝ նշանակվելով պալատական ղեկավար, իսկ հետո՝ վեստ ու վեստարխ, այսինքն՝ ըստ բյուզանդական աստիճանացուցակի հասել 7-րդ աստիճանի։ Մոնոմախոսի օրոք նա կայսեր համար գրել է ևս 4 ներբողներ՝ շատ շողոքորթ և հավատ չներշնչող, ինչի համար նրան շնորհվել է Մադիտի վասիլիկատ, այսինքն՝ այդ քաղաքից հարկեր հավաքելու իրավունք և մի քանի վանքերի կառավարման (խարիստիկիա) փոխանցումը նրան։ Երբ Մոնոմախոսի գահակալության վերջում Փսելլոսի դիրքը սասանվել է, նա կուսակրոն է ձեռնադրվել և վերցրել Միխայիլ անունը, իսկ երբ կայսրը մահացել է, նա հեռացել է Փոքր Ասիայի Օլիմպոս՝ մենաստան։

Թեոդորայի կողմից այդտեղից կանչվելուց հետո նա կրկին մոտեցել է արքունիքին, և նրան շնորհել են իմպերտիմի տիտղոս։ 1057 թվականին Փսելլոսը կայսեր կողմից ուղարկվել է ապստամբ Իսահակ Կոմնինի մոտ՝ նրան համոզելու, որ դադարեցնի ապստամբությունը։ Փսելլոսը Կոմնինին դուր է եկել և գահ բարձրանալուց հետո նրան նշանակել է պրոեդրոն, իսկ ավելի ուշ, ինչպես երևում է նրա նամակագրությունից, նա շատ մոտ է եղել կայսեր ամբողջ ընտանիքի հետ։ Կոմնինի խնդրանքով Փսելլոսը մեղադրական ակտ է գրել իր նախկին ընկերոջ՝ պաշտոնանկ արված պատրիարք Միխայիլ Կիրուլարիի դեմ։ 1059 թվականին Փսելլոսը ինտրիգներ է սարքել Կոնստանտին Դուկային գահին նստեցնելու օգտին, որից հետո մտերմացել է կայսեր հետ և նրանից ստացել նախապրոեդերի աստիճան։ Կայսեր որդու՝ Միխայիլ Դուկայի համար Փսելլոսը մի քանի դասագրքեր է գրել։ Ռոման Դիոգենեսի գահակալումը 1068 թվականին նվազեցրել է Փսելլոսի դերը արքունիքում, սակայն Ռոմանի գերությունից հետո Փսելլոսը խորհուրդ է տվել Միխայիլ Դուկային հրամանագրեր ուղարկել ամբողջ կայսրությունում՝ հայտարարելով, որ Ռոման Դիոգենեսը զրկված է գահից։ Սակայն, երբ վերջինս կուրացել է, Փսելլոսը հարկ է համարել կապ հաստատել նրա հետ մխիթարական նամակով։ Միխայիլ VII-ի օրոք Փսելլոսը շատ կարևոր դեր է խաղացել, նա նամակներ է գրել կայսեր անունից, հրովարտակներ գրել, վարել դատավարություններ և այլն։ Միխայիլ VII-ի գահակալության վերջին տարիներին նա ամբողջովին կորցրել է իր ազդեցությունը և ըստ երևույթին, այդ պատճառով էլ հարկադրված է եղել հրաժարվել արքունական ​​կյանքից։

Փսելլոսի մահվան ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Որոշ գիտնականներ այն թվագրում են 1078 թվականով (կամ մոտավորապես 1076-1077 թվականներ), մյուսները կարծում են, որ 1096 թվականին նա դեռ ողջ է եղել[4]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փսելլոսը, ով ծառայել էր ինը կայսրերի օրոք, չէր կարող պարծենալ իր համոզմունքների հաստատակամությամբ։ Խորամանկությունն ու շողոքորթությունը, որով նա աչքի էր ընկնում, նրան դարձնում են տիպիկ բյուզանդական պաշտոնյա, նա կաշառքի նկատմամբ էլ հակակրանք չուներ։ Այնուամենայնիվ, նա իր ունակություններով և գիտելիքներով ականավոր անձնավորություն էր։ Նա երկար տարիներ մանկավարժ էր եղել Կոստանդնուպոլսում իր կողմից հիմնած դպրոցում, որտեղ դասավանդել էր հռետորաբանություն, փիլիսոփայություն և իրավական պատմություն, նա հատուկ ուշադրություն էր դարձնում Պլատոնի փիլիսոփայությանը։ Նրա հռետորական վարժությունները հաճախ ներկայացնում էին թեմաների տարօրինակ ընտրություն, ինչպես, օրինակ, լվի կամ ոջիլի գովաբանությունը։ Ակնհայտ է, որ նրա համար կարևոր էր միայն արտահայտությունները գեղեցիկ շարադրելու կարողությունը։ Փսելլոսի ստեղծագործությունները չափազանց բազմազան են։ Նա տրակտատներ է գրել բոլոր գիտությունների՝ փիլիսոփայության, քերականության, իրավունքի, գյուղատնտեսության, բժշկության, մաթեմատիկայի, ճարտասանության, երաժշտության վերաբերյալ, նրա աշխատություններից կարելի է ընդհանուր պատկերացում կազմել 11-րդ դարի բյուզանդական կրթության մասին։ Փսելլոսի աշխատությունները առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ռուսական պատմության համար, քանի որ դրանցում պատմվում է կայսրերի վարյագա-ռուսական գնդի մասին և մանրամասն նկարագրվում Ռուսաստանի վերջին արշավը Բյուզանդիայի դեմ։ Շատ կարևոր են Փսելլոսի աշխույժ և հետաքրքիր հուշերը և նրա բազմաթիվ նամակները կայսրերին, պատրիարքներին, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին, վանականներին և այլոց։ Փսելլոսի ստեղծագործությունները առաջին անգամ լույս են տեսել 1503 թվականին։

Պատմական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայի տիրակալները 11-րդ դարում. «Ժամանակագրություն» աշխատության նյութերի հիման վրա

Փսելլոսը երկու պատմական աշխատության հեղինակ է՝ «Ավագ և կրտսեր Հռոմի թագավորների կարճ պատմությունը, բացառությամբ այն թագավորների, ովքեր հիշարժան ոչինչ չեն արել՝ սկսած Ռոմուլից» և «Ժամանակագրություն»[5]։

Փսելլոսի ամենահայտնի պատմագրական աշխատությունը «Ժամանակագրություն»-ն է, որն ընդգրկում է 11-րդ դարի տասնչորս կայսրերի և կայսրուհիների կառավարման տարիները։ Աշխատությունն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ Փսելլոսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է կայսերական արքունիքում և շատ իրադարձություններ նկարագրում է ականատեսի և անմիջական մասնակցի աչքերով։

Փսելլոսի մաթեմատիկական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փսելլոսի մաթեմատիկական աշխատություններից ամենահայտնին 16-րդ դարում լատիներեն է թարգմանվել Քսիլանդերի կողմից և հրատարակվել 1556 թվականին՝ «Arithmetica, Musica, Geometria et Astronomia» վերնագրով։ Բացի այդ ամբողջական հրատարակությունից, հրատարակվել են նաև աշխատության առանձին հատվածներ։ Այդ տեսակի հրապարակումներից ներկայումս հայտնի են հետևյալ աշխատությունները՝ «Ψελλοῦ τῶν περὶ ὰριθμητικῆς σύνοψις» (П., 1538), «Arithmetica, Musica et Geometria Mich. Pselli» (1592), «M. Pselli compendium mathematicum» (1647)։ Փսելլոսի աշխատությունները իրենց վրա կրում են հունական մաթեմատիկայի ամբողջական անկման դարաշրջանի վառ հետքը։ Դրա թվաբանական մասը պարունակում է միայն թվերի և ենթաբաժինների անուններ և հարաբերումներ, որոնց միջև երբեմն հանդիպում են հետևյալ արտահայտությունները՝ «միավորը թիվ չէ, այլ թվերի արմատն ու սկիզբը», «երկու անգամ երկուսը և երկուսին գումարված երկուսը հավասար են, ինչը չի լհանդիպում այլ թվերի հետ»։ Երաժշտության բաժնում տրված են հնչերանգների և դրանց տեսակների բացատրությունները։ Վերջապես, երկրաչափության և աստղագիտության բաժիններում ներկայացված են միայն առանձին գիտնականնների մեկնաբանությունները, առանց որևէ ապացույցի։ Փսելլոսի մյուս աշխատություններից հրատարակվել են «Liber de lapidum virtutibus»-ը (Թուլուզ, 1615) և «De terrae situ, figura et magnitudine»-ը։

Միխայիլ Փսելլոսը հեղինակել է այսպես կոչված «տրամաբանական քառակուսին»[6][7], որտեղ հստակ արտահայտված են տարբեր տեսակի դատողությունների փոխհարաբերությունները։ Նրան են պատկանում տարբեր modi (հուն․ τρόποι) պատկերների անվանումները։ Այդ անվանումները լատինացված են և անցել են արևմտյան տրամաբանական գրականություն[8]։

ՄիխայիլՓսելլոսը, հետևելով Թեոփրաստեսին, առաջինին վերագրեց չորրորդ պատկերի հինգ modi-ն։ Տեսակների անվանումներն ունեին հուշամարզական նպատակներ։ Նրան է պատկանում նաև դատողությունների քանակի և որակի տառերով (a, e, i, o) ընդհանուր գործածական նշանակումները։ Փսելլոսի տրամաբանական ուսմունքները ձևական բնույթ ունեն։ Փսելլոսի ստեղծագործությունները թարգմանվել են Ուիլյամ Շերվուդցու կողմից և տարածում են ստացել Պետեր Իսպանացու (Պապ Իոհան XXI) վերամշակման շնորհիվ։ Պետեր Իսպանացու դասագրքում նկատելի են հուշամարզական կանոններին դիմելու նույն ձգտումը։ Ֆորմալ տրամաբանության մեջ ներկայացված պատկերների տեսակների լատիներեն անվանումները վերցված են Պետեր Իսպանացուց։ Պետեր Իսպանացին և Միխայիլ Փսելլոսը ներկայացնում են միջնադարյան փիլիսոփայության մեջ ձևական տրամաբանության ծաղկումը[8]։

Փսելլոսի աստվածաբանական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փսելլոսի աստվածաբանական ստեղծագործությունների առավել մանրամասն մատենագիտությունն առանձնացված է նրա հսկայական ժառանգությունից և ներկայացված վարդապետ Ամբրոսի (Պոգոդին) գրքում[9], բացի այդ առանձին կրոնական և փիլիսոփայական տրակտատների վերաբերյալ ցուցումներ և ստեղծագործությունների ընդհանուր ակնարկներ են հանդիպում Կ. Կրումբախերի մոտ[10], Աստվածաբանության և Եկեղեցու բառարանում[11] և Կաթոլիկ Հանրագիտարանում[12]։ Փսելլոսի դոգմատիկ ստեղծագործություններին են վերաբերվում «Դոգմայի մասին» բանասեղծությունը[13], ինչպես նաև Διδασκαλία Παντοδαπή («Համապարփակ ուսուցում») ստեղծագործության սկզբնական գլուխները, որոնք պարունակում են հավատի խոստովանություն, ուսումնասիրում են Երրորդության դոգման և բացատրում քրիստոնեական տերմինաբանությունը[14]։ Փսելլոսի միակ պատարագային աշխատանքը, որն ամբողջությամբ նվիրված է Հաղորդության ծեսերի մեկնաբանությանը, «Պատարագական զոհաբերության մասին» բանաստեղծական պոեմն է։ Փսելլոսի քարոզներից են «Խոսք Ավետման մասին», Հովհաննես Մկրտչի գլխատման, Ստեփանոս Սարկավագի մասունքների տեղափոխման, Միխայիլ հրեշտակապետի հրաշքների, Զատիկի և այլ ծիսական արարողությունների մասին։ Փսելլոսի ամենակարևոր մեկնաբանական աշխատությունը աստվածաշնչյան «Երգ երգոց» գրքի մեկնությունն է[15]։ Մարդաբանության վերաբերյալ տրակտատներն ամենաշատն են, դրանք «Համապարփակ ուսուցման» գլուխներն են՝ «Մտքի մասին» (գլ. 20-26), «Հոգու մասին» (գլ. 27-31), «Առաքինությունների մասին» (գլ. 48-58)[16], ինչպես նաև Փսելլոսի «Philosophica Minora» տրակտատների հրատարակության զգալի մասը, որը, ի թիվս այլոց, պարունակում է նաև «Մահվան կանխորոշման մասին» տրակտատը[17], որը հերքում է Աստծո կողմից մարդկային կյանքի բոլոր իրադարձությունների անվերապահ կանխորոշման վարդապետությունը։ Դիվաբանության վերաբերյալ տրակտատները դևերի մասին հնագույն և հայրապետական ​​ուսմունքների սինթեզ են։ Այդ ստեղծագործություններից են՝ «Դևերի մասին»[18], «Դևերի գործողությունների մասին»[19], «Հունական որոշ գաղափարներ դևերի մասին»[20], «Դևերի տեղակայումը հելլենների մեջ»[21]։ Բացի վերը թվարկվածից, Փսելլոսն ունի հետաքրքիր տրակտատներ՝ «Աստվածաբանության և հելլենների ուսմունքների բաժանման մասին»[22]՝ նվիրված անտիկ աշխարհի և քրիստոնեության միջև շփման կետերի որոնմանը, ինչպես նաև «Օրիգենիստների ուսմունքի մերժումը մարմինների վերականգնման և մասամբ դրա հերքման մասին», որտեղ Փսելլոսը դատապարտում է ընդհանուր վերականգնման մասին ուսմունքը՝ այն անվանելով «անհիմն անազնվություն»[23]։

Փսելլոսի աստվածաբանական երկերի ամենածավալուն հրատարակությունը՝ «Michaelis Pselli theologica»-ը, պարունակում է տրակտատներ՝ նվիրված սրբերի գործերի մեկնաբանությանը, Գրիգոր Աստվածաբանին, ինչպես նաև Սուրբ Գրքի որոշ ասույթներ[24]։ «Michaelis Pselli poemata» հրատարակությունը պարունակում է բանաստեղծական ստեղծագործություններ՝ պատարագային կանոններ (ծառայություն Սիմեոն Մետաֆրաստին և Կոսմա Մայումսկուն), բանաստեղծություններ Ադամի արարման, նրա արտաքսման և Նեռի մասին (καὶ περὶ τοῦ Ἀντιχρίστου), Փսելլոսի պատարագային պոեմը, վիճաբանական ստեղծագործություն, բանաստեղծություններ լատինների դեմ, մկրտության մասին, «հոգուն» նվիրված պոետիկ բանաստեղծություն, որը, ըստ երևույթին, շարունակում է «խոստովանության» ժանրը, որը հիմնադրվել էր Ավգուստին երանելիի կողմից, ինչպես նաև տոների և կրոնական տարբեր թեմաների մասին կարճ բանաստեղծություններ։

Փսելլոսի կյանքի և գրական գործունեության վերաբերյալ խոշորագույն ուսումնասիրությունները՝ Պավել Բեզոբրազովի և Յակով Լյուբարսկու մենագրությունները տալիս են ամբողջական պատկերացում Փսելլոսի կենսագրության և ստեղծագործության մասին[25]։

Ողբերգության մասին (Կեղծ-Փսելլոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փսելլոսին է վերագրվում նաև «Ողբերգության մասին» փոքրիկ տրակտատը (հին հունարեն՝ Περὶ τραγῳδίας)[26], որը մեծ մասամբ վերարտադրում է Արիստոտելի «Պոետիկա»-ից անտիկ ողբերգության կառուցվածքի և բանաստեղծական ժանրերի դասական սահմանումները, բայց նաև տալիս է որոշ արժեքավոր մանրամասներ դրա երաժշտական ​​ձևավորման մասին Կեղծ-Փսելլոսում առանձնանում են խմբերգային երգի հինգ տեսակ (ժանրե՞ր)՝ ծաղրերգ, ստասիմ, էմմելիա, կոմմոս և էկսոդ։ Ըստ (տեքստա-երաժշտական) ձևի՝ խմբերգային երգերը նա բաժանում էր «պարբերականի» (յուրաքանչյուր բաժին գրված է իր չափով) և «անտիստրոֆիկ» (անտիստրոֆը վերարտադրում է տողի չափը)։

Փսելլոսի ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Փսելլոսի ստեղծագործությունների հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Compendium mathematicum, 1647
  • Διδασκαλία Παντοδαπή // PG V. 122. Col. 687—784.
  • Dyck, A.R. Michael Psellus: The essays on Euripides and George of Pisidia and on Heliodorus and Achilles Tatius. Wien, 1986.
  • Fisher E.A. Image and Ekphrasis in Michael Psellos' Sermon on the Crucifixion // Byzantinoslavica 55 (1994) fasc. 1. 44-55.
  • Garzya A. Un encomio del vino, inedito di Michele Psello / Byzantion. 35 (1969) 418—428.
  • Gautier P. Lettre au Sultan Malik-Shah Rédigée par Michel Psellos // REB 3 (1977) 73-97.
  • Joannou P. Aus den unedierten schriftes des Psellos: das lehrgedicht zum messopfer und der traktat gegen die vorbestimmung der todesstunde // BZ 51 (1958) 1-14.
  • Joannou P.P. Démonologie populaire — demonologie critique au XIe siècle. La vie inéohte de S. Auxence par M. Psellos. Wiesbaden, 1971.
  • Περί δόγματος // PG V. 122. Col. 812—817.
  • Pselli ad imperatorem dominum Michaelem Ducam solutiones breves quaestionum naturalium // PG V. 122. Col. 783—810.
  • Psello Michele. Autobiografia: encomio per la madre. Ed. by Criscuolo U. Naples, 1989 S. 85-153.
  • Psellos Michel. Chronographie ou histoire d’un siècle de Byzance (976—1077). Texte établit et traduit par Renauld E. I—II. Paris, 1926—1928. [TLG 2702 1].
  • Psellos Michael. De Omnifaria Doctrina. Critical text and Introduction of L.G. Westerink. Utrecht, 1948.
  • Psellos Michael. De operatione daemonum. Ed. Boissonade F. Nurenberg. 1838.
  • Psellos Michael. Encomio per Giovanni plissimo mitropolita di Euchaita. Padora, 1968.
  • Psellus Michael. In Mariam Sclerenam. Ed. by Spadaro, M.D. Catavia, 1984. S. 71-88.
  • Psellus Michael. Orationes forenses et acta / Ed. by Dennis G.T. Stuttgart, 1994.
  • Psellus Michael. Orationes panegyricae / Ed. by Dennis G.T. Stuttgart, 1994.
  • Psellus Michael. Oratoria minora / Ed. by Littlewood, A.R. Leipzig, 1985
  • Psellus Michael. Philosophica minora (Opuscula logica, physica, allegorica, alia) edr. Duffy, J.M. Leipzig, 1992. V. I. S. 1-283. [TLG 2702 10]
  • Psellus Michael. Philosophica minora (Opuscula psychologica, theologica, daemonologica) / Ed. by D.J. O’Meara. Leipzig, 1989. V.2.
  • Psellus Michael. Poemata / Ed. by L.G. Westerink. Stuttgart, Leipzig, 1992. [TLG 2702 15].
  • Michaelis Pselli Scripta minora magnam partem adhuc inedita / Ed. Kurts E., Drexl F. Milano, Vol. I. 1936; Vol II. 1941.
  • Psellus Michael. Theologica / Ed. by P. Gautier. Leipzig, 1989. V.1. [TLG 2702 12].
  • Безобразов П. В. Хрисовул императора Михаила VII Дуки // ВВ 6 (1899) 141—143.
  • Истрин В. М. Греческие списки Завещания Соломона. Одесса, 1898.
  • Михаил Пселл. Богословские сочинения / пер. архим. Амвросия (Погодина). СПб., 1998.
  • Михаил Пселл. Обзор риторических идей. О сочетании частей речи. Вестарху Пофосу. Спросившему, кто лучше писал стихи, Еврипид или Писида / Приложение //Античность и Византия. М., 1975. С. 158—160.
  • Михаил Пселл. О душе. О времени. О движении. Какому-то учителю. Соученику Роману. Какому-то ученику. Митрополиту Василеона Синету. Письмо монаху Иоанну Ксифилину, ставшему патриархом // Памятники византийской литературы IX—XIV веков. М., 1969. С. 148—155.
  • Михаил Пселл. Хронография. Краткая история / Пер. Я. Н. Любарский, Д. А. Черноглазов, Д. Р. Абдрахманова. М., 1978.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Михаил Пселл. Хронография. М., 1978. С.198 (статья Я. Н. Любарского); Памятники византийской литературы IX—XIV веков. М., 1969. С.134; Культура Византии. Вторая половина VII—XII века. М., 1989. С.49
  5. Михаил Пселл. Хронография. М., 1978. С.232 (статья Я. Н. Любарского)
  6. Логический квадрат // Философская Энциклопедия. В 5-х т. — М.: Советская энциклопедия. Под редакцией Ф. В. Константинова. 1960—1970.
  7. Логический квадрат // Словарь по логике. — М.: Туманит, изд. центр ВЛАДОС. А. А. Ивин, А. Л. Никифоров. 1997.
  8. 8,0 8,1 «Пселл, Михаил». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. См.: Михаил Пселл. Богословские сочинения / Пер. с греч. пред. и прим. архимандрита Амвросия (Погодина). СПб., 1998. С. 30-31, 33-45.
  10. Krumbacher K. Geschichte der Byzantinischen Literatur (527—1453). Munchen, 1891. S. 177—178.
  11. Lexicon fur theologie und Kirche. Freiburg im Breisgau, 1962. Bd. 7. S. 398—399.
  12. Adrian Fortescue. Michael Psellus // The Catholic Encyclopedia. 1911. V. XII. P. 545.
  13. Περὶ δόγματος // PG. V. 122. Col. 811—818.
  14. Главы 1-19, см.: Διδασκαλία Παντοδαπή // PG. V. 122. Col. 819—876.
  15. Михаил Пселл. Богословские сочинения. С. 103—276.
  16. Διδασκαλία Παντοδαπή // PG. V. 122. Col. 687—725.
  17. Michaelis Pselli Philosophica Minora (далее Phil. Min.) / Ed. D.J. O’Meara. Leipzig, 1989. V. II. S. 160—162. В русском переводе см.: Михаил Пселл. Богословские сочинения. С. 97-102.
  18. Περί δαιμόνων // Phil. Min. V. II. S. 158—159.
  19. Περὶ ὲνεργείας δαιμόνων // PG. V. 122. Col. 819—876.
  20. Τίνα περὶ δαιμόνων δοξάζουσιν Ἕλληνες // PG. V. 122. Col. 875—882.
  21. Ἑλληνικαὶ διατάξεις περὶ δαιμόνων // Phil. Min. V. II. S. 123—126.
  22. Περὶ θεολογίας καὶ διακρίσεως δογμάτων Ἑλληνικῶν // Phil. Min. V. II. S. 117—120. // Phil. Min. V. II. S. 117—120.
  23. Ἔκθεσις τοῦ δόγματος τῶν Ὠριγενιαστῶν τῆς τῶν σωμάτων ἀναστάσεως καὶ μερικὴ τούτου ἀνατροπή // Phil. Min. V. II. S. 75-76.
  24. Michaelis Pselli theologica / Ed. P. Gautier. Leipzig, 1989. V.1.
  25. См.: Безобразов П. В. Любарский Я. Н. Две книги о Михаиле Пселле. СПб., 2001.
  26. Издание трактата и краткий обзор его содержания дан в статье: Browning R. A Byzantine treatise on tragedy // ΓΕΡΑΣ. Studies presented to George Thomson on the occasion of his 60th birthday, ed. by L.Varcl and R.F.Willets. Prague, 1963, pp.67-81. Подробный анализ трактата Псевдо-Пселла см. в статье: Comotti G. La musica nella tragedia greca // Scena e spettacolo nell’antichità. Atti del convegno internazionale di Studio Trento <…>, a cura di Lia de Finis. Firenze: Olschi, 1989, pp.43-61.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Փսելլոս» հոդվածին։