«Չուկարիչկի» թիմի սան է։ Այդ թիմում անցկացրել է 80 խաղ, խփել 5 գոլ։ 2006 թվականին վարձակալվել է Բելգրադի «Լոկոմոտիվի» կողմից։ 2009 թվականին ընդգրկվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում՝ նրա հետ կնքելով եռամյա պայմանագիր[2], սակայն հիվանդության պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես հեռանալ ֆուտբոլից։ Ֆուտբոլ վերադառնալուց հետո Վիլոտիչը կարմիր-սպիտակների կազմում անցկացրել է ևս մի քանի հանդիպում և նույնիսկ նվաճել է Սերբիայի գավաթը։ Սակայն 2012 թվականի մրցաշրջանի ավարտին Վիլոտիչը հեռացվել է հիմնական կազմի մարզումներից[3]։ 2012 թվականի ամռանը Միլանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է շվեյցարական «Գրասհոպեր»։ Առաջին մրցաշրջանում Շվեյցարիայում Վիլոտիչը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև նվաճել է Շվեյցարիայի գավաթը։ 2014 թվականի հունվարին, տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ, Վիլոտիչը միացել է շվեյցարական մեկ այլ ակումբի՝ «Յանգ Բոյզին»։ Գործարքի գումարը կազմել է 2 միլիոն եվրո[4]։
Միլան Վիլոտիչը հրավիրվել է Սերբիայի երիտասարդական հավաքական։ Եղել է 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության խաղացողների վերջնական ցուցակում, խաղացել է 21 համարի մարզաշապիկով։ 2010 թվականի ապրիլին Ռադոմիր Անտիչը նրան հրավիրվել է Ճապոնիայի հավաքականի դեմ խաղին, բայց ստամոքսի խնդիրների պատճառով նա այդպես էլ չի խաղացել[5]։ Միլանն իր նորամուտը Սերբիայի ազգային հավաքականում նշել է 2011 թվականին՝ Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում[6]։ Նույն թվականին Միլանն անցկացրել է ևս երկու ընկերական հանդիպում՝ Ռուսաստանի և Հոնդուրասի ազգային հավաքականների դեմ։
Միլան Վիլոտիչի հանդիպումները Սերբիայի ազգային հավաքականում
2010 թվականի օգոստոսին բժշկական զննումից հետո բժիշկները պարզել են, որ Միլանն ունի աջ թիակի քաղցկեղ, որը սպառնում էր նրա ֆուտբոլային կարիերային և նույնիսկ կյանքին[7]։ Միլանին շտապ տեղափոխել են Բոլոնիայի կլինիկա, որտեղ վիրահատել են՝ ուռուցքը հեռացնելու նպատակով։ 2011 թվականի հունվարին վերականգնողական կուրսից հետո բժիշկները նրան թույլ են տվել վերադառնալ սպորտ[8]։