Միգել Ալմիրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միգել Ալմիրոն
Miguel Almirón
2018-08-19 - Atlanta United - Miguel Almirón.jpg
Ալմիրոնը 2018 թվականի օգոստոսին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Miguel Ángel Almirón Rejala
Քաղաքացիությունը Պարագվայ Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1994(1994-02-10)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Canelones Department, Ուրուգվայ
Հասակ 174 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 24
Պատանեկան կարիերա
2008-2012 Պարագվայ Սերո Պորտենյո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Պարագվայ Սերո Պորտենյո 39 (6)
2015-2016 Արգենտինա Լանուս 35 (3)
2017-2019 Միացյալ Նահանգներ Ատլանտա Յունայթեդ 62 (21)
2019-ներկա Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 11 (0)
Ազգային հավաքական
2010 Պարագվայ Պարագվայ Մ17 10 (1)
2012-2013 Պարագվայ Պարագվայ Մ20 16 (2)
2015-ներկա Պարագվայ Պարագվայ 21 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 12-ի, 2019

Միգել Ալմիրոն (իսպ.՝ Miguel Almirón, փետրվարի 10, 1994(1994-02-10)[1], Canelones Department, Ուրուգվայ), պարագվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի և Պարագվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և ձախ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերո Պորտենյո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմիրոնը Սերո Պորտենյոյի ակադեմիայի սան է[3][4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մարտի 11-ին՝ փոխարինման մտնելով Դեպորտիվո Կապիատայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 19-ին՝ Ռուբիո Նյուի դեմ խաղում[7]։ Մայրցամաքային առաջնություններում առաջին հանդիպումը Ալմիրոնը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 27-ին՝ Հարավամերիկյան գավաթի Ռենտիստասի դեմ խաղում[8]։ 2015 թվականի մայիսի 25-ին պարագվայցին դուբլ ձևակերպեց Սպորտիվո Սան Լորենցոյի դեմ խաղում[9]։ Սերո Պորտենյոյի կազմում Ալմիրոնը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Ատլետիկո Լանուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսին Ալմիրոնը միացավ Ատլետիկո Լանուսին[10][11]։ Իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման մտնելով Բանֆիլդի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Հարավամերիկյան գավաթի Բելգրանոյի դեմ խաղում[13]։ Դեկտեմբերի 7-ին Ալմիրոնը գոլային փոխանցում տվեց, ապա հեռացվեց խաղադաշտից Խիմնասիա ի Էսգրիմա Լա Պլատայի դեմ խաղում[14]։ 2016 թվականի մարտի 12-ին նա գոլի հեղինակ դարձավ Ռասինգ Ավելյանեդայի դեմ խաղում, սակայն Լանուսը պարտվեց 2-1 հաշվով[15]։ Մայիսի 29-ին պարագվայցին գոլ խփեց Արգենտինայի առաջնության եզրափակչի Սան Լորենսոյի դեմ խաղում[16]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և նվաճել գավաթը[17][18]։ Լանուսի կազմում Ալմիրոնը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլանտա Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 5-ին Ալմիրոնը 8 միլիոն դոլարի դիմաց տեղափոխվեց Ատլանտա Յունայթեդ[19][20][21]: Իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 6-ին՝ Նյու Յորք Ռեդ Բուլզի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը MLS-ում խփեց մարտի 12-ին՝ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Մինեսոտա Յունայթեդի դեմ խաղում[23][24]։ Մայիսի 21-ին Ալմիրոնը հեթ-տրիկ ձևակերպեց Հյուստոն Դինամոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[25][26]։ Մայիսի 28-ին նա 2 գոլ հեղինակեց Նյու Յորք Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[27]։ Իր առաջին մրցաշրջանում Ատլանտայի կազմում Ալմիրոնը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ[28], ընդգրկվելով MLS-ի խորհրդանշական հավաքականում[29][30] և ճանաչվելով MLS-ի տարվա լավագույն նորեկ[31][32][33]։

Ալմիրոնը տոնում է գոլը Ատլանտա Յունայթեդի հետ 2018 թվականին

2018 թվականի մարտի 11-ին Ալմիրոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԴՍ Յունայթեդի դեմ խաղում[34]։ Ապրիլի 7-ին՝ Լոս Անջելեսի դեմ խաղում նա դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[35]։ Ապրիլի 16-ին պարագվայցին 2 գոլային փոխանցում տվեց Նյու Յորք Սիթիի դեմ խաղում[36]։ Ապրիլի 28-ին Ալմիրոնը դուբլ ձևակերպեց Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում[37]։ Մայիսի 3-ին նա ճանաչվեց MLS-ի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ[38][39][40]։ Հուլիսի 1-ին պարագվայցին 2 գոլ խփեց Օռլանդո Սիթիի դեմ խաղում[41]։ Հուլիսի 8-ին Ալմիրոնը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիլադելֆիա Յունիոնի դեմ խաղում՝ Ատլանտա Յունայթեդին հաղթել 2-0 հաշվով[42]։ Սեպտեմբերի 15-ին պարագվայցին դուբլ ձևակերպեց Կոլորադո Ռեպիդսի դեմ խաղում[43]։ Սեպտեմբերի 20-ին Ալմիրոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան-Խոսե Էրթքվեյկսի դեմ խաղում՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44]։ Դեկտեմբերի 9-ին նա խաղադաշտ դուրս եկավ MLS Գավաթի Պորտլենդ Տիմբերսի դեմ խաղում[45], իսկ Ատլանտա Յունայթեդը հաղթեց 2-0 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ հաղթելով MLS[46][47][48]։ 2018 թվականին պարագվայցին երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[49][50][51]։ Ատլանտայի կազմում Ալմիրոնը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ[52][53]։

Նյուքասլ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 31-ին Ալմիրոնը 5.5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[54][55][56]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 21 միլիոն ֆունտ ստերլինգ[57][58][59]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 11-ին՝ փոխարինման մտնելով Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[60][61]։ Նյուքասլի մեկնարկային կազմում Ալմիրոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ փետրվարի 23-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[62][63][64]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմիրոնը ներկայացրել է Պարագվայը մինչև 17 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում[65]։ 2013 թվականի ամռանը նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[66]՝ անցկացնելով 2 հանդիպում[67]։ Պարագվայը հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Իրաքին[68][69]։

Իր դեբյուտը Պարագվայի ազգային հավաքականում Ալմիրոնը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Չիլիի դեմ ընկերական խաղում[70][71]։ 2016 թվականի մայիսին նա հրավիրվեց Պարագվայի հավաքական՝ մասնակցելու Կոպա Ամերիկային[72][73]։ Առաջնությանը նա անցկացրեց 2 հանդիպում[74][75], իսկ Պարագվայը դուրս մնաց խմբային փուլից։ 2017[76] և 2018 թվականներին Ալմիրոնը ճանաչվեց լավագույն պարագվայցի ֆուտբոլիստ[77][78]։

2019 թվականի մարտի 27-ին Ալմիրոնը փոխարինման մտավ Մեքսիկայի դեմ խաղում, ապա 7 րոպե անց ստացավ կարմիր քարտ՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 63-րդ րոպեին[79][80]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[81][82]՝ խաղադաշտ դուրս գալով հավաքականի բոլոր 4 խաղերում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պարագվայը դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Բրազիլիային[83][84]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[85]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սերո Պորտենյո 2013 Դիվիզիոն Պրոֆեսիոնալ 6 1 0 0 0 0 6 1
2014 14 0 0 0 1 0 15 0
2015 19 5 0 0 1 0 20 5
Ընդհանուր 39 6 0 0 2 0 0 0 41 6
Ատլետիկո Լանուս 2015 Պրիմերա Դիվիզիոն 10 0 1 0 3 1 14 1
2016 13 3 2 0 2 0 17 3
2016–17 12 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր 35 3 5 0 5 1 0 0 45 4
Ատլանտա Յունայթեդ 2017 MLS 30 9 1 0 1 0 32 9
2018 32 12 1 0 5 1 38 13
Ընդհանուր 62 21 2 0 0 0 6 1 70 22
Նյուքասլ Յունայթեդ 2018–19 Պրեմիեր Լիգա 10 0 0 0 0 0 10 0
2019–20 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 0 0 11 0
Կարիերայի ընդհանուր 147 30 7 0 7 1 6 1 167 32

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[85]

Պարագվայ
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 6 0
2017 5 0
2018 2 0
2019 7 0
Ընդհանուր 21 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերո Պորտենյո

Լանուս

Ատլանտա Յունայթեդ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա լավագույն պարագվայցի ֆուտբոլիստ (ABC Color-ի քվեարկություն). 2017[77], 2018[78]
  • Տարվա լավագույն պարագվայցի ֆուտբոլիստ (հանրային քվեարկություն). 2017[77]
  • MLS-ի խորհրդանշական հավաքական. 2017[29], 2018[49]
  • MLS-ի տարվա լավագույն նորեկ. 2017[31]
  • MLS All-Star. 2017[90], 2018[91]
  • MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. ապրիլ 2018[38]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Worldfootball.net
  2. «Paraguay - M. Almirón - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-11 
  3. «Who is Almiron? Is he worth £20m? Will he suit Benitez's system?»։ Mail Online։ 2019-01-30։ Վերցված է 2019-08-11 
  4. «Who exactly is Newcastle's potential record signing Miguel Almiron?»։ Football Bloody Hell (en-GB)։ 2019-01-31։ Վերցված է 2019-08-11 
  5. «Scouting Report: Miguel Almirón»։ Breaking The Lines (en-GB)։ Վերցված է 2019-08-11 
  6. «Cerro Porteño vs. Deportivo Capiatá - 10 March 2013 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-11 
  7. «Rubio Ñú vs. Cerro Porteño - 19 April 2013 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-11 
  8. «Club Cerro Porteño - CA Rentistas, Aug 27, 2014 - Copa Sudamericana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  9. «Sportivo San Lorenzo vs. Cerro Porteño - 25 May 2015 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-11 
  10. «Lanús acordó incorporación de Miguel Almirón»։ ESPN.com.ar (իսպաներեն)։ 2015-07-31։ Վերցված է 2019-08-11 
  11. Riveros Juan (2015-07-31)։ «Miguel Almirón nuevo fichaje de Lanús » Ñanduti»։ Ñanduti (es-ES)։ Վերցված է 2019-08-11 
  12. «Club Atlético Lanús - Club Atlético Banfield, Sep 14, 2015 - Superliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  13. «Club Atlético Lanús - Club Atlético Belgrano, Sep 18, 2015 - Copa Sudamericana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  14. «Club de Gimnasia y Esgrima La Plata - Club Atlético Lanús, Dec 7, 2015 - Liguilla Pre-Sudamericana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  15. «Racing Club - Club Atlético Lanús, Mar 12, 2016 - Superliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  16. «Club Atlético San Lorenzo de Almagro - Club Atlético Lanús, May 29, 2016 - Partidos definición - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  17. 17,0 17,1 «Lanus crush San Lorenzo 4-0 in Argentine final»։ Eurosport։ 2016-05-29։ Վերցված է 2019-08-11 
  18. «Campeón de punta a punta: Lanús goleó a San Lorenzo 4-0 y desató la fiesta en el Monumental»։ www.lanacion.com.ar (իսպաներեն)։ 2016-05-29։ Վերցված է 2019-08-11 
  19. «Atlanta United signs Paraguay international Miguel Almiron | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-11 
  20. «Atlanta United completes Almiron transfer»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-12-05։ Վերցված է 2019-08-11 
  21. «Atlanta United sign Paraguay international Miguel Almiron - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-08-11 
  22. «Atlanta United FC - New York Red Bulls, Mar 6, 2017 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  23. «Minnesota United FC - Atlanta United FC, Mar 12, 2017 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  24. «Atlanta United 6, Minnesota United 1: 5 observations»։ ajc (English)։ Վերցված է 2019-08-11 
  25. «Atlanta United FC - Houston Dynamo, May 21, 2017 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  26. «Miguel Almiron obliges coach's request to shoot more, nets a hat trick»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  27. «Atlanta United FC - New York City FC, May 28, 2017 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  28. «Miguel Almiron | Football Stats | Newcastle United | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-11 
  29. 29,0 29,1 «2017 MLS Best XI revealed: Who was the best in 2017?»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  30. Hunte Sydney (2017-11-30)։ «Miguel Almiron, Josef Martinez named to MLS’ Best XI»։ Dirty South Soccer։ Վերցված է 2019-08-11 
  31. 31,0 31,1 «Atlanta United's Miguel Almiron named 2017 MLS Newcomer of the Year»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  32. «MLS news: Atlanta United midfielder Almiron named MLS Newcomer of the Year | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-11 
  33. «Atlanta United's Miguel Almiron named MLS Newcomer of the Year»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  34. «Atlanta United FC - D.C. United, Mar 11, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  35. «Atlanta United FC - Los Angeles FC, Apr 7, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  36. «Atlanta United FC - New York City FC, Apr 16, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  37. «Atlanta United FC - Montreal Impact, Apr 28, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  38. 38,0 38,1 «Atlanta United's Miguel Almiron wins April MLS Player of the Month»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  39. «Miguel Almirón voted MLS Player of the Month presented by EA SPORTS»։ www.atlutd.com։ Վերցված է 2019-08-11 
  40. «Atlanta United’s Almiron named MLS Player of the Month»։ ajc (English)։ Վերցված է 2019-08-12 
  41. «Atlanta United FC - Orlando City SC, Jul 1, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  42. «Philadelphia Union - Atlanta United FC, Jul 8, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  43. «Colorado Rapids - Atlanta United FC, Sep 15, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  44. «San Jose Earthquakes - Atlanta United FC, Sep 20, 2018 - Major League Soccer - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  45. «Atlanta United FC - Portland Timbers, Dec 9, 2018 - MLS Cup Playoffs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  46. 46,0 46,1 «Atlanta United FC wins 2018 MLS Cup!»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  47. «Atlanta United win MLS Cup beating Portland in final»։ Reuters (անգլերեն)։ 2018-12-09։ Վերցված է 2019-08-12 
  48. Reineking Jim։ «Atlanta United wins MLS Cup in just its second season»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  49. 49,0 49,1 «2018 MLS Best XI»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  50. «Miguel Almirón and Josef Martinez selected to 2018 MLS Best XI»։ www.atlutd.com։ Վերցված է 2019-08-11 
  51. «Major League Soccer Names The Best MLS XI For 2018 Season»։ www.sportbible.com։ Վերցված է 2019-08-11 
  52. «Atlanta United breaks MLS Transfer record, Almirón officially signs with Newcastle United»։ www.atlutd.com։ Վերցված է 2019-08-11 
  53. «Atlanta president: Almiron sale shows MLS quality»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-02-02։ Վերցված է 2019-08-12 
  54. «Magpies complete Almirón signing»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  55. «Miguel Almiron: Newcastle United sign playmaker for club record fee of £20m» (en-GB)։ 2019-01-31։ Վերցված է 2019-08-11 
  56. Simpson Christopher։ «Miguel Almiron Completes Newcastle Transfer for Reported Club-Record Fee»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  57. Taylor Louise (2019-01-31)։ «Newcastle break club record to sign £21m Miguel Almirón from Atlanta»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-11 
  58. «Newcastle sign Miguel Almiron from Atlanta United for club-record fee»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  59. Bird Simon (2019-01-31)։ «Miguel Almiron completes £21million Newcastle United transfer»։ mirror։ Վերցված է 2019-08-11 
  60. «Wolverhampton Wanderers - Newcastle United, Feb 11, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  61. Steinberg Jacob (2019-02-11)։ «Wolves 1-1 Newcastle United: Premier League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-11 
  62. «Newcastle United - Huddersfield Town, Feb 23, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  63. «Miguel Almirón sparkles on home debut as Newcastle down Huddersfield»։ The Observer (en-GB)։ 2019-02-23։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-08-11 
  64. «Miguel Almiron impresses on full debut as Newcastle continue resurgence»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  65. McCormick Sean (2019-01-31)։ «Who is Miguel Almiron? The MLS sensation Newcastle have signed on a permanent deal»։ nechronicle։ Վերցված է 2019-08-11 
  66. «Sanabria lidera Selección paraguaya Sub 20»։ ESPNdeportes.com (իսպաներեն)։ 2013-06-01։ Վերցված է 2019-08-11 
  67. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Paraguay»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  68. «Iraq U20 - Paraguay U20, Jul 3, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  69. FIFA.com։ «Shakor strike extends Iraqi fairy tale»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  70. «Chile - Paraguay, Sep 5, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  71. «Chile vs. Paraguay - Football Match Summary - September 5, 2015 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  72. «Paraguay National Team Roster | Copa America»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  73. «Paraguay's Copa America Centenario roster»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  74. «Colombia - Paraguay, Jun 8, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  75. «United States - Paraguay, Jun 12, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  76. «Major Paraguayan daily names Miguel Almiron top player of the year»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  77. 77,0 77,1 77,2 «Almirón, el mejor de 2017 - Fútbol - ABC Color»։ www.abc.com.py (իսպաներեն)։ Վերցված է 2019-08-11 
  78. 78,0 78,1 «Almirón y Roque, los mejores del 2018 - Fútbol - ABC Color»։ www.abc.com.py (իսպաներեն)։ Վերցված է 2019-08-11 
  79. «Mexico - Paraguay, Mar 27, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  80. McCormick Sean (2019-03-27)։ «Miguel Almiron sees red for horror challenge»։ nechronicle։ Վերցված է 2019-08-11 
  81. «Almirón receives Paraguay call-up for Copa América»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  82. «Almiron, Perez named in Paraguay Copa America squad - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Վերցված է 2019-08-11 
  83. «Brazil - Paraguay, Jun 28, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  84. «Copa America: Brazil beat Paraguay on penalties to reach semi-finals» (en-GB)։ 2019-06-28։ Վերցված է 2019-08-12 
  85. 85,0 85,1 «Miguel Almirón»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12 
  86. s.r.o LiveSport։ «Primera Division 2013 Standings, Soccer Paraguay League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2019-08-12 
  87. s.r.o LiveSport։ «Primera Division 2015 Standings, Soccer Paraguay League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2019-08-12 
  88. pedrocoates (2016-08-15)։ «Lanús lift Copa Bicentenario after last minute winner against Racing (VIDEO)»։ golazo argentino (անգլերեն)։ Վերցված է 2019-08-11 
  89. «Soccer-Lanus beat River Plate 3-0 to win Argentine Supercup»։ Reuters (անգլերեն)։ 2017-02-05։ Վերցված է 2019-08-12 
  90. «2017 MLS All-Star Roster»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 
  91. «2018 MLS All-Star Roster»։ www.mlssoccer.com։ Վերցված է 2019-08-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]