Կիրան Կլարկ
| ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 26, 1989[1][2] (31 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Հարրոու, Անգլիա | |||||||||||||||||
Հասակ | 188 | |||||||||||||||||
Քաշ | 80 | |||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան, հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 6 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կիրան Կլարկ[3] (անգլ.՝ Ciaran Clark, ծնվ. սեպտեմբերի 29, 1989, Հարրոու, Անգլիա), իռլանդացի ֆուտբոլիստ, Պրեմիեր Լիգան ներկայացնող «Աստոն Վիլա» ակումբի և Իռլանդիայի հավաքականի պաշտպան[4]:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Կիրանը ծնվել է Լոնդոնում, 11 տարեկանում տեղափոխվեց Բիրմինգհեմ՝ «Աստոն Վիլայի» ակադեմիա: Այնտեղ նա դարձավ ակադեմիայի ավագը (մինչև 18 տարեկանների) և, հաղթելով անգլիական Պրեմիեր Լիգան փոխարինող թիմերի մեջ հաղթեց չեմպիոնական տիտղոսը: Առաջին անգամ թիմի հիմնական կազմի հայտացուցակում հայտնվեց ՈՒԵՖԱ-ի Գավաթի 2008-2009 շրջանակներում կայացած մոսկովյան «ԲԿՄԱ»-ի դեմ հանդիպմանը, սակայն մնաց պահեստայինների կազմում:
2009 թվականի օգոստոսի 30-ին նա թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշեց «Ֆուլհեմի» դեմ խաղում, որն ավարտվեց «Աստոն Վիլայի» հաղթանակով (2:0): Նրա խաղադաշտ դուրս գալը կապված էր հիմնական պաշտպան Կերտիս Դևիսի վնասվածքի հետ: Այդ խաղում նա փոխարինման դուրս եկավ Կարլոսոմ Կուելյարոմի հետ միասին: Չնայած խստասիրտ խաղընկերությունը նման խաղացողների հետ, ինչպիսիք են Ռիչարդ Դաննը և Ջեյմս Քոլինզը, Կիրանը կարողացավ ամրապնդվել առաջին թիմում: «Աստոն Վիլայի» կազմում նրա երկրորդ անգամ խաղադաշտ դուրս գալը տեղի ունեցավ Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղը: Այդ խաղն ավարտվեց «Աստոն Վիլայի» հաղթանակով (3:2): 2009 թվականի նոյեմբերին նա ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2012 թվականը:
Կլարկը խաղադաշտում հայտնվեց Պրեմիեր Լիգայի 2010-2011 մրցաշրջանի առաջին 2՝ «Վեստ Հեմի» և «Նյուքասլի» դեմ խաղերում: Այդ խաղերում «Աստոն Վիլայի» դարպասն անառիկ մնաց: Այդ տարի գլխավոր մարզչի պաշտոնում փոփոխություն տեղի ունեցավ. ակումբը Մարտին Օ’Նիլի փոխարեն գլխավորեց Ժերար Ուլյեն: Նոր ներկայացուցչի նորամուտը կայացավ Լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղում: Հետո նա անընդմեջ դուրս էր գալիս հիմնական կազմ ազգային առաջնության «Բիրմինգհեմի», «Ֆուլհեմի», «Բլեկպուլի» դեմ խաղերում: Դա տեղի ունեցավ հարձակման մեջտեղում չափից շատ վնասվածքների պատճառով: 2010 թվականի նոյեմբերի 27-ին Կլարկը իր առաջին գոլը խփեց «Արսենալի» դեմ խաղում, սակայն թիմին դա չօգնեց. «Աստոն Վիլան» պարտվեց այդ խաղը 4:2 հաշվով:
Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարկը եղել է Անգլիայի պատանեկան հավաքականի (մինչև 19 տարեկանների) ավագը: Նրա հետ թիմը անցավ պատանեկան Եվրո 2008-ի որակավորման փուլը, ինքը՝ Կիրան, մասնակցել է 6 խաղերից 5-ին: Գլխավոր առաջնությանը չմասնակցեց մարզումների ժամանակ ստացած կոճի վնասվածքի պատճառով: Հետո նա տեղափոխվեց Անգլիայի պատանեկան հավաքական (մինչև 20 տարեկանների), որտեղ հետագայում ևս ավագ դարձավ:
2010 թվականի սեպտեմբերի վերջին Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան իր սկաուտներին և պատանեկան հավաքականի նախկին մարզիչ Դոն Գիվենսին ուղարկեց, որպեսզի «Բլեքբերնի» դեմ խաղում դիտի ներուժ ունեցող նորեկի խաղը: 2010 թվականի հունվարի 5-ին Կլարկը հայտարարեց, որ շարունակում է իր կարիերան Իռլանդիայի հավաքականում: Իր տեղափոխման մեջ մեծ դեր խաղաց ակումբակից Ռիչարդ Դանին, ով համոզեց խաղացողին: 2010 թվականի նոյեմբերի 12-ին Կլարկը հայտնվեց Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղի հայտացուցակում: 2011 թվականի փետրվարի 8-ին նա իր նորամուտը նշեց «Ավիվա» մարզադաշտում՝ Ուելսի հավաքականի դեմ խաղում:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
![]() |
2009/10 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2010/11 | 19 | 3 | 6 | 1 | 0 | 0 | 25 | 4 | ||
2011/12 | 15 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 18 | 2 | ||
2012/13 | 29 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 35 | 1 | ||
2013/14 | 27 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 0 | ||
2014/15 | 25 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 29 | 1 | ||
2015/16 | 18 | 1 | 5 | 1 | 0 | 0 | 23 | 2 | ||
Ընդհանուր կարիերայում | 134 | 7 | 25 | 3 | 0 | 0 | 159 | 10 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարկի խաղերը Իռլանդիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Կլարկի գոլեր | Մրցաշար |
1 | 8 февраля 2011 | ![]() |
0:3 | - | Ընկերական խաղ |
2 | 29 февраля 2011 | ![]() |
3:2 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր. 2 խաղ/ 0 խփած գոլ; 1 հաղթանակ, 0 ոչ ոքի, 1 պարտություն:
(ճշգրտված է 2011 թվականի փետրվարի 8-ի դրությամբ)
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրեմիեր Լիգայի ակադեմիայի չեմպիոն. 2007/2008
- Աշխարհի գավաթի մրցանակակիր: 2009[5]
- Պահեստայինների Պրեմիեր Լիգայի չեմպիոն. 2008/2009
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «List of Players under Written Contract Registered Between 01/12/2009 and 31/12/2009» (PDF)։ The Football Association։ Արխիվացված օրիգինալից 2012-10-05-ին։ Վերցված է 2016-08-04
- ↑ «FT: Republic of Ireland 3 Wales 0»։ Sky Sports
- ↑ «Peace Cup squad»։ avfc.co.uk
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ացի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ