Ֆեդերիկո Սանտանդեր
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆեդերիկո Խավիեր Սանտանդեր Մերելես | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 4, 1991[1][2] (33 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Լորենցո, Central Department, Պարագվայ | |||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 69 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆեդերիկո Խավիեր Սանտանդեր Մերելես (հունիսի 4, 1991[1][2], Սան Լորենցո, Central Department, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնյա» ֆուտբոլային ակումբի և Պարագվայի ազգային հավաքականի հարձակվողն է։
Ակումբային Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտանդերը «Գուարանի» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սանն է, որի երիտասարդական կազմում կարողացել է հաղթել Վալենսիայում անցկացված միջազգային մրցաշարում։ Մրցաշարի ավարտից հետո ֆուտբոլիստով սկսեցին հետաքրքրվել մի քանի եվրոպական ակումբներ, որոնց շարքում էր իտալական «Միլանը»։ 2008 թ. 16 տարեկան հասակում Սանտանդերը իր առաջին հանդիպումն է անցկացնում Գուարանիի հիմնական թիմի կազմում, երբ թիմը Պարագվայի առաջնությունում մրցում էր «Տակուարի» ակումբի հետ։ Հենց առաջին խաղում Ֆեդերիկոն կարողանում է հեղինակել գնդակ[3]։
2010 թ. օգոստոսի 31-ին Սանտանդերը վարձավճարով տեղափոխվում է ֆրանսիական «Թուլուզ»։ Սեպտեմբերի 11-ին իր առաջին հանդիպումն է անցկացնում Լիգա 1-ում, երբ թիմը մրցում էր «Սենտ Էտիենի» հետ[4]։ Նոյեմբերի 28-ին նոր թիմի կազմում խփելով իր առաջին գոլը կարողանում է օգնել իր թիմին հաղթանակ տանելու «Օսերի» դեմ խաղում[5]։ «Թուլուզի» կազմում Ֆեդերիկոն 2010/11 մրցաշրջանի ընթացքում մասնակցած 23 խաղերում հեղինակում է 5 գնդակ։
Ֆրանսիայից վերադառնալով ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան է անցկացնում հարազատ «Գուարանիի» կազմում մասնակցելով 22 հանդիպման։ Առաջնության ռմբարկուների ցանկում ֆուտբոլիստը կարողանում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը խփած 10 գնդակներով։ 2012 թ. սկզբին ֆուտբոլիստը տեղափոխվում է Ավելյանեդա քաղաքի «Ռասինգ» ֆուտբոլային ակումբ, որի կազմում իր առաջին խաղն անցկացնումն է փետրվարի 27-ին, երբ թիմը Արգենտինայի առաջնությունում մրցում էր «Բանֆիլդ» ակումբի հետ[6]։ Ռասինգից հետո ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է մեկ այլ արգենտինական ակումբ։ Տիգրեի կազմում իր առաջին հանդիպումն անցկացնում է օգոստոսի 7-ին, երբ թիմը մրցում էր «Էստուդիանտես» ակումբի հետ[7]։ 2013 թ. հունվարի 30-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության պատասխան խաղում կարողանում է գոլ խփել, երբ թիմը մրցում էր վենեսուելական «Դեպորտիվո Անսոատեգի» ակումբի հետ[8]։
2013 թ. ամռանը Ֆեդերիկոն վերադառնում է «Գուարանի»։ 2015 թ. Լիբերտադորեսի գավաթի խաղարկության ժամանակ Սանտանդերը կարողանում է 6 գնդակ խփել պերուական «Սպորտինգ Կրիստալ»[9][10], իր նախկին ակումբ` «Ռասինգ»[11][12], էկվադորական «Դեպորտիվո Տաչիրա»[13] և բրազիլական «Կորինթիանս»[14] ակումբների դարպասը։
Նույն տարվա ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է դանիական Կոպենհագեն, որի հետ կնքում է 5 տարվա պայմանագիր։ Դանիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացնում է օգոստոսի 2-ին, երբ թիմը մրցում էր «Սյոննդերիյուսկ» ակումբի հետ[15]։ 3 օր անց կարողանում է իր առաջին գոլը խփել նոր թիմի կազմում, երբ թիմը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում մրցում էր չեխական «Յաբլոնեց» ակումբի հետ[16]։ Դանիայի առաջնությունում իր առաջին գոլը խփում է հոկտեմբերի 18-ին, երբ թիմը մրցում էր «Հոբրո» ակումբի հետ[17]։ Դանիայում անկացրած մեկնարկային մրցաշրջանում Սանտանդերը դառնում է 14 գոլի հեղինակ օգնելով թիմին հաղթելու առաջնությունում և նվաճել գավաթը։ 2016 թ. ամռանը ֆուտբոլիստը օգնում է իր թիմին դուրս գալու չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 3 գնդակ խփելով հյուսիսիռլանդական «Կրուսեյդերս»[18], ռումինական «Աստրա»[19] և կիպրական «ԱՊՕԷԼ»[20] ակումբների դարպասը։ Սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում կարողանում է գրավել բելգիական «Բրյուգգե» ակումբի դարպասը[21]։
2018 թ. ամռանը Սանտանդերը տեղափոխվում է իտալական «Բոլոնյա»։ Իտալիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացնում է «ՍՊԱԼ» ակումբի դեմ կայացած մրցավեճում։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփում է «Ռոմա» ակումբի դեմ կայացած մրցավեճում։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ. Պարագվայի երիտասարդական հավաքականի կազմում Սանտանդերը մասնակցում է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Առաջնությունում Ֆեդերիկոն դառնում է 4 գոլի հեղինակ գրավելով Ուրուգվայի, Վենեսուելայի և Չիլիի երիտասարդական հավաքականների դարպասը։ Նույն տարում Սանտանդերը մասնակցում է Եգիպտոսում անցկացված երիտասարդական հավաքականների Աշխարհի առաջնությանը։ Առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցեց Իտալիայի[22], Եգիպտոսի[23], Տրինիդադ և Տոբագոյի[24] և Հարավային Կորեայի[25] հավաքականների դեմ անցկացված խաղերին։ Եգիպտոսի հետ անցկացված մրցավեճում ֆուտբոլիստը կարողանում է դառնալ գոլի հեղինակ։
Պարագվայի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացնում է 2010 թ. հոկտեմբերի 9-ին, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Ավստրալիայի ազգային հավաքականի հետ[26]։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2011 թ. հունիսի 4-ին, երբ թիմը մրցում էր Բոլիվիայի ազգային հավաքականի հետ։
Ազգային հավաքականի կազմում խփած գոլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Տեղ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | 2011 հունիսի 4 | Սանտա Կրուս դե լա Սիերրա, Բոլիվիա | ![]() |
0:2 | 0:2 | Ընկերական խաղ |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Դանիայի չեմպիոն — 2015/16
- Դանիայի գավաթակիր — 2015/16
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Такуари VS. Гуарани 2:5» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Тулуза VS. Сент-Этьен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Осер VS. Тулуза 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Расинг VS. Банфилд 1:2» (անգլերեն). soccerway.com. 27 Febrary 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Тигре VS. Эстудиантес 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Депортиво Ансоатеги VS. Тигре 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Гуарани Асунсьон VS. Спортинг Кристал 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 18.
- ↑ «Спортинг Кристал VS. Гуарани Асунсьон 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 15.
- ↑ «Расинг Авельянеда VS. Гуарани Асунсьон 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 25.
- ↑ «Гуарани Асунсьон VS. Расинг Авельянеда 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 8.
- ↑ «Гуарани Асунсьон VS. Депортиво Тачира 5:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 11.
- ↑ «Гуарани Асунсьон VS. Коринтианс 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 7.
- ↑ «Сённерйюск VS. Копенгаген 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 2.
- ↑ «Копенгаген VS. Сённерйюск 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 6.
- ↑ «Копенгаген VS. Хобро 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 18.
- ↑ «Крусейдерс VS. Копенгаген 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 13.
- ↑ «Копенгаген VS. Астра 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 3.
- ↑ «АПОЭЛ VS. Копенгаген 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 24.
- ↑ «Копенгаген VS. Брюгге 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Парагвая (до 20) VS. Италия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ «Египет (до 20) VS. Парагвай (до 20) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 28.
- ↑ «Тринидад и Тобаго (до 20) VS. Парагвай (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Парагвая (до 20) VS. Южная Корея (до 20) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 5.
- ↑ «Австралия VS. Парагвай 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոլոնիայի ֆուտբոլիստներ
- Թուլուզի ֆուտբոլիստներ
- Կոպենհագենի ֆուտբոլիստներ
- Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պարագվայցի ֆուտբոլիստներ
- Ռասինգ Ավելյանեդայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Գուարանիի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ