Jump to content

Սան Լորենցո (Պարագվայ)

Coordinates: 25°20′35″S 57°30′34″W / 25.34306°S 57.50944°W / -25.34306; -57.50944
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սան Լորենցո
San Lorenzo do Campo Grande
Դրոշ Զինանշան

25°20′35″S 57°30′34″W / 25.34306°S 57.50944°W / -25.34306; -57.50944
ԵրկիրՊարագվայ Պարագվայ
ԴեպարտամենտԿենտրոնական
ՀամայնքCentral?
ՔաղաքապետԱլքիբիադես Քուինոնեզ (Alcibiades Quiñonez)
Հիմնադրված էօգոստոսի 10, 1775 թ.
Մակերես41 կմ²
ԲԾՄ146 մ
Կլիմայի տեսակՄերձարևադարձային մուսսոնային կլիմա
Բնակչություն287 977 մարդ
Խտություն6281 մարդ/կմ²
Հեռախոսային կոդ021
Փոստային դասիչ111401–111477[1]
Պաշտոնական կայքsanlorenzopy.com
Սան Լորենցո (Պարագվայ) (Պարագվայ)##
Սան Լորենցո (Պարագվայ) (Պարագվայ)

Սան Լորենցո (Իսպաներեն արտասանություն՝ [san loˈɾenso]) , քաղաք Պարագվայի Կենտրոնական Դեպարտամենտում։ Ասունսյոնի արվարձաննեից է, և բնակչության թվով երրորդ քաղաքը Պարագվայում։ Սան Լորենցոյում է գտնվում Ասունսյոնի Ազգային Համալսարանը։ Քաղաքը նաև Սան Լորենցոյի հռոմեական կաթոլիկ թեմի նստավայրն է։

Սան Լորենցոն սկզբում Նու Գուանզու (Ñu Guazú) անվամբ հայտնի ճիզվիտական տարածք է եղել։ 1767 թվականին ճիզվիտները վտարվեցին երկրից, իսկ արդեն 1775 թվականի օգոստոսի 10-ին հիմնադրվեց Սան Լորենցո քաղաքը։

Քաղաքաաշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լորենցոն գտնվում է Պարագվայի Կենտրոնական Դեպարտամենտի կազմի մեջ, քաղաքի կենտտրոնից մոտ 9 կմ հեռավորության վրա։ Այն մտնում է Մեծ Ասունսյոնի կազմի մեջ։ Հյուսիսից սահմանակից է Լուկե, հարավից՝ Նեմբի, արևմուտքից՝ Ֆերնանդո դե լա Մորա և արևելքից՝ Կապիատա քաղաքներին։

  • Կենտրոնի բարձրությունը՝ 146 մ
  • Հարավային լայնություն՝ 25° 19' 59"
  • Արևմտյան երկայնություն՝ 57° 31' 59"

Նշանավոր մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կլեմենտինո Օկամպոս (1913-2001) - կոմպոզիտոր
  • Ֆեդերիկո Սամուդիո (1987) - խոհարար

Սան Լորենցոյի քաղաքապետարանը սպասարկվում է հետևյալ ավտոճանապարհներով․

  • Ասֆալտե մայրուղի - քաղաքը կապում է Վիլա Էլիսայի քաղաքապետարանին,
  • Ասֆալտե մայրուղի - քաղաքը կապում է Լուկեի քաղաքապետարանին և անցնում է Սան Անտոնիոյով,
  • Առաջին երթուղի - Ասունսյոնը կապում է Էնկարնասիոնին (Իտապուա Դեպարտամենտ),
  • Երկրորդ երթուղի - Ասունսյոնը կապում է Կորոնել Օվյեդոյի քաղաքապետարանին[2][3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://codigopostal.paraguay.gov.py/
  2. Dalles, Paola (մայիսի 14, 2013թ․). «Rutas del Paraguay - Edicion Impresa - ABC Color». www.abc.com.py. ABC Color. Վերցված է Փետրվարի 1, 2019թ․-ին.
  3. «Mapa del Paraguay - Red vial 2018». www.mopc.gov.py. MOPC - Ministerio de Obras Publicas y Comunicaciones del Paraguay. Փետրվարի 1, 2019թ․. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին.
  4. «MOPC elabora mapa actualizado de rutas del Paraguay». ultimahora.com. Ultima Hora. Մարտի 7, 2014թ․. Վերցված է Փետրվարի 1, 2019թ․-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Լորենցո (Պարագվայ)» հոդվածին։