Ջոնջո Շելվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնջո Շելվի
անգլ.՝ Jonjo Shelvey
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոնջո Շելվի
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1992(1992-02-27)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Ռոմֆորդ, Լոնդոն, Անգլիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 8
Պատանեկան կարիերա
2004-2008 Անգլիա Չարլթոն Ատլետիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Անգլիա Չարլթոն Ատլետիկ 42 (7)
2010-2013 Անգլիա Լիվերպուլ 47 (2)
2011   Անգլիա Բլեքփուլ 10 (6)
2013-2016 Անգլիա Սուոնսի Սիթի 79 (10)
2016-ներկա Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 169 (15)
Ազգային հավաքական
2007-2008 Անգլիա Անգլիա Մ16 6 (3)
2008-2009 Անգլիա Անգլիա Մ17 7 (1)
2009-2010 Անգլիա Անգլիա Մ19 4 (3)
2011-2013 Անգլիա Անգլիա Մ21 13 (4)
2013-ներկա Անգլիա Անգլիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 16, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ ապրիլի 3, 2020

Ջոնջո Շելվի (անգլ.՝ Jonjo Shelvey, փետրվարի 27, 1992, Ռոմֆորդ, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» կազմում։

Ջոնջոն սկսել է իր կարիերան «Չարլթոն Ատլետիկից», որտեղ դարձել է թիմում իր դեբյուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(16 տարեկան և 59 օրական)։ 2010 թվականին տեղփոխվել է «Լիվերպուլ»՝ առաջին մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով «Բլեքփուլ ՖԱ»-ի կազմում։ «Էնֆիլդում» անցկացրած ժամանակահատվածում օգնել է թիմին դառնալ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության չեմպիոն և Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։ 2013 թվականին 5 միլիոն ֆունտ-ստեռլինգի դիմաց տեղափոխվել է «Սուոնսի Սիթիի», այնուհետև՝ երկու տարի անց 12 միլիոն ֆունտի դիմաց «Նյուքասլ Յունայթեդ»։ «Նյուքասլ» տեղափոխվելուց մեկ ամիս անց դարձել է թիմի ավագը՝ Ֆաբրիսիո Կոլոչինիի բացակայության պայմաններում։

Շելվին հանդես է եկել Անգլիա Մ16, Մ17, Մ19 և Մ21 հավաքականների կազմերում։ Եղել է Անգլիա Մ19 հավաքականի ավագը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլթոն Ատլետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնջո Շելվին 2004 թվականին միացել է «Չարլթոն Ատլետիկի» ակադեմիային[3]։ Թիմի Մ18 կազմում 2007-08 մրցաշրջանի ընթացքում 23 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ[4]։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2008 թվականի ապրիլի 26-ին՝ մասնակցելով Չեմպիոնշիպի շրջանակներում տեղի ունեցած «Բարնսլիի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով՝ «Չարլթոնի» պարտությամբ։ Իր առաջնախաղի օրը Շեյվին դեռ չէր ավարտել դպրոցը։

Ջոնջո Շելվին <<Չարլթոն Ատլետիկի>> կազմում 2008 թվականին

2009 թվականի հունվարի 3-ին Ջոնջոն դարձավ «Չարլթոնի» կազմում պատմության ընթացքում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը դարձել է գոլի հեղինակ։ Նա այդ օրը գոլի հեղինակ դարձավ Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի շրջանակներում կայացած «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այդ օրը նրան դեռ 54 օր մնացել էր 17 տարեկան դառնալու համար։ Այսպիսով, նա գերազանցեց Պիտեր Ռևիսի ռեկորդը, որը գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան և 100 օրական հասակում 1996 թվականի մայիսին կրկին «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Չնայած Պրեմիեր Լիգայի ակումբների կողմից նկատվող հետաքրքրությանը՝ Շելվին իր ծննդյան օրը՝ փետրվարի 27-ին, իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց «Չարլթոնի» հետ։ Իր առաջին պաշտոնական գոլը ֆուտբոլիստը խփել է ապրիլի 4-ին կայացած «Սաութհեմպթոնի» դեմ խաղում[5][6]։

2009 թվականի սեպտեմբերին Ջոնջո Շելվին կրկին երկարաձգեց իր գործողը պայմանագիրը մինչև 2012 թվականը[7]։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսին Ջոնջո Շելվին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Լիվերպուլ»։ Տրանսֆերն արժեցել է 1․7 միլիոն ֆունտ-ստեռլինգ[8]։ Անգլիական թիմի կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է նույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ փոխարինման դուրս գալով Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի շրջանակներում «Էնֆիլդ» մարզադաշտում տեղի ունեցած «Նորթհեմպթոն Թաունի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով՝ 4-2 հաշվով՝ հօգուտ «Լիվերպուլի»[9]։ Շելվին իրացրել է այդ 11-մետրանոցներից մեկը։ Եվրոգավաթային մրցաշարերում Ջոնջոն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ամբողջությամբ մասնակցելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Նապոլիի» դեմ խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով[10]։ Չորս օր անց՝ հոկտեմբերի 24-ին անգլիացի ֆուտբոլիստը իր դեբյուտն է նշել Պրեմիեր Լիգայի շրջանակներում՝ փոխարինելով Ռաուլ Մեյրելիշին «Բլաքբըրն Ռովերս»-ի դեմ խաղում[11]։

2011 թվականի սեպտեմբերի 30-ին Ջոնջոն վարձակալական հիմունքներով միացել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բլեքփուլ ՖԱ»-ին[12]։ Նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել նոյեմբերի 3-ին կայացած «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում(5-0)[13]։

Շելվին 2012 թվականին

2011 թվականի նոյեմբերի 30-ին Շելվին հետ է կանչվել «Լիվերպուլ»[14]։ Վերարդարձից հետո նա իր առաջին հանդիպումն անցկացրել է վերադրձից մեկ շաբաթ անց՝ մասնակցելով «Աստոն Վիլլայի» դեմ խաղին։ Սա ֆուտբոլիստի համար «Լիվերպուլի» կազմում անցկացրած առաջին հանդիպումն էր Պրեմիեր Լիգայի շրջանակներում, որտեղ նա դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից[15]։ 2012 թվականի հունվարի 6-ին Ջոնջոն իր առաջին գոլն է խփել մերսիսադյան ակումբի կազմում Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Օլդհեմ Աթլետիկի» դեմ խաղում[16], որն ավարտվել է 5-1 հաշվով՝ «Լիվերպուլի» հաղթանակով։ Իսկ մայիսի 8-ին նա խփել է իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայի շրջանակներում՝ հեռահար հարվածով գրավելով լոնդոնյան «Չելսիի» դարպասը[17]։

2012 թվականի հուլիսի 10-ին Ջոնջո Շելվին «Լիվերպուլի» հետ կնքում է նոր երկարաժամկետ պայմանագիր[18]։

«Սուոնսի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 3-ին անգլիացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սուոնսի Սիթի»։ Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն ֆունտ-ստեռլինգ, իսկ պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով[19]։ Նոր թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 16-ին իր նախկին թիմի՝ «Լիվերպուլի» դեմ կայացած խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով։ Այդ խաղում նա նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով գոլի հեղինակ դառնալ իսպանացի Միչուին[20]։ Ջոնջոն գոլի հեղիանկ է դարձել նաև 2014 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցած «Աստոն Վիլլայի» դեմ խաղում[21]։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Սուոնսիի» հաղթանակով։

2014 թվականի նոյեմբերի 1-ին Շելվին հաղթահարեց գոլային երաշտը՝ դուբլի հեղիանկ դառնալով «Էվերթոնի» դեմ խաղում[22]։ Այդ խաղում նա իր առաջին գոլը խփել է 24-րդ րոպեին, երկրորդը՝ 72-րդ։ Դեկտեմբերի 29-ին «Լիվերպուլի» դեմ տեղի ունեցած խաղում նա խախտեց խաղի կանոնները Էմրե Ջանի նկատմամբ։ Չնայած մրցավարը նրան չպատժեց այդ արարքի համար, այնուամենայնիվ հետագայում Անգլիայի Ֆուտբոլային ասոցացիան նրա որակազրկեց 4 խաղով։ Շելվին խոստովանեց, սակայն, որ արարքը դիտավորյալ չի եղել և ներողություն խնդրեց Էմրե Ջանից[23]։

2015 թվականի հուլիսին Ջոնջո Շելվին երկարաձգեց իր գործող պայմանագիրը մինչև 2019 թվականը[24]։

«Նյուքասլ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 12-ին «Նյուքասլ Յունայթեդը» հայտարարեց, որ 12 միլիոն ֆունտ-ստեռլինգի դիմաց գնել է Ջոնջո Շելվեյի տրանսֆերը և ֆուտբոլիստի հետ կնքել 4․5 տարվա պայմանագիր[25][26]։ Չորս օր անց նա իր դեբյուտը նշեց նոր թիմի կազմում՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղին, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ «Նյուքասլի»[27]։ Դա վերջին յոթ խաղերում անգլիական թիմի համար առաջին հաղթանակն էր։ Ջոնջոն մասնակցություն ունեցավ թիմի խփած երկու գոլերին էլ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[28]։

Մինչև «Նյուքասլը» մարզական հավաք էր անցկացնու Լա Մանգայում, թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենը հայտարարեց, որ Ջոնջո Շելվին նշանակվում է թիմի ավագ[29]՝ Ֆաբրիսիո Կոլոչինիի վնասվածքի պատճառով[30]։

Ջոնջո Շելվին <<Նյուքասլ Յունայթեդի>> կազմում 2018 թվականին

Անգլիական թիմի կազմում Շելվին իր առաջին գոլը խփել է 2016 թվականի օգոստոսի 27-ին տեղի ունեցած «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում[31]։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Նյուքասլի» հաղթանակով։ 2016 թվականի սեպտեմբերի 17-ին «Վուլվերհեմպտոնի» դեմ կայացած խաղում Ջոնջոն ռասիստական բնույթի արտահայտություն է թույլ տվել մրցակից թիմի ֆուտբոլիստ Ռոմեն Սիյասի հասցեին, ինչի պատճառով նույն թվականի դեկտեմբերին Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է չորս խաղով և ենթարկվել կարգապահական տույժի՝ 100000 ֆունտ-ստեռլինգի չափով[32]։ 2016-17 մրցաշրջանում, որի արդյունքներով «Նյուքասլը» ճանաչվեց Չեմպիոնշիպի հաղթող և հնարավորություն ստացավ հանդես գալու Պրեմիեր Լիգայում, անգլիացի կիսապաշտպանը մասնակցել է 47 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ[33]։

Նոր մրցաշրջանի սկզբում Շելվին փոխեց իր խաղային համարը՝ «12» համարի փոխարեն վերցնելով «8» համարի խաղաշապիկը։ 2018-19 մրցաշրջանի երկրորդ խաղային օրը Ջոնջո Շելվին խփեց իր առաջին գոլը այդ մրցաշրջանում՝ վեց յարդ հեռավորությունից գրավելով «Նորվիչ Սիթիի» դարպասը(3-1)։

Միջզգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելվին եղել է Անգլիա Մ16 հավաքականի ավագը, որը 2007 թվականին դարձել է Վիկտորիա Շելդի անվան մրցաշարի հաղթող։ Նա այդ մրցաշարի 3 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ։ 2008 թվականի հոկտեմբերին ֆուտբոլիստը իր դեբյուտն է նշել Անգլիա Մ17 հավաքականի կազմում՝ մասնակցելով Էստոնիայի հավաքականի դեմ խաղին(7-0)[34]։

2010 թվականի սեպտեմբերչին՝ Անգլիա Մ19 հավաքականի կազմույ իր դեբյուտի օրը, Շելվին նշանակվեց հավաքականի ավագ և տուգանային հարվածից դարձավ գոլի հեղինակ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվեց 2-0 հաշվով՝ անգլիացիների հաղթանակով[35]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնջոն հնարավորություն ուներ ներկայացնելու ինչպես Շոտլանդիայի, այնպես էլ Իռլանդիայի հավաքականները[36],, սակայն նախընտրեց հանդես գալ Անգլիայի հավաքականի կազմում[37]։ 2012 թվականի հոկտեմբերին Շելվին հրավիրվեց Անգլիայի հավաքականի ճամբար՝ մասնակցելու ԱԱ 2014-ի որակավորման փուլի Սան Մարինոյի և Լեհաստանի հավաքականի դեմ խաղերին[38]։ Նա իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 12-ին՝ 66-րդ րոպեին փոխարինելով Մայքլ Կարիկին Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում[39]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնջո Շելվին ծնվել է Անգլիայի մայրաղաքաղ Լոնդոնի Ռոմֆորդ թաղամասում[40], պատանեկությունն անցկացրել Հարոլդ Հիլլում։ Թաղամասում հանցագործությունների մեծ թվի պատճառով ֆուտբոլիստը իր քրոջը նոր բնակարան գնեց Բրենթվուդում, երբ նա հղի էր։ Շելվիի ավագ եղբայրը՝ Ջորջը, նույնպես ֆուտբոլիստ էր, սակայն նրա կարիերան չստացվեց խմիչքների հանդեպ հակում ունենալու պատճառով[41]։

2015 թվականի հունիսին Ջոնջոն ամուսնացել է Դեյսի Էվանսի հետ։ Զույգն ունի դուստր, որը ծնվել է 2016 թվականին[42]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Չարլթոն Ատլետիկ 2007-08 Չեմպիոնշիպ 2 0 0 0 0 0 2 0
2008-09 Չեմպիոնշիպ 16 3 3 1 1 0 20 4
2009-10 Առաջին Լիգա 24 4 1 0 0 0 2 0 27 4
Արդյունք 42 7 4 1 1 0 2 0 49 8
Լիվերպուլ 2010-11 Պրեմիեր Լիգա 15 0 1 0 1 0 4 0 21 0
2011-12 Պրեմիեր Լիգա 13 1 2 1 1 0 16 2
2012-13 Պրեմիեր Լիգա 19 1 2 0 1 0 10 4 32 5
Արդյունք 47 2 5 1 3 0 14 4 69 7
Բլեքփուլ (վարձավճար) 2011-12 Չեմպիոնշիպ 10 6 10 6
Սուոնսի Սիթի 2013-14 Պրեմիեր Լիգա 32 6 1 0 1 0 8 0 42 6
2014-15 Պրեմիեր Լիգա 31 3 1 0 3 0 35 3
2015-16 Պրեմիեր Լիգա 16 1 1 0 2 0 19 1
Արդյունք 79 10 3 0 6 0 8 0 96 10
Նյուքասլ Յունայթեդ 2015-16 Պրեմիեր Լիգա 15 0 15 0
2016-17 Չեմպիոնշիպ 42 5 1 0 4 0 47 5
2017-18 Պրեմիեր Լիգա 30 1 2 1 0 0 32 2
2018-19 Պրեմիեր Լիգա 16 1 1 0 0 0 17 1
2019-20 Պրեմիեր Լիգա 26 6 2 0 1 0 29 6
2020-21 Պրեմիեր Լիգա 30 1 0 0 2 1 32 2
2021-22 Պրեմիեր Լիգա 10 1 0 0 0 0 10 1
Արդյունք 169 15 6 1 7 1 182 17
Կարիերայի ադրյունք 347 40 18 3 17 1 24 4 406 48

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Անգլիա 2012 1 0
2015 5 0
Արդյունք 6 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2011-12
  • Չեմպիոնշիպի չեմպիոն - 2016-17

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնշիպի տարվա հավաքականի անդամ - 2016-17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. Profile. Daily Express. London. Retrieved 22 August 2015.
  4. «Shelvey hopes to copy pal Jack»։ Liverpool F.C.։ 13 September 2010։ Արխիվացված է օրիգինալից 31 March 2012-ին։ Վերցված է 13 September 2010 
  5. «Southampton v Charlton»։ Sky Sports։ 4 April 2009։ Վերցված է 26 April 2010 
  6. «Southampton 2–3 Charlton»։ BBC Sport։ 4 April 2009։ Վերցված է 26 April 2010 
  7. «Shelvey signs new Charlton deal»։ BBC Sport։ 5 September 2009։ Վերցված է 12 January 2016 
  8. «Liverpool sign Charlton's Jonjo Shelvey»։ BBC Sport։ 28 April 2010։ Վերցված է 28 April 2010 
  9. «Liverpool 2–2 Northampton»։ BBC Sport։ 22 September 2010։ Վերցված է 22 September 2010 
  10. «Napoli 0–0 Liverpool»։ BBC Sport։ 21 October 2010։ Վերցված է 28 October 2010 
  11. «Liverpool 2–1 Blackburn»։ BBC Sport։ 24 October 2010։ Վերցված է 12 January 2016 
  12. "Seasiders land Shelvey". Sky Sports. 20 September 2011.
  13. «Leeds 0–5 Blackpool»։ BBC Sport։ 3 November 2011 
  14. «Shelvey returns to Liverpool»։ Blackpool F.C.։ Արխիվացված է օրիգինալից 2 December 2011-ին։ Վերցված է 22 August 2015 
  15. Nursey James (19 December 2011)։ «Shelvey: Dalglish has saved my Kop career»։ Daily Mirror (London)։ Արխիվացված է օրիգինալից 9 January 2012-ին։ Վերցված է 7 January 2012 
  16. Bascombe Chris (7 January 2012)։ «Liverpool 5 Oldham Athletic 1: match report»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 7 January 2012 
  17. «Liverpool 4–1 Chelsea»։ BBC Sport։ 8 May 2012։ Վերցված է 8 May 2012 
  18. «Liverpool midfielder Jonjo Shelvey signs new contract»։ The Daily Telegraph (London)։ 10 July 2012։ Վերցված է 10 July 2012 
  19. «Swansea City complete £5m Jonjo Shelvey signing»։ BBC Sport։ 3 July 2013։ Վերցված է 2 September 2013 
  20. "Swansea 2–2 Liverpool". BBC Sport. 16 September 2013. Retrieved 17 September 2013.
  21. Gwilym Andrew (26 April 2014)։ «Swansea 4 Aston Villa 1 match report: Jonjo Shelvey's superb strike stuns Villa»։ The Independent (London)։ Վերցված է 22 May 2014 
  22. Sanghera Mandeep (1 November 2014)։ «Everton 0–0 Swansea»։ BBC Sport։ Վերցված է 2 November 2014 
  23. «Jonjo Shelvey: Swansea midfielder gets four-match ban for Can clash»։ BBC Sport։ 31 December 2014։ Վերցված է 1 January 2015 
  24. «Shelvey signs new Swans contract»։ Swansea City A.F.C.։ 8 July 2015։ Վերցված է 1 January 2018 
  25. «Newcastle sign Shelvey»։ Newcastle United F.C.։ 12 January 2016։ Վերցված է 12 January 2016 
  26. «Jonjo Shelvey: Newcastle sign Swansea midfielder for £12m»։ BBC Sport։ 12 January 2015 
  27. «Jonjo Shelvey shines in Newcastle debut win but could face FA action»։ Irish Independent (Dublin)։ 16 January 2016։ Վերցված է 16 January 2016 
  28. «Jonjo Shelvey made an impressive debut for Newcastle as he helped his team move out of the relegation zone with a win over West Ham»։ BBC Sport։ 16 January 2016։ Վերցված է 16 January 2016 
  29. Gray James (20 February 2016)։ «Newcastle announce shock new captain»։ Daily Express (London)։ Վերցված է 20 February 2016 
  30. «Jonjo Shelvey: Stand-in Newcastle United captain wants to inspire safety push»։ BBC Sport։ 4 March 2016։ Վերցված է 11 May 2016 
  31. «Newcastle 2–0 Brighton»։ BBC Sport։ 27 August 2016։ Վերցված է 29 August 2016 
  32. «Jonjo Shelvey: Newcastle United midfielder handed five-game racial abuse ban»։ BBC Sport։ 20 December 2016 
  33. «Championship: 2016/17: Latest table»։ Soccerbase։ Centurycomm։ Վերցված է 4 June 2017 
  34. «Lions hit seven»։ The Football Association։ 24 April 2008։ Վերցված է 12 November 2011 
  35. «Liverpool lads fire Lions to victory»։ The Football Association։ 2 September 2010։ Վերցված է 10 November 2010 
  36. "Craig Levein wants Liverpool starlet to switch to Scotland" Archived 2012-01-18 at the Wayback Machine.. sport.stv.tv. Retrieved 22 August 2015.
  37. «Shelvey spurns Ireland despite promise of cap O'Shea happy at Blues»։ The Herald (Dublin)։ 9 October 2009։ Վերցված է 23 January 2018 
  38. «England call-ups for Jonjo Shelvey and Ryan Bertrand»։ BBC Sport։ Վերցված է 8 October 2012 
  39. «England 5–0 San Marino»։ BBC Sport։ Վերցված է 12 October 2012 
  40. «Jonjo Shelvey»։ 11v11.com։ AFS Enterprises։ Վերցված է 14 December 2017 
  41. James Stuart (20 December 2013)։ «Jonjo Shelvey: 'Growing up it was rough, people were getting stabbed'»։ The Guardian (London)։ Վերցված է 12 January 2016 
  42. «Jonjo Shelvey marries Daisy Evans in lavish ceremony with helicopter entrance and Jimmy Carr show»։ South Wales Evening Post (Swansea)։ 22 June 2015։ Վերցված է 12 January 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]