Իվան Պիրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Իվան Պիրիս
Iván Rodrigo Piris.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իվան Ռոդրիգո Պիրիս Լեգուիզամոն
Քաղաքացիությունը Flag of Paraguay (reverse).svg Պարագվայ և Flag of Italy.svg Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ Մարտի 10, 1989
Ծննդավայր Իտաուգուա, Պարագվայ Պարագվայ
Հասակ 174 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք Աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դեպորտիվո Մալդոնադո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011
2011-
2011-2012
2012-2013
Սերրո Պորտենյո
Դեպորտիվո Մալդոնադո
Սան Պաուլու (վարձավճար)
Ռոմա (վարձավճար)
41 (1)
0 (0)
20 (1)
17 (0)
Ազգային հավաքական
2007–2011
2011-
Պարագվայ Մ-20
Պարագվայ
15 (0)
10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվարի 13, 2013:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունվարի 13, 2013

Իվան Ռոդրիգո Պիրիս (իսպ.՝ Iván Rodrigo Piris; ծնվել է 1989 թվականի Մարտի 10-ին Իտաուգուայում), պարագվայցի ֆուտբոլիստ, Պարագվայի հավաքականի և Ուրուգվայի Դեպորտիվո Մալդոնադո ֆուտբոլային ակումբի աջ պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերրո Պորտենյո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրիսը 3 տարի անցկացրեց պարագվայական ակումբում, նա մեծ դեր ունեցավ 2011 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Սերրո Պորտենյոյի մինչև կիսաեզրափակիչ հասնելուն։ 2011 թվականին ֆուտբոլիստի իրավունքները գնեց ուրուգվայական Դեպորտիվո Մալդոնադո ֆուտբոլային ակումբը, նույն թվականի հուլիսի 19-ին 2 տարվա վարձավճարային պայմանագիր կնքեց բրազիլական Սան Պաուլու ակումբի հետ։

Սան Պաուլու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրիսը իր նոր թիմին միացավ 2011 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո։ Սան Պաուլուի փոխնախագահը կիսվեց ֆուտբոլիստի մասին իր տպավորություններով ակումբի պաշտոնական կայքին. «Մի քանի ամսվա աշխատանքներից հետո ակնհայտ կդառնա այս ֆուտբոլիստի որակները և կարծում եմ, որ այս ֆուտբոլիստի հաջողությունները կուրախացնեն մեզ։ Պիրիսը երիտասարդ ֆուտբոլիստ է, ով ունի մեծ պոտենցիալ։»

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 1-ին Պիրիսը վարձավճարով տեղափոխվեց իտալական Ռոմա, որտեղ նա պետք է ստանար 0, 7 միլիոն եվրո, ինչպես նաև 2012/13 մրցաշրջանի ավարտին իտալական կողմը իրավունք էր վերապահում գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 4 միլիոն եվրոյով։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի գավաթի 2011 թվականի խաղարկությունում Պիրիսը հանդես էր գալիս Պարագվայի հավաքականում, թիմը նրա հետ միասին հասավ մինչև եզրափակիչ, կիսաեզրափակիչում Պարագվայը հաղթեց Վենեսուելային, սակայն եզրափակիչ խաղում 3-0 հաշվով պարտություն կրեց հարևան Ուրուգվայի հավաքականից։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]