Ժոելինտոն
![]() Ժոելինտոնը Ռապիդ Վիեննայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Joelinton Cassio Apolinário de Lira | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1996[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Aliança, Պերնամբուկու, Բրազիլիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 |
![]() | 12 | (3) |
2015-2019 |
![]() | 29 | (7) |
2016-2018 |
→ ![]() | 60 | (15) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 |
![]() | 4 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոելինտոն (իսպ.՝ Joelinton, օգոստոսի 14, 1996[1][2], Aliança, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտ Ռեսիֆի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոելինտոնը Սպորտ Ռեսիֆիի ակադեմիայի սան է[4][5]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2014 թվականի նոյեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Ֆիգեյրենսեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 23-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 7-ին Ժոելինտոնը խփեց Սան Պաուլուի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8][9]։ 2015 թվականի մայիսի 17-ին բրազիլացին 2 գոլային փոխանցում տվեց Ֆլամենգոյի դեմ խաղում[10]։ Մայիսի 31-ին նա գոլ խփեց Սանտոսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[11]։ Սպորտ Ռեսիֆիի կազմում Ժոելինտոնը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
Հոֆենհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 10-ին Ժոելինտոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Հոֆենհայմի հետ[12][13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց դեկտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Շալկե 04-ի դեմ հանդիպման վերջին րոպեին[15][16]։ 2015-16 մրցաշրջանում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[17]։
Ռապիդ Վիեննա (վարձավճար)
2016 թվականի հունիսի 23-ին Ժոելինտոնը 2 տարվա վարձավճարով միացավ Ռապիդ Վիեննային[18][19][20]։ Իր դեբյուտը Ավստրիայի առաջնությունում նշեց հուլիսի 23-ին՝ Ռիդի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[21]։ Առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Տորպեդո-ԲելԱԶ-ի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց սեպտեմբերի 15-ին՝ խմբային փուլի Գենկի դեմ խաղում[23][24]։ Սեպտեմբերի 24-ին Ժոելինտոնը գոլի հեղինակ դարձավ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[25]։ Դեկտեմբերի 8-ին բրազիլացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[26][27]։ 2017 թվականի փետրվարի 12-ին նա հեռացվեց խաղադաշտից Աուստրիա Վիեննայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[28]։ Ապրիլի 26-ին Ժոելինտոնը գոլի հեղինակ դարձավ Ավստրիայի գավաթի կիսաեզրափակչի ԼԱՍԿ-ի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և անցնել մյուս փուլ[29][30]։ Հունիսի 1-ին նա գոլ խփեց գավաթի եզրափակչի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում, սակայն Ռապիդը պարտվեց 2-1 հաշվով[31][32]։ 2016-17 մրցաշրջանում Ժոելինտոնը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[33]։

2017 թվականի հուլիսի 22-ին Ժոելինտոնը հեռացվեց խաղադաշտից Մատերսբուրգի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 24-րդ րոպեին[34][35]։ Հոկտեմբերի 14-ին բրազիլացին խփեց Սանկտ Պյոլտենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռապիդ Վիեննային[36]։ Դեկտեմբերի 9-ին նա գոլ խփեց Մատերսբուրգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[37]։ Դեկտեմբերի 16-ին Ժոելինտոնը դուբլի հեղինակ դարձավ Սանկտ Պյոլտենի դեմ խաղում[38]։ 2018 թվականի մայիսի 20-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Ալտախի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[39]։ Ռապիդ Վիեննայի կազմում Ժոելինտոնը անցկացրեց 79 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[40]։
Վերադարձ Հոֆենհայմ
2018-19 մրցաշրջանում Ժոելինտոնը վերադարձավ Հոֆենհայմ։ 2018 թվականի օգոստոսի 18-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Գերմանիայի գավաթի Կայզերսլաուտերնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[41][42]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց սեպտեմբերի 22-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[44][45]։ Հոկտեմբերի 23-ին Ժոելինտոնը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Հոֆենհայմին պարտությունից[46][47]։ Հոկտեմբերի 27-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շտուտգարտի դեմ խաղում[48]։ Նոյեմբերի 3-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում Ժոելինտոնը դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[49][50]։ Նոյեմբերի 21-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2022 թվականը[51][52][53]։ 2019 թվականի հունվարի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրայբուրգի դեմ խաղում[54][55]։ Հոֆենհայմի կազմում Ժոելինտոնը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[56][57]։
Նյուքասլ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 23-ին Ժոելինտոնը 6 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[58][59][60]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 40 միլիոն ֆունտ ստերլինգ[61][62][63]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոելինտոնը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում[64]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[65]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտ Ռեսիֆի | 2014 | Սերիա A | 7 | 2 | 1 | 0 | — | 1 | 0 | 9 | 2 | |
2015 | 5 | 1 | 5 | 1 | 20 | 3 | 30 | 5 | ||||
Ընդհանուր | 12 | 3 | 6 | 1 | 0 | 0 | 21 | 3 | 39 | 7 | ||
Հոֆենհայմ | 2015–16 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
2018–19 | 28 | 7 | 2 | 3 | 5 | 1 | 35 | 11 | ||||
Ընդհանուր | 29 | 7 | 2 | 3 | 5 | 1 | 0 | 0 | 36 | 11 | ||
Ռապիդ (վարձավճար) | 2016–17 | Ավստրիայի Բունդեսլիգա | 33 | 8 | 5 | 3 | 10 | 2 | — | 48 | 13 | |
2017–18 | 27 | 7 | 4 | 1 | — | 31 | 8 | |||||
Ընդհանուր | 60 | 15 | 9 | 4 | 10 | 2 | 0 | 0 | 79 | 21 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 101 | 25 | 17 | 8 | 15 | 3 | 21 | 3 | 154 | 39 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտ Ռեսիֆի
- Լիգա Պերնամբուկանո. 2014
- Նորդեստե գավաթ. 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Brazil - Joelinton - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton 2018/19 - scout report»։ Football Bloody Hell (en-GB)։ 2019-08-07։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton: 5 Things to Know About the Man Set to Become Newcastle's Club-Record Signing»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-22։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Sport Club do Recife - Figueirense Futebol Clube, Nov 2, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Sport Club do Recife - Fluminense Football Club, Nov 23, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Sport Club do Recife - São Paulo Futebol Clube, Dec 7, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ Recife Por GloboEsporte com։ «Garoto Joelinton marca, e Sport bate o São Paulo na Arena Pernambuco»։ globoesporte.com։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Clube de Regatas do Flamengo - Sport Club do Recife, May 17, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Santos FC - Sport Club do Recife, May 31, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ Hoffenheim TSG 1899։ «TSG verpflichtet Talent aus Brasilien » TSG Hoffenheim»։ www.achtzehn99.de (de-DE)։ Վերցված է 2019-08-10
- ↑ Germany Süddeutsche de GmbH, Munich։ «Hoffenheim verpflichtet Brasilianer Joelinton»։ Süddeutsche.de (գերմաներեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ LiausuRecife Por Lucas։ «Sport acerta venda de Joelinton para o Hoffenheim, da Alemanha»։ globoesporte.com (pt-br)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «FC Schalke 04 - TSG 1899 Hoffenheim, Dec 18, 2015 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Spielanalyse | FC Schalke 04 - TSG Hoffenheim 1:0 | 17. Spieltag | Bundesliga 2015/16»։ kicker (de-DE)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton | Football Stats | Newcastle United | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Transfer success: Joelinton moves to Hütteldorf»։ SK Rapid։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-22-ին։ Վերցված է 2019-08-10
- ↑ Hoffenheim TSG 1899։ «Schreuder verlängert, Kaltenbach rückt auf»։ www.achtzehn99.de (de-DE)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Ein Brasilianer stürmt für Rapid - derStandard.at»։ DER STANDARD (de-AT)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - SV Ried, Jul 23, 2016 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Torpedo-BelAZ Zhodino - Rapid Vienna, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - KRC Genk, Sep 15, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Perfekter EL-Auftakt für Rapid gegen Genk - derStandard.at»։ DER STANDARD (de-AT)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «SKN St. Pölten - Rapid Vienna, Sep 24, 2016 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - Athletic Bilbao, Dec 8, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid verabschiedet sich mit 1:1 gegen Bilbao - derStandard.at»։ DER STANDARD (de-AT)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Austria Vienna - Rapid Vienna, Feb 12, 2017 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - LASK, Apr 26, 2017 - ÖFB-Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton fires Rapid into final!»։ SK Rapid։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-18-ին։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - Red Bull Salzburg, Jun 1, 2017 - ÖFB-Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton | Football Stats | Newcastle United | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - SV Mattersburg, Jul 22, 2017 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ Ringsmuth Daniel։ «2:2! Rapid verschenkt Auftaktsieg gegen Mattersburg!»։ Bundesliga | ligaportal (de-de)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - SKN St. Pölten, Oct 14, 2017 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - SV Mattersburg, Dec 9, 2017 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «SKN St. Pölten - Rapid Vienna, Dec 16, 2017 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Rapid Vienna - SC Rheindorf Altach, May 20, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton: Who is Hoffenheim's Brazilian striker looking to fill Roberto Firmino's shoes?»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «1.FC Kaiserslautern - TSG 1899 Hoffenheim, Aug 18, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «REACTION | Joelinton the hat-trick hero as Hoffenheim smash sorry Kaiserslautern | Get German Football News»։ www.getfootballnewsgermany.com։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Shakhtar Donetsk - TSG 1899 Hoffenheim, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Borussia Dortmund, Sep 22, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Hoffenheim 1-1 Borussia Dortmund» (en-GB)։ 2018-09-22։ Վերցված է 2019-08-10
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Olympique Lyon, Oct 23, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Ten-man Hoffenheim fight back to snatch draw in Lyon»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10(չաշխատող հղում)
- ↑ «TSG 1899 Hoffenheim - VfB Stuttgart, Oct 27, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Bayer 04 Leverkusen - TSG 1899 Hoffenheim, Nov 3, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Reiss Nelson's wondergoal sets up handsome win for Hoffenheim at Bayer Leverkusen»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10(չաշխատող հղում)
- ↑ Hoffenheim TSG 1899։ «Joelinton extends contract until 2022»։ www.achtzehn99.de (en-US)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «OFFICIAL: Joelinton extends stay with Hoffenheim»։ BeSoccer (en-EN)։ 2018-11-22։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Brazilian forward Joelinton signs extension with Hoffenheim»։ chicagotribune.com։ Վերցված է 2019-08-10
- ↑ «SC Freiburg - TSG 1899 Hoffenheim, Jan 26, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Adam Szalai on target as Hoffenheim fight back to beat Freiburg»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10(չաշխատող հղում)
- ↑ Newsome Elijah (2019-07-17)։ «Transfer Rumor: Joelinton Set to be Newcastle’s Next Record Breaking Signing»։ Coming Home Newcastle։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Official: Joelinton leaves Hoffenheim»։ Bulinews.Com - Bundesliga news in English (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Magpies confirm club record signing»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Newcastle sign striker Joelinton for record fee»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Newcastle sign Joelinton: Hoffenheim striker joins Magpies for club-record £35m fee | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton: Newcastle sign Brazilian striker from Hoffenheim» (en-GB)։ 2019-07-23։ Վերցված է 2019-08-10
- ↑ McVeigh Niall, Conn David (2019-07-23)։ «Newcastle United sign Hoffenheim forward Joelinton for club-record fee»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Newcastle sign Joelinton from Hoffenheim in £40m club-record deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Profile on Brazilian Joelinton ace who smashes Newcastle's transfer record»։ talkSPORT (en-US)։ 2019-07-23։ Վերցված է 2019-08-10
- ↑ «Joelinton»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժոելինտոն Վիքիպահեստում |
---|
- Ժոելինտոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ժոելինտոնը transfermarkt-ում
- Ժոելինտոնը soccerbase.com-ում
- Ժոելինտոնը WhoScored.com կայքում
- Ժոելինտոնը Նյուքասլ Յունայթեդի պաշտոնական կայքում
- Ժոելինտոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ժոելինտոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Սպորտ Ռեսիֆիի ֆուտբոլիստներ
- Հոֆենհայմի ֆուտբոլիստներ
- Ռապիդ Վիեննայի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ