Շոն Լոնգստաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Շոն Լոնգստաֆ
Sean Longstaff
Sean Longstaff 2021-08-07 1.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Sean David Longstaff
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 1997(1997-10-30)[1] (25 տարեկան)
Ծննդավայր North Shields, North Tyneside, Թայն ընդ Ուեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սմ
Քաշ 65 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Համար 36
Պատանեկան կարիերա
2005-2016 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 9 (1)
2017   Շոտլանդիա Կիլմարնոկ 16 (3)
2017-2018   Անգլիա Բլեքփուլ 42 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Շոն Լոնգստաֆ (անգլ.՝ Sean Longstaff, հոկտեմբերի 30, 1997(1997-10-30)[1], North Shields, North Tyneside, Թայն ընդ Ուեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուքասլ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնգստաֆը Նյուքասլ Յունայթեդի ակադեմիայի սան է[3][4]։ 2017 թվականի հունվարի 9-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Կիլմարնոկին[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շոտլանդիայի գավաթի Համիլտոն Ակադեմիկալի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Շոտլանդիայի առաջնությունում անցկացրեց հունվարի 28-ին՝ Ռոս Կաունտիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[9]։ Փետրվարի 4-ին անգլիացին գոլ խփեց Համիլտոն Ակադեմիկալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[10]։ Կիլմարնոկի կազմում Լոնգստաֆը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[11]։

2017 թվականի հուլիսի 21-ին Լոնգստաֆը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բլեքփուլ[12][13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16]։ Օգոստոսի 19-ին Լոնգստաֆը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[17]։ Սեպտեմբերի 2-ին անգլիացին խփեց Ուիմբլդոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[18]։ 2018 թվականի փետրվարի 3-ի նա գոլ խփեց Բերիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ Բլեքփուլի կազմում Լոնգստաֆը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[20]։

2018-19 մրցաշրջանում Լոնգստաֆը վերադարձավ Նյուքասլ Յունայթեդ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[21][22]։ Դեկտեմբերի 3-ին Լոնգստաֆը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2022 թվականը[23][24][25]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 26-ին՝ փոխարինելով Քենեդիին Լիվերպուլի դեմ խաղում[26][27]։ Իր առաջին գոլը Նյուքասլի կազմում խփեց 2019 թվականի հունվարի 15-ին՝ Անգլիայի գավաթի Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում[28][29]։ Պրեմիեր Լիգայում առաջին գոլը խփեց փետրվարի 26-ին՝ Բարնլիի դեմ խաղում[30][31]։ 2018-19 մրցաշրջանում Լոնգստաֆը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[32] և գրավելով Մանչեսթեր Յունայթեդի ուշադրությունը[33][34][35][36]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կիլմարնոկ (վարձավճար) 2016–17 Պրեմիերշիպ 16 3 1 0 0 0 17 3
Բլեքփուլ (վարձավճար) 2017–18 Լիգա Մեկ 42 8 1 0 2 1 45 9
Նյուքասլ Յունայթեդ 2018–19 Պրեմիեր Լիգա 9 1 3 1 1 0 13 2
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 9 1 3 1 0 0 1 0 13 2
Կարիերայի ընդհանուր 67 12 5 1 0 0 3 1 75 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - S. Longstaff - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-10 
  3. O'Toole Dan (2019-06-14)։ «Who is Sean Longstaff? Profile of Newcastle midfielder targeted by Man Utd»։ men։ Վերցված է 2019-08-10 
  4. Taylor Louise (2019-02-28)։ «Newcastle’s Sean Longstaff: the new Carrick with added ice in his veins»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-10 
  5. «Young trio join Kilmarnock on loan»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  6. «Kilmarnock sign Newcastle's Cal Roberts, Sean Longstaff, Freddie Woodman on loan» (en-GB)։ 2017-01-09։ Վերցված է 2019-08-10 
  7. «Kilmarnock sign Cal Roberts, Freddie Woodman and Sean Longstaff on loan from Newcastle»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  8. «Kilmarnock FC - Hamilton Academical FC, Jan 21, 2017 - SFA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  9. «Kilmarnock FC - Ross County FC, Jan 28, 2017 - Scottish Premiership - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  10. «Hamilton Academical FC - Kilmarnock FC, Feb 4, 2017 - Scottish Premiership - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  11. «Sean Longstaff | Football Stats | Newcastle United U21 | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-10 
  12. «Blackpool Confirm Longstaff Loan Deal»։ www.blackpoolfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-08-10 
  13. «Sean Longstaff: Blackpool sign teenage Newcastle United midfielder on loan» (en-GB)։ 2017-07-21։ Վերցված է 2019-08-10 
  14. «Sean Longstaff leaves Newcastle on loan»։ www.sportinglife.com (en-us)։ Վերցված է 2019-08-10 
  15. «Wigan Athletic - Blackpool FC, Aug 8, 2017 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  16. «Blackpool FC - Milton Keynes Dons, Aug 12, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  17. «Doncaster Rovers - Blackpool FC, Aug 19, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  18. «Blackpool FC - AFC Wimbledon, Sep 2, 2017 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  19. «Bury FC - Blackpool FC, Feb 3, 2018 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  20. «Sean Longstaff | Football Stats | Newcastle United U21 | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-10 
  21. «Nottingham Forest - Newcastle United, Aug 29, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  22. «Nottingham Forest’s Matty Cash and Gil Dias end Newcastle’s comeback»։ The Guardian (en-GB)։ 2018-08-29։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-10 
  23. «Longstaff signs new four-year deal»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  24. VAVEL.com (2018-12-03)։ «Newcastle United under-23s star Sean Longstaff handed new deal»։ VAVEL (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  25. Ryder Lee (2018-12-03)։ «Talented Newcastle United youngster handed new four year contract»։ nechronicle։ Վերցված է 2019-08-10 
  26. «Liverpool FC - Newcastle United, Dec 26, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  27. «Liverpool 4-0 Newcastle: Mohamed Salah scores and assists as Reds go six points clear at top»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  28. «Blackburn Rovers - Newcastle United, Jan 15, 2019 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  29. «Newcastle see off Blackburn with Joselu and Ayoze Pérez extra-time flourish»։ The Guardian (en-GB)։ 2019-01-15։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-10 
  30. «Newcastle United - Burnley FC, Feb 26, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  31. «Sean Longstaff on target as Newcastle end Burnley’s good run»։ The Guardian (en-GB)։ 2019-02-26։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-10 
  32. «Sean Longstaff | Football Stats | Newcastle United U21 | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-10 
  33. «Sean Longstaff: Manchester United target Newcastle United midfielder» (en-GB)։ 2019-06-27։ Վերցված է 2019-08-10 
  34. Dudko James։ «Mike Ashley Says Sean Longstaff 'Is Not for Sale' Amid Manchester United Rumours»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  35. «Ole Gunnar Solskjaer Prioritises Move for Sean Longstaff as Man Utd Ready £30m Bid»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-24։ Վերցված է 2019-08-10 
  36. David Folami (2019-06-14)։ «Manchester United Set To Sign Newcastle's Sean Longstaff»։ The InfoStride (en-US)։ Վերցված է 2019-08-10 (չաշխատող հղում)
  37. «Sean Longstaff»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]