Իտուրբեն հանդես էր գալիս Պարագվայի Սերո Պորտենյո ակումբի երիտասարդական կազմում։ 2009 թվականի հունիսի 28-ին 16 տարեկան հասակում Իտուրբեն իր առաջին հանդիպումը անցկացրեց Պարագվայի առաջնությունում, սակայն հետագայում Իտուրբեն չցանկացավ երկարաձգել պայմանագիրը, որից կոնֆլիկտ առաջացավ ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի միջև, որից հետո Իտուրբեն տեղափոխվեց արգենտինական Կիլմեսու, սակայն իրավաբանական խնդիրների պատճառով նա այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ։ 2011 թվականի հունվարին Իտուրբեն պայմանագիր կնքեց պորտուգալական Պորտու ֆուտբոլային ակումբի հետ։ Սակայն նա այդպես էլ չդարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ, 2011/12 մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 4 անգամ, որից հետո վարձավճարով տեղափոխվեց արգենտինական Ռիվեր Փլեյթ, այնուհետև իտալական Վերոնա։ 2014 թվականի հուլիսին Իտուրբեն տեղափոխվեց Ռոմա 22 միլիոն եվրոյի դիմաց։
Իտուրբեն պարագվայցի փախստականների երեխա է, ով ծնվել է Արգենտինայում։ Նա հանդես է եկել և Պարագվայի և Արգենտինայի երիտասարդական հավաքականներում, սակայն հետագայում որոշեց, որ պետք է պաշտպանի Արգենտինայի գույները։