Մեսնա
Մեսնա | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂H₅NaO₃S₂ |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 19767-45-4 |
PubChem | 23662354 |
EINECS համար | 243-285-9 |
SMILES | C(CS(=O)(=O)[O-])S.[Na+] |
ЕС | 243-285-9 |
ChEBI | 27663 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Մեսնա, վաճառքային Մեսնաքս բրենդային անվանումով, դեղամիջոց՝ կիրառվող ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ ստացող հիվանդների մոտ միզապարկից արյունահոսության ռիսկը նվազեցնելու համար[2]։ Կիրառվում է ներքին ընդունման կամ ներերակային ներարկման ձևով[2]։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են գլխացավ, փսխում, քնկոտություն, ախորժակի կորուստ, հազ, ցան և հոդացավ[2]։ Լուրջ կողմնակի ազդեցություններից է ալերգիկ ռեակցիան[2]։ Հղիության ընթացքում կիրառումը թվում է անվտանգ երեխայի համար, սակայն այս կիրառումը լավ ուսումնասիրված չէ[3]։ Մեսնան օրգանական ծծմբային խառնուրդ է[4]։ Այն փոփոխում է միզապարկի մեջ հայտնաբերված ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի քայքայման արգասիքները դարձնելով դրանք նվազ թունավոր[2]։
Մեսնան հաստատվել է բժշկական կիրառման համար ԱՄՆ–ում 1988 թվականին[2]։ Դա ներառված է ԱՀԿ–ի հիմնական՝ առողջության պահպանման համար ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցանկում[5]։ Զարգացող աշխարհում մեծածախ վաճառքի արժեքը մոտավորապես 3.50 ԱՄՆ դոլարի սահմաններում է 400 միլիգրամ սրվակի համար[6]։ Միացյալ Թագավորությունում նրա արժեքն է 3.95 ֆունտ ստերլինգ[7]։
Բժշկական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետվիրահատական քիմիոթերապիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեսնան կիրառվում է արյունահոսական ցիստիտի և արյունամիզության դեպքերը նվազեցնելու համար այն հիվանդների մոտ, ովքեր ստանում են ցիկլոֆոսֆամիդ կամ իֆոսֆամիդ քաղցկեղի քիմիոթերապիայի համար։ Այս երկու հակաքաղցկեղային միջոցները, in vivo, կարող են փոխակերպվել ուրոտոքսիկ մետաբոլիտների, ինչպիսին է ակրոլեինը։
Մեսնան թունազրկում է այս մետաբոլիտներին իր սուլֆհիդրիլ խմբի միջոցով փոխազդեցության մեջ մտնելով ալֆա,բետա–չհագեցած կարբոնիլ –խումբ պարունակող խառնուրդների հետ, ինչպիսին է ակրոլեինը[8]։ Այս փոխազդեցությունը հայտնի է որպես Մայքլի ռեակցիա։ Մեսնան նաև ավելացնում է ցիստեինի միզային արտազատումը։
Հյուսիսային Ամերիկայից դուրս, մեսնան նաև կիրառվում է որպես մուկոլիտիկ միջոց, ազդում է նույն ձև ինչպես ացետիլցիստեինը և վաճառվում է այս ցուցումով որպես Միստաբրոն[9] և Միստաբրոնկո։
Ներմուծման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դա ներմուծվում է ներերակային կամ ներքին ընդունմամբ (բերանացի)[10]։ Մեսնան ներերակային ներմուծմամբ տրվում է ներերակային իֆոսֆամիդի հետ, իսկ ներքին ընդունմամբ մեսնան տրվում է ներքին ընդունման ցիկլոֆոսֆամիդի հետ։ Ներքին ընդունման դեպքում դեղաչափը պետք է լինի կրկնակի ներերակային տրվող մեսնայի դեղաչափից՝ կենսամատչելիության խնդիրների պատճառով։ Ի տարբերություն ներերակային ներմուծվող մեսնայի,որի դեպքում մնում են հիվանանոցում չորս կամ հինգ օր, ներքին ընդունման պատրաստուկների կիրառումը թույլ են տալիս հիվանդներին հիվանդանոցից շուտ դուրս գրվել։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեսնան նվազեցնում է ուրոտոքսիկ միացությունների թունավոր ազդեցությունը, որը կարող է առաջանալ քիմիոթերապիայի կիրառումից հետո։ Մեսնան ջրալույծ, հակաօքսիդանտ միացություն է և տրվում է զուգահեռ քիմիոթերապևտիկ միացություններ ցիկլոֆոսֆամիդի և իֆոսֆամիդի հետ։ Մեսնան կենտրոնանում է միզապարկում, որտեղ ակրոլեինը կուտակվում է քիմիոթերապիայից հետո և Մայքլի ռեակցիայի միջոցով առաջացնում է կոնյուգատ ակրոլեինի հետ և այլ ուրոտոքսիկ մետաբոլիտների հետ[8]։ Այս կոնյուգացիոն փոխազդեցությունը ապաակտիվացնում է ուրոտոքսիկ միացություններին վերածելով անվնաս մետաբոլիտների։ Մետաբոլիտները արտազատվում են մեզի միջոցով[11]։
Անվանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն վաճառվում է Բախտեր դեղագործական ընկերության կողմից, որպես Ուրոմիտեքսան և ՄԵսնաքս։ Նյութի անվանումը հապավում է՝ 2–մերկապտոէթան սուլֆոնատ Na (Na–ը նատրիումի քիմիական նշանն է )։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոենզիմ Մ– կոենզիմ է նույն կառուցվածքով, որը օգտագործվում է մեթանոգեն բակտերաների կողմից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 mesna
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Mesna». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Mesna (Mesnex) Use During Pregnancy». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Patwardhan, Bhushan; Chaguturu, Rathnam (2016). Innovative Approaches in Drug Discovery: Ethnopharmacology, Systems Biology and Holistic Targeting (անգլերեն). Academic Press. էջ 53. ISBN 9780128018224. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Mesna». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 578. ISBN 9780857111562.
- ↑ 8,0 8,1 Thurston DE (2007). Chemistry and Pharmacology of Anticancer Drugs. Boca Raton: CRC Press/Taylor & Francis. էջեր 53–54. ISBN 978-1-4200-0890-6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Mistabron Ampoules». South African Electronic Package Inserts. August 1973. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Mace JR, Keohan ML, Bernardy H, և այլք: (December 2003). «Crossover randomized comparison of intravenous versus intravenous/oral mesna in soft tissue sarcoma treated with high-dose ifosfamide». Clin. Cancer Res. 9 (16 Pt 1): 5829–34. PMID 14676103.
- ↑ Shaw IC, Graham MI (1987). «Mesna—a short review». Cancer Treat. Rev. 14 (2): 67–86. doi:10.1016/0305-7372(87)90041-7. PMID 3119211.