Իֆոսֆամիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իֆոսֆամիդ
Քիմիական բանաձևC₇H₁₅Cl₂N₂O₂P
Մոլային զանգված4,3E−25 կիլոգրամ գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար3778-73-2
PubChem3690
EINECS համար223-237-3
SMILESC1CN(P(=O)(OC1)NCCCl)CCCl
ЕС223-237-3
ChEBI3562
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Իֆոսֆամիդ (ԻՖՕ), վաճառքային անվանումը Իֆեքս, քիմիոթերապևտիկ դեղ, որն օգտագործվում է տարբեր տեսակի քաղցկեղների բուժման մեջ[1]։ Դրանցից են՝ ամորձու քաղցկեղը, փափուկ հյուսվածքային սարկոման, օստեոսարկոման, միզապարկի քաղցկեղը, թոքի մանր բջջային քաղցկեղը, արգանդի վզիկի քաղցկեղը և ձվարանի քաղցկեղը[1]։ Կիրառվում է ներերակային ներարկման ձևով[1]։

Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են` մազաթափությունը, փսխումը, մեզում արյան առկայությունը, վարակները և երիկամային խնդիրները[1]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են՝ ոսկրածուծի ընկճումը և գիտակցության խանգարումները[1]։ Հղիության ընթացքում կիրառումը հավանաբար կվնասի պտղին[1]։ Իֆոսֆամիդը պատկանում է ալկիլացնող միջոցների և ազոտային իպրիտի ածանցյալների խմբին[1][2]։ Այն ազդում է խանգարելով ԴՆԹ-ի կրկնապատկումը և ՌՆԹ-ի սինթեզը[1]։

Իֆոսֆամիդը բժշկական կիրառման համար ԱՄՆ-ում հաստատվել է 1987 թ․-ին[1]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[3]։ Զարգացող երկրներում դեղի արժեքը կազմում է 7․35-70․70 ԱՄՆ $ յուրաքանչյուր 2գ-ի համար[4]։ Միացյալ թագավորությունում դեղի այդ NHS-ի համար արժե 130․04 ֆունտ[5]։

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կիրառվում է քաղցկեղների տարբեր տեսակների բուժման համար․

Ներմուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն սպիտակ փոշի է, որը, քիմիոթերապիայի համար օգտագործման ժամանակ վերածվում է մաքուր, անգույն հեղուկի։ Կիրառվում է ներերակային ներարկման ձևով։

Իֆոսֆամիդը հաճախ կիրառվում է մեսնայի հետ միասին, հեմոռագիկ ցիստիտով որոշ հիվանդների մոտ դիտվող ներքին արյունահոսությունից խուսափելու համար։

Իֆոսֆամիդը տրվում է արագ, երբեմն՝ մի ժամվա ընթացքում։

Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմոռագիկ ցիստիտը հազվադեպ է առաջանում, երբ իֆոսֆամիդը կիրառվում է մեսնայի հետ։ Հաճախ հանդիպող, դեղաչափ սահմանափակող կողմնակի երևույթ է էնցեֆալոպաթիան (ուղեղի դիսֆունկցիա)[6]։ Այս երևույթը դիտվում է դեղամիջոցը ստացած հիվանդների մինչև 50%-ի մոտ։ Այս երևույթը հավանաբար միջնորդված է քլորացետալդեհիդով՝ իֆոսֆամիդի քայքայման արգասիքներից մեկով, որն ունի նմանատիպ քիմիական հատկություններ, ինչ ացետալդեհիդն ու քլորալ հիդրատը։ Իֆոսֆամիդային էնցեֆալոպաթիայի ախտանշանները կարող են լինել թեթև (կենտրոնացման դժվարացում, հոգնածություն), միջին (դելիրիում, փսիխոզ) և ծանր (ոչ ցնցումային էպիլեպտիկ ստատուս կամ կոմա)։ Երեխաների մոտ, այս ախտանշանները կարող են խանգարել երեխայի նորմալ նյարդաբանական զարգացումը։ Գլխուղեղից բացի, իֆոսֆամիդը ախտահարում է նաև ծայրամասային նյարդերը։ Ծանրության աստիճանը գնահատվում է կամ Քաղցկեղի ազգային ինստիտուտի, կամ Մինվելլի չափանիշներով (I-IV աստիճան)։ Նախկինում գլխուղեղի հետ ունեցած խնդիրները և արյան մեջ ալբումինի ցածր քանակը մեծացնում է իֆոսֆամիդային էնցեֆալոպաթիայի զարգացման հավանականությունը։ Դեպքերի մեծ մասում այս վիճակն անցնում է 72 ժամվա ընթացքում։ Եթե դեղի ներմուծման դեպքում այս վիճակն առաջանում է, խորհուրդ է տրվում դադարեցնել դեղի օգտագործումը։ Ծանր (III-IV աստիճանի) էնցեֆալոպաթիայի ամենաարդյունավետ բուժումը մեթիլեն կապույտի ներերակային ներարկումն է, որը կրճատում է էնցեֆալոպաթիայի տևողությունը․ մեթիլեն կապույտի ազդեցության հստակ մեխանիզմն անհայտ է։ Որոշ դեպքերում մեթիլեն կապույտը կարող է կիրառվել, որպես կանխարգելիչ միջոց նախքան իֆոսֆամիդի ներարկումը։ Այլ բուժումներից են ալբումինի, թիամինի ներարկումները և դիալիզի անցկացումը հիվանդի փրկման համար[6]։

Իֆոսֆամիդը կարող է առաջացնել նաև նորմալ անիոնային պակասորդով ացիդոզ, մասնավորապես՝ երիկամային խողովակային ացիդոզ տիպ 2[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Ifosfamide». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Dowd, Frank J.; Johnson, Bart; Mariotti, Angelo (2016). Pharmacology and Therapeutics for Dentistry (անգլերեն) (7 ed.). Elsevier Health Sciences. էջ 533. ISBN 9780323445955. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Ifosfamide». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 580. ISBN 9780857111562.
  6. 6,0 6,1 Ajithkumar T, Parkinson C, Shamshad F, Murray P (March 2007). «Ifosfamide encephalopathy». Clin Oncol (R Coll Radiol). 19 (2): 108–14. doi:10.1016/j.clon.2006.11.003. PMID 17355105.
  7. Foster, Corey, ed. (2010). The Washington Manual of Therapeutics (33 ed.). Wolters Kluwer | Lippincott Williams & Wilkins. էջ 407.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իֆոսֆամիդ» հոդվածին։