Անգույն, սուր հոտով, արցունքաբեր հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ -87,7 °C, եռմանը՝ 52,5 °C, խտությունը՝ 841,0 կգ/մ3։ Լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։
Օդում հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով ակրիլաթթու և պոլիմերվում՝ առաջացնելով ապակենման զանգված (դիսակրիլ)։ Մտնում է միացման և դիենային սինթեզի ռեակցիաների մեջ։ Արդյունաբերության մեջ ստացվում է պրոպիլենը օքսիդացնելով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 234)։