Մաքսիմ Շևչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Շևչենկո
ռուս.՝ Максим Леонардович Шевченко
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1966(1966-02-22) (58 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1990) և Moscow school number 1249?
Մասնագիտությունլրագրող, հասարակական գործիչ, բլոգեր, ուսուցիչ, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, խմբագիր, հաղորդավար, քաղաքական գործիչ և հրապարակախոս
ԱմուսինNadezhda Kevorkova?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ, Izborsk Club?[1], second Civic Chamber of the Russian Federation?, third Civic Chamber of the Russian Federation? և Legislative Assembly of Vladimir Oblast?
 Maksim Shevchenko Վիքիպահեստում

Մաքսիմ Լեոնարդովիչ Շևչենկո (ռուս.՝ Шевченко, Максим Леонардович, փետրվարի 22, 1966(1966-02-22), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի անդամ։ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի երկրորդ և երրորդ կազմերի անդամ (2008 -2012)։ Հայտնի է իր առավել հակահայկական արտահայտություններով (տես՝ Հակահայկականությունը Ռուսաստանում)[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա պապը ծնունդով Արևմտյան Բելառուսիայից է[4][5]։ Մեկ տարի անցկացրել է բանտում, Լեհաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Նրան մեղադրում էին նրանում, որ նա հետախուզականի առաջադրանքով պետք է պայթեցներ Վոլգա գետի կամուրջը[6]։

Շևչենկոյի պապը եղել է պրոֆեսոր և դասավանդել է ֆիզիկա Ուլյանովսկի մանկավարժական ինստիտուտում, տիրապետում էր հինգ լեզուների։ Ըստ տեղեկությունների տատը Սիբիրից էր։ Երկուսն էլ տեղափոխվել են Մոսկվա[7]։ Հայրը ուկրաինացի է[8]։ Նա աշխատել է որպես երկրաֆիզիկոս Թուրքմենստանում, Մանգըշլակում, Սիբիրում և Պեչորայի ածխի ավազանում[9]։ Ըստ տեղեկությունների եղել է հեղափոխական։

Հատուկ դպրոցում խորը ուսումնասիրել է գերմաներեն լեզու։ Ստանիսլավ Բելկովսկու հետ սովորել է նույն դպրոցում[10]։ 1990 թվականին ավարտել է Սերգո Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտը «Միկրոէլեկտրոնային սարքերի դիզայնի և համակարգի վերլուծություն» մասնագիտությամբ[11]։ Ունի արևելագիտության ֆակուլտետի անավարտ կրթություն։ Մասնակցել է դասախոսությունների Ասիայի և Աֆրիկայի Մոսկվայի պետական համալսարանում մշակույթի պատմության և արաբերեն թեմաներով[11]։

1989-1991 թվականներին որպես հատուկ թղթակից աշխատել է «Հերալդ քրիստոնեական ժողովրդավարության» թերթում, հրապարակված Ռուսաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կողմից։ 1993 թվականից 1995 թվականը դասավանդել է Ռուսաստանի պատմություն և Արևմտյան Եվրոպայի պատմություն «Ռադոնեժ-Յասենեվո» (Радонеж-Ясенево) ուղղափառ դասական գիմնազիայում։ 1994 թվականից 1995 թվականը որպես խմբագիր «Սեպտեմբերի մեկ» («Первое сентября») մանկավարժական թերթում։ 1991 թվականից մինչև 1996 թվականին եղել է «Տվյորդի զնակ» («Твёрдый ЗнакЪ») պոեզիայի գրական ամսագրի բաժնի վարիչ։ Ուկրաինայի 2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աշխատել է Վիկտոր Յանուկովիչի[12] շտաբում։ 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսը «Առաջին ալիքով» ռուս.՝ «Первом канале» վարում էր հեղինակային սոցիալ-քաղաքական թոք-շոու «Դատեք ինքներդ» ռուս.՝ «Судите сами» ↑ Человек из телевизора. Эхо Москвы (29 октября 2005). ↑ Судите сами. Первый канал.: Շևչենկոն հաճախ հյուընկալվում էր «Մայակ» ռադիոկայանի՝ «Սերգեյ Ստիլավինը և նրա ընկերները» առավոտյան շոուին։ 2008-2010 թվականներին - Ռուսաստանի Դաշնությոան Հանրային պալատի անդամ։ 2009 թվականի ամռանը «Յամալ-Րեգիոն» ռուս.՝ «Ямал-Регион» պետական հեռուստառադիոընկերության հետ համատեղ կազմակերպել է «Քաղաքակրթություն-Հյուսիս» ռուս.՝ «Цивилизация-Север» թոք-շոուն, որը ցուցադրվում էր երեկոյան եթերում[13]։ «ՆԳ-կրոններ», քաղաքական և փիլիսոփայական շաբաթաթերթ «Իմաստը», մամուլի ակումբ »Արեւելյան քաղաքականություն» նախագծերի հեղինակն է։ Էթնո-մշակութային և կրոնական առարկաների փորձագետ է։ 2009 թվականի սեպտեմբերի 2-ին Շևչենկոյին մերժել են վիզա տրամադրել Վրաստան մուտք գործելու համար որպես «Վրաց-ռուսական հակամարտության հումանիտար հետևանքների կարգավորման հանրային հանձնաժողովի» պատվիրակության անդամ[14]։ 2012 թվականի հունվարի 26-ից առաջին ալիքով վարում էր «Համատեքստում» ռուս.՝ «В контексте»[15] ծրագիրը։ 2013 թվականից «Ռուսական լրատվական ծառայությոան» ռադիոկայանի «Դիրքորոշում» ծրագրի հյուր։ 2015 թվականի սեպտեմբերից տեղափոխվեց ՆՏՎ (ռուս.՝ НТВ[16]: 2015 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 27-ը եղել է «Տոչկա»[17] տեղեկատվական և վերլուծական ծրագրի հաղորդավար։ 2012 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 18-ը եղել է Սերգեյ Մինաևի «Բոլշինստվո»↑ Прелести Семенович. Теленеделя с Александром Мельманом. Московский комсомолец (18 февраля 2016). թոք-շոուի հաղորդավար։

Արտահայտություններ Հայաստանի և հայերի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 24-ին Ռուսաստանի առաջին ալիքի Ժամանակը ցույց կտա (ռուս.՝ Время покажет Վրեմյա պոկաժետ) հեռուստահաղորդման եթերում, որի հիմնական թեման էր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Շևչենկոն լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի հարցին պատասխանելով հայտարարել է հետևյալը[2].

Հայերի այն մասը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր դաշնակիցներն են, իսկ այն մասը, որը ձեր դաշնակիցներն են, մեր թշնամիներն են։

Դրանից բացի Արցախի պատկանելիության մասին հարցին Շևչենկոն բարձրաձայնել է մեկ այլ հակահայկական թեզ.

Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Եվ Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև եռակի պայմանագրով։

Իր հերթին լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը վկայակոչել է, որ Արցախը Հայաստանի մասն է, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ այդ զենքով սպանում է հայերին[2]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008[18]-2010[19] թթ. - Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ
  • Կովկասի սոցիալական երկխոսության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման աշխատանքային խմբի ղեկավար (2010)
  • Հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության հարցերով լիազոր անդամ (2008-2010 թթ.)
  • Դաշնային հասարակական պորտալի՝ «Օրենքի նախագիծ»[20] ռուս.՝ «Проект-Закона, հոգաբարձուների խորհրդի անդամ
  • «Հականարնջագույն» ռուս.՝ (Анти-оранжевого ) կոմիտեի[21] անդամ։ 2012 թվականի փետրվարին, խորհրդարանական ընտրությունների կեղծիքի բողոքի ժամանակ, իշխանամետ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Պոկլոննայա բլրի վրա[22]
  • Իզբորսկու ակումբի մշտական անդամ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

LiveJournal-ի բլոգերshevchenko-ml блог Максима Шевченко – բլոգը Կենդանի Մատյանում

«Не хочу, чтобы следователь, прокурор или судья решали, что нам говорить». Лекция Максима Шевченко о конформистах и журналистах. // tvrain.ru

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://izborsk-club.ru/11046
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայերը Ռուսաստանի թշնամիներն են. Մաքսիմ Շևչենկոն՝ ՌԴ Առաջին ալիքի եթերում. Տեսանյութ
  3. 3,0 3,1 Մաքսիմ Շևչենկոն և լեհ քաղաքագետը վիճաբանել են Ղարաբաղի համար (ռուս.)
  4. ↑ Кто здесь настоящий национал-предатель. // www.snob.ru Опубликовано в 11:27 27.03.14. Проверено 23.08.2014 г.
  5. ↑ Максим Шевченко. Интервью. Беседовала Бэлла Дадаева. // rumorsworld.ru Опубликовано 5 марта 2014 г. Проверено 23.08.2014 г.
  6. ↑ Особое мнение. Максим Шевченко. 22.05.2008
  7. «Собянин по происхождению — коренной евразиец».
  8. ↑ Максим Шевченко: Две страны с одной историей.
  9. ↑ Максим Шевченко: Мой отец был геофизиком.
  10. ↑ Шевченко: «Мы давно знакомы со Станиславом. Более того мы даже учились в одной школе.» — Шевченко vs Белковский // Russia.ru ↑ Белковский: «Я рад тому, что, скажем, Максим Шевченко, с которым учились в одной школе, находится на „Эхе Москвы“, потому что мне интересна точка зрения Максима Шевченко тоже, безусловно, а не только своя.» — Белковский о перевороте «Спартака», о том, что общего у Мозгового и Немцова // Телеканал «Дождь», 24.05.2015 ↑ Станислав Белковский. «Пушкин и Брежнев. Русское царство». 27 ноября. Инфосправка // Полит.ру, 12.1.2015
  11. 11,0 11,1 Максим Шевченко // Официальный сайт Первого канала
  12. ↑ Особое мнение. Максим Шевченко. 20.02.2014.
  13. http://www.oprf.ru/newsblock/news/2662/chamber_news «Цивилизация-Север» с Максимом Шевченко.
  14. ↑ Грузинские пограничники не пустили в страну двух известных российских журналистов.
  15. ↑ Максим Шевченко: Мы устраиваем мозговой штурм в эфире. Комсомольская правда (1 февраля 2012).
  16. ↑ Владимир Кара-Мурза: Новый начальник НТВ всех разгонит?. Собеседник (5 сентября 2015).
  17. ↑ С осени на НТВ появятся новые общественно-политические программы. Интерфакс (24 августа 2015).
  18. ↑ Список членов Палаты (2008 год). Общественная палата Российской Федерации (2011). Проверено 10 марта 2012. Архивировано из первоисточника 5 июня 2012.
  19. ↑ Список членов Палаты (2010 год). Общественная палата Российской Федерации (2011). Проверено 10 марта 2012. Архивировано из первоисточника 5 июня 2012
  20. ↑ Максим Шевченко вошёл в состав Попечительского совета портала "Проект-Закона.ru
  21. ↑ Состав Анти-оранжевого комитета.
  22. ↑ Сердцу не прикажешь "Lenta.ru", 04.02.2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Շևչենկո» հոդվածին։