Հերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերալդ, թագավորական ընտանիքի կամ ֆեոդալի արարողակարգի պետ։ Նրա պարտականություններից էր զինախաղերի և արարողությունների կազմակերպումը։ Միջին դարերում յուրաքանչյուր թագավորական ընտանիք ուներ իր զինանշանը, որոնք բնորոշում են իրենց ազնվական ընտանիքի առանձնահատկությունները և պետք է անկրկնելի լիներ։ Ասպետը կրում էր իր զինանշանը մարտի գնալիս և զինախաղերի ժամանակ, որով նրան հեշտությամբ ճանաչում էին։ Պատերազմների ժամանակ հերալդն հակառակորդին էր փոխանցում պատերազմող բանակների հաղորդագրությունները։ Հետևաբար յուրաքանչյուր հերալդ պետք է քաջածանոթ լիներ զինանշաններին՝ ճշգրիտ ինֆորմացիա փոխանցելու համար։ Հերալդն ինքն էր ընտրում իր ընտանիքի զինանշանի համար հարմար գույները, զարդանախշերը։ Հերալդիկայի նշաները ունեին հատուկ նշանակություն։ Օրինակ անկյունագիծը նշանակում էր, որ զինանշանը կրող հերալդի ծնողները ամուսնացած չէին։ Սա միջին դարերում կարևոր էր, քանի որ ապօրինածին որդիները չէին կարող ժառանգել հոր տիտղոսը և հողերը։ Եթե երկու ազնվական ընտանիքներ միավորվում էին ամուսնական կապով, ապա հարսի և փեսայի զինանշանները համակցվում էին և պատկերվում վահանի երկու մասերում։Վահանի երկու կողմերում պատկերված էին երկու կերպարներ, որոնք կարծես պահում էին այն։ Այդ կերպարները հաճախ կենդանիներ էին լինում` առյուծ, այծեղջյուր, կամ էլ առասպելական՝ միեղջյուր և արծվառյուծ։ Պաշտպանները սովորաբար երևում էին ամբողջական զինանշանի վրա։

Զինանշանի նշանակությունը պատերազմների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետները զինանշանով զարդարված վահանը կրում էին զրահի վրայից։ Մարտից հետո հերալդը զինանշաններով պարզում էր վիրավորների և սպանվածների ինքնությունը։ Հերալդի ավագ որդին օգտագործում էր հոր զինանշանը՝ որոշ տարրեր ավելացնելով, որոնք կոչվում էին պիտակներ։ Այն հերալդի ավագ որդին կրում էր միայն հոր կենդանության օրոք։ Պիտակն անցնում են ուսերով, հորիզոնական գծի ձև ուներ, որոնք միանում էին դեպի ներքև իջնող երեք ավելի հաստ գծերով։ Հոր մահից հետո որդին հանում էր պիտակը։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ. Հովսեփյան ՙՙ«1000 հարց և պատասխան» Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն