Մաց Էկ
| Մաց Էկ | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 18, 1945[1][2][3][…] (81 տարեկան) |
| Ծննդավայր | Մալմյո |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պարուսույց, պարող, բալետմայստեր, ռեժիսոր և բալետի պարող |
| Ամուսին | Ana Laguna? |
| Ծնողներ | հայր՝ Anders Ek?, մայր՝ Birgit Cullberg? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Մաց Էկ (շվեդ.՝ Mats Ek, ապրիլի 18, 1945[1][2][3][…], Մալմյո), շվեդ պարող, պարուսույց, թատրոնի ռեժիսոր[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաց Էկը ծնվել է 1945 թվականի ապրիլի 18-ին Մալմյոյում։
Թատերային արվեստ է սովորել Ստոկհոլմում։ 1976 թվականին, հետաքրքրվելով մարիոնետներով, տիկնիկային ներկայացում է պատրաստել Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրամայի հիման վրա։ Ինգմար Բերգմանի հետ աշխատել է Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում։ 17 տարեկանում, շեշտակի փոխելով իր ճանապարհը, սկզբում սկսել է զբաղվել ժամանակակից պարարվեստով՝ սովորելով Մարթա Գրեմի տեխնիկան։ Նրա ուսուցիչը եղել է Դոնի Ֆյոյերը։ Հետո սկսել է հետաքրքրվել բալետով։ 1971 թվականին նորամուտը անց է կացրել որպես պարող։ 1973 թվականին միացել է մոր բալետային խմբին։ 1985-1993 թվականներին աշխատել է նրա ղեկավարությամբ։ Բալետային ներկայացումների հետ մեկտեղ ներկայացել է նաև որպես թատրոնի և օպերայի ռեժիսոր։
Նոր աշխատանքների ստեղծման գործում համագործակցել է կնոջ՝ Աննա Լագունի, բալետի պարողներ Միխայիլ Բարիշնիկովի, իր եղբոր՝ Նիկլասի և Սիլվի Գիլեմի հետ։
Մաց Էկը և Անա Լագունան բեմին հրաժեշտ են տվել 2016 թվականին։ Վերջին անգամ ելույթ են ունեցել հունվարի 6-10 Փարիզյան շրջագայությունների արդյունքում՝ Ելիսեյան դաշտերի թատրոնում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը եղել է դերասան Անդերս Էկը, իսկ մայրը բալետի պարուհի և պարուսույց Բիրգիտ Կուլբերգը։ Հայտնի պարող Նիկլաս Էկանի եղբայրը։ Դերասանուհի Մալին Էկի երկվորյակ եղբայրը։ Ամուսնացել է պարուհի Անա Լագունի հետ և նրա հետ մի շարք ներկայացումներ ունեցել։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային ճանաչման է հասել «Ժիզել» հին ռոմանտիկ բալետի հեղինակային ընթերցումը։ Արել է նաև այնպիսի դասական ժանրի բալետների սեփական մեկնություններ, ինչպիսիք են «Կարապի լիճը» և «Քնած գեղեցկուհին»։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիկնիկային թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ստեղծագործություն | Ծանոթագրություններ |
|---|---|---|
| 1976 | Kalfaktorn | (Գեորգ Բյուխների «Վոյցեկ» դրամայի հիման վրա) |
Բալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ստեղծագործություն | Ծանոթագրություններ |
|---|---|---|
| 1976 | «Գեորգին և վիշապը» | |
| 1978 | «Բեռնարդա» | Ֆեդերիկո Գարսիա Լորկիի «Բեռնարդ Ալբայի տունը» դրամայի հիման վրա |
| 1982 | «Ժիզել» | Ադոլֆ Ադանի ստեղծագործությունը |
| 1984 | «Սրբագործված աշուն» | Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունը |
| 1987 | «Զբոսայգի», «Խոտ», «Կարապի լիճ» | Չայկովսկու ստեղծագործությունները |
| 1989 | Gamla barn | |
| 1992 | «Կարմեն» | |
| 1995 | She was Black, | «Ծուխ» |
| 1996 | «Քնած գեղեցկուհի» | Համբուրգյան բալետի համար |
| 1997 | A Sort Of... | Նիդեռլանդի պարի թատրոնի համար |
| 2000 | «Բնակարան» | Փարիզյան ազգային օպերայի համար |
| 2002 | Fluke | |
| 2012 | «Հրաժեշտ» | Սիլվի Գիլեմի համար |
| 2013 | «Ռոմեո և Ջուլիետա» | Չայկովսկու ստեղծագործության հիման վրա |
Օպերա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ստեղծագործություն | Հեղինակ |
|---|---|---|
| 1999 | «Դոն Ժուան» | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ստեղծագործություն | Հեղինակ |
|---|---|---|
| 2001 | «Անդրոմահա» | Ժանա Ռասինա |
| 2007 | «Երազների խաղ» | Ավգուստ Ստրինպերգ |
| 2010 | «Բալի այգին» | Չեխով |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսուրային աշխատանքներ
| Տարի | Աշխատանք | Բնօրինակ անուն | Կատարողներ |
|---|---|---|---|
| 1974 | «Ստվերներ» | En skugga | Յոնաս Բյորգստրյոմ, Անդերս Էկ, Մալին Էկ |
| 1978 | «Բեռնարդի տուն» | The House of Bernarda | Բեռնարդ Ալբա - Լյուկ Բոուի |
| 1982 | «Ժիզել» | Giselle | Ժիզել՝ Անա Լագունա, կոմս Ալբերտ՝ Լյուկ Բոուի |
| 1990 | «Կարապի լիճ» | Лебединое озеро | Արքայազն՝ Իվան Աուզելի, կարապների թագուհի՝ Անա Լագունա |
| 1993 | «Թաց կին» | Wet woman | Սիլվի Գիլեմ |
| 1994 | «Կարմեն» | Carmen | Կարմեն՝ Անա Լագունա, Դոն Խոզե՝ Մարկ Հվան, Էսկամիլյո՝ Իվան Աուզելի |
| 1996 | «Ծուխ» | Rök | Նիկլաս Էկ և Սիլվի Գիլլեմ |
| 1999 | «Քնած գեղեցկուհի» | Спящая красавица | Արքայադուստր՝ Ավրորա Վանեսա դե Լինյեր, Կարաբոս՝ Ջամալ Հուդա, արքայազն Դեզիրե՝ Իթան Սիվակ |
| 2012 | «Старуха и дверь» / | Gammal och dörr | Իվան Աուզելի և Անա Լագունա |
| 2013 | «Հրաժեշտ» | Ajö / Behind the Scenes: The Filming of Bye | Վավերագրական ֆիլմ |
Բալետային գործեր
| Տարի | Աշխատանք | Բնօրինակ անուն | Կատարողներ |
|---|---|---|---|
| 2003 | «Բնակարան» | Կադեր Բելարբի, Մարի Անյես Ժիլո, Կլերմարին Օստա, Նիկոլյա Լյո Ռիշ, Ժոզե Մարտինես | |
| 2012 | «Վայր» | Place | Միխայիլ Բարիշնիկով և Անա Լագունա, ռեժիսոր՝ Յոնաս Օկերլունդ (Jonas Åkerlund) |
Պարուսույցի գործունեությանն է նվիրված «Կյանքով լցված պար։ Մաց Էկի դիմանկարը» ( Keeping Dance Alive: A Mats Ek Portrait) վավերագրական ֆիլմը:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ada D'Adamo Mats Ek. — Palermo: L’epos, 2002. — 212 с. — ISBN 978-8883021756
- Lesley Leslie-Spinks, Margareta Sorenson Mats Ek. — Max Strom Publishing, 2011. — 352 с. — ISBN 978-9171261519
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.inforlex.pl/dok/tresc,MPO.2005.033.0000459,POSTANOWIENIE-PREZYDENTA-RZECZYPOSPOLITEJ-POLSKIEJ-z-dnia-4-marca-2005-r-o-nadaniu-orderow.html
- ↑ http://nummer.se/mats-ek-fick-intelligenspris/
- ↑ «Mats Ek». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաց Էկ (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաց Էկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||