Jump to content

Մարտին Էննալսի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Էննալսի անվան մրցանակ
Տեսակմարդու իրավունքների մրցանակ
Ենթատեսակմարդու իրավունքների մրցանակ
Հիմնադրվել է1993
ՀիմնադիրLeah Levin?[1]
Անվանված էMartin Ennals?
Կայքmartinennalsaward.org

Մարտին Էննալսի անվան մրցանակ, միջազգային մրցանակ «բացառիկ քաջություն» ցուցաբերած իրավապաշտպանների համար։ Հիմնադրվել է 1993 թվականին։ Հայտնի է նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ» անվամբ[2]։

Մրցանակի նպատակն իրավապաշտպանների անվտանգությունն ապահովելն է` հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի և մամուլի միջոցով ուշադրություն հրավիրելով նրանց ճակատագրին։

Մրցանակի դրամական մասը կազմում է 20 000 շվեյցարական ֆրանկ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է Ժնևում ամեն տարվա հոկտեմբեր ամսին[3]։

Մրցանակն անվանվել է «Amnesty International»-ի նախկին գլխավոր քարտուղար Մարտին Էննալսի պատվին։

Տասը առաջատար իրավապաշտպանական կազակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային ժյուրին ամեն տարի ընտրում է հաղթողին։ Ժյուրիի անդամներն են «Amnesty International»-ը, «Human Rights Watch»-ը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովը, «Front Line Defenders»-ը, «Human Rights First»-ը, «International Service for Human Rights»-ը, «Diakonie Germany»-ն և Իրավապաշտպանական կազմակերպությունների եվրոպական միությունը` HURIDOCS:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Leah Levin, leading campaigner on human rights – obituary / C. EvansLondon: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  2. «Le combat de Mutabar Tadjibaeva, survivante des geôles de Tachkent». Le Monde. 2008 թ․ նոյեմբերի 24.
  3. Prix Martin Ennals Արխիվացված 2016-04-02 Wayback Machine Ville de Genève, 29 avril 2016